запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՀՀ քաղաքացիները լավատես են երկրի ապագայի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ. IRI

 

Հայաստանի քաղաքացիները մեծ լավատեսություն են ցուցաբերում երկրի ապագայի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ: Այս են վկայում International Republican Institute’s (IRI) Center for Insights in Survey Research իրականացրած հարցման արդյունքները: 

Համաձայն դրա, հարցվածների 82 տոկոսը նոր կառավարությանը դիտարկում է «շատ դրական»: 63 տոկոսը ցանկանում է ավելի արագ քաղաքական բարեփոխումներ տեսնել, իսկ 34 տոկոսը, հակառակը` նախընտրում է աստիճանաբար բարեփոխումներ: 

Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ (73 տոկոս), 81 տոկոսը կարծում է, որ ապագան «անպայման ավելի լավն է», 44 տոկոսը «հույս ունեն, որ ապագան մի փոքր ավելի լավ կլինի»: 

Հարցումը նաեւ արտացոլում է կառավարության հակակոռուպցիոն ջանքերի նկատմամբ հարցվածների դրական մոտեցումները: Հարցվածների 80 տոկոսը կարծում է, որ երկրում կոռուպցիայի խնդիրը բարելավվել է, 15 տոկոսը կարծում են, որ խնդիրը մնացել է նույնը, եւ 2 տոկոսը կարծում են, որ իրավիճակը վատացել է:

«Այս հարցումը ցույց է տալիս, որ ստեղծվել է աննախադեպ հնարավորություն` առաջնորդվելով անհրաժեշտ բարեփոխումներով էլ ավելի ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում»,- հայտարարել է Եվրասիայում IRI տարածաշրջանային տնօրեն Ստեֆեն Նիքսը:

Ըստ նրա, եթե կառավարությունը ճիշտ ժամանակը չօգտագործի, ապա նա կանգնում է հանրային այս լավատեսությունը եւ դրական փոփոխություններ իրականացնելու ռիսկի առջեւ: