запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց է ներկայացվում՝ լրտեսության մեղադրանքով

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պատրաստվում է առանց աղբյուրների ներկայացման փաստաթղթեր հրապարակող WikiLeaks կայքի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց ներկայացնել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Թերթի տվյալներով, նախարարությունը լիահույս է, որ դատական գործընթացը կանցկացվի ԱՄՆ-ում:

Նշվում է, որ վերջին մի քանի տարիներին դատախազներն ուսումնասիրում էին բոլոր հիմքերն ու ապացույցները, որոնց հիման վրա կարող էին մեղադրանք առաջադրել ու հիմա պատրաստ են: Ամենայն հավանականությամբ Ասանժի մեղադրանքը կհիմնվի լրտեսության հոդվածի վրա:

Ասանժի փաստաբան Բարրի Փոլակը հայտարարել է, որ իրենք դեռեւս տեղեկություն չունեն սպասվող քրեական հետապնդման մասին:

Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նրան քաղաքական ապաստան է տրվել: Այսպես նա փորձում է խուսափել Շվեդիային արտահանձնվելուց, որտեղ կա նրան ձերբակալելու մասին օրդեր՝ բռնաբարության եւ բռնի սեռական գործողություններին հարկադրելու մեղադրանքի համար: