запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Նախընտրական թերթիկը` ամանորյա բացիկ» բնապահպանական ակցիան

Ատոմ Մխիթարյանի (Երևանի թ. 2 ԱՐԱԲԿԻՐ-ԴԱՎԹԱՇԵՆ-ԱՋԱՓՆՅԱԿ ընտրական տարածք, ԼՀԿ N5 քվեաթերթիկ, N11) ընտրական թիմը կազմակերպում է նախադեպը չունեցող բնապահպանական ակցիա` «Նախընտրական թերթիկը` ամանորյա բացիկ»։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլոր կուսակցություններն անխտիր օգտագործում են թղթե քարոզչանյութեր և ակցիայի նպատակն է հավաքել օգտագործված ամբողջ թուղթը և ուղարկել վերամշակման։

Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ստացված նախընտրական ցանկացած նյութ՝ բուկլետներ, ֆլայերներ, թռուցիկներ, նախընտրական քարոզարշավին վերաբերող ցանկացած թուղթ մոտակա աղբամանը նետելու փոխարեն հավաքել և մասնակցել մեր ակցիային` անկախ ձեր քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից:

Մենք ստացված թղթի թափոնը կուղարկենք վերամշակման, իսկ արդյունքում ստացված բացիկները կուղարկենք Ձեր հասցեով՝ Ամանորի նախօրեին։

Թղթի հավաքը կկազմակերպվի ամեն օր` մինչև դեկտեմբերի 11-ը, Ատոմ Մխիթարյանի ու նրա աջակից երիտասարդ կամավորների կողմից:

Խելացի մարդկանց խումբ