запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Զատիկյանը

Հոկտեմբերի 17-ին, գիշերը հանկարծամահ է եղել ԱԺ նախկին պատգամավոր, Վարազդատ Զատիկյանը: Նա «Մալաթիա» ջոկատի հրամանատար, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանի հարազատ եղբայրն է:

Վարազդատ Զատիկյանը դեռ չէր բոլորել 60-ամյակը: Ծնվել է 1959թ. ապրիլի 10-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղում:

Նա ավարտել է Երևանի թիվ 90 դպրոցը, որն այժմ կրում է Վահան Զատիկյանի անունը: Վարազդատ Զատիկյանը զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է մի շարք ձեռնարկություններում, մասնակցել Արցախյան գոյամարտին, ապրիլյան պատերազմի օրերին՝ ընկերների հետ մեկնել Արցախ:

2000թ. մայիսի 21-ին թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Եղել ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Ամուսնացած էր, երկու զավակների հայր:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վարազդատ Զատիկյանի ընտանիքին,  հարազատներին, մերձավորներին՝ կրտսեր Զատիկյանի մահվան կապակցությամբ, հայտնում ենք մեր զորակցությունը և մաղթում արիություն ու ոգու կորով:

Տեղեկացնում ենք, որ Վարազդատ Զատիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ Նոյ թաղամասում գտնվող նրա առանձնատանը, հուղարկավորությունը՝ նույն վայրից՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին: