запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանում այնքան էլ երջանիկ չեն. համաշխարհային զեկույցում մեր երկիրը 129-րդ տեղում է

2018թ․ «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 156 երկրների շարքում, ըստ բնակչության երջանկության չափանիշի, հայտնվել է 129-րդ հորիզոնականում: Մեր երկիրը 1 քայլով զիջում է հարեւան Վրաստանին, որը 128-րդ տեղում է:

Ցանկի առաջատար տասնյակում տեղ են գտել նույն երկրները, ինչ և նախորդ տարի, փոփոխվել են միայն նրանց զբաղեցրած հորիզոնականները։

Առաջին երջանիկ երկիրը Ֆինլանդիան է։ Երկրորդում Նորվեգիան է, երրորդում՝ Դանիան, որին հաջորդում են Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Ավստրալիան։

Ռուսաստանն այս ցանկում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 87-րդ, Թուրքիան՝ 74-րդ:

Այս տարի առաջին անգամ ուսումնասիրվել է նաև բնակչության երջանկության վրա արտագաղթի ազդեցությունը։ Պարզվել է, որ ընդհանուր առմամբ գաղթականների երջանկության մակարդակը համապատասխանում է նրանց ընդունող երկրների բնակիչների մոտ գրանցված արդյունքներին։

Իսկ աշխարհի ամենադժբախտ 5 երկրներն են Եմենը, Տանզանիան, Հարավային Սուդանը, կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և Բուրունդին։