запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Եվրոպայի երկրներից շատերին հետ են ուղարկելու Հայաստան

Lragir.am-ի զրուցակիցն է ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը

Պարոն Մարկոսյան, տարին ավարտվում է, ներգաղթի, հայրենադարձության առումով ի՞նչ իրավիճակ եք արձանագրում:

Դեռ անելիք շատ կա այս հարցում, այնպես չէ, որ հեղափոխությունը եղավ, և մարդիկ եկան Հայաստան: Այստեղ ավելի կարևոր է, որ արտագաղթը կանգ առնի: Այսինքն՝ հեղափոխության կարևոր արդյունքներից մեկը, որը կարող է լինել, այն է, որ գոնե հաջորդ տարի մենք կարողանանք ունենալ միգրացիայի դրական սալդո: Ոչ միայն պետք է ուղևորահոսքի դրական սալդո ունենանք, այլ նաև Հայաստանի գրանցումից դուրս եկողների և նոր գրանցվողների դրական սալդո ունենանք: Այդ պարագայում իսկապես կարող ենք համարել, որ մենք մեծ առաջխաղացում ունենք: Դա շատ ավելի կարևոր է, քան հայրենադարձությունը, թեև հայրենադարձությունը ևս կարևոր ուղղություններից մեկն է: Ինչքան էլ այսօր մշակվեն ու ներկայացվեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը, այսօր մեծ խնդիր է ծնելիության թվաքանակի ավելացումը, որովհետև ծնունդների թվաքանակի նվազման հետևանքով մենք առաջիկա տարիներին կարող ենք ունենալ բնակչության դեպոպուլյացիա, ինչը շատ վտանգավոր գործոն է և շարունակական լինելու պարագայում, եթե անգամ դրական միգրացիա լինի, նվազեցնելու է բնակչության թվաքանակը:

Իսկ ինչ վերաբերում է բուն հայրենադարձությանը, դա ավելի շատ ժամանակահատված է պահանջելու: Մարդիկ դեռ պետք է վերջնականապես հասկանան Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականության էությունը: Համենայնդեպս դեռ ոչ ոք պատկերացում չունի, թե ինչ քաղաքականություն է տարվելու: Հայրենադարձության հարցը շատ բարդ հարց է, որովհետև մենք մոտ 40 տարի Հայաստանից արտագաղթի ցուցանիշ ունենք: Այնպես չէ, որ արտագաղթն սկսվել էր անկախության ձեռք բերումից հետո, 1980-ականներից սկսած մենք ունենք արտագաղթ: Եթե դիտարկենք այդ փուլերը, մենք մոտավորապես 4 մեծ փուլային արտագաղթի ցուցանիշներ ունենք՝ 1980-ական թվականներ, 1990-ական թվականներ, 2000-ական թվականներ, և 2008-2017 թվականների արտագաղթը: Հատկապես վերջին 10 տարիների արտագաղթը, իմ կարծիքով, պետք է տեղի չունենար, բայց եղել է և շատ մեծ վնաս է հասցրել մեր ժողովրդագրական իրավիճակին: Այդ վերջին արտագաղթի ժամանակ հիմնականում գնացել են երեխաներով ընտանիքներն ու կարողունակ երիտասարդները՝ վերարտադրողական տարիքում գտնվող, մասնագիտական մեծ պոտենցիալ ունեցող:

Հիմա, եթե խոսում ենք հայրենադարձության մասին, պետք է դիտարկենք, թե ովքեր կարող են վերադառնալ: 1980-ական թվականերին գնացածների հետ գալը շատ խնդրահարույց է, որովհետև այդ մարդկանց մեծ մասը գնացել են ԱՄՆ, Ռուսաստան, իրենք այդ երկրներում վերջնականապես հիմնավորված մարդիկ են՝ տնով, աշխատանքով, բիզնեսով ապահովված: 1990-ականներին գնացածների վերադարձը ևս խնդրահարույց է, որովհետև նրանք էլ բավական լավ տնավորված են այնտեղ: 2000-ական թվականներին գնացածները որոշ առումով հնարավոր է վերադառնան: Իսկ մեր հիմնական պոտենցիալը վերջին 10 տարվա ընթացքում գնացողների մեջ պետք է փնտրենք: Բայց խնդիրմ այն է, որ վերջին 10 տարում մարդիկ մտադրված գնացին, տեղի չի ունեցել խելապատառ արտագաղթ, մարդիկ նախօրոք կայացված որոշման հիման վրա արտագաղթեցին: Հիմա պետք է այդ մարդկանց վրա աշխատել, հասկանալ, թե նրանց ինչով պետք է շահագրգռել, ինչ անել, որպեսզի նրանք հետ գան: Այդ մարդկանց հետ գալը շատ կնպաստի մեր տնտեսական զարգացմանը, որովհետև այնտեղ կային շատ մեծ քանակի մասնագետներ, երեխաներ: Մյուս խմբերի գալը մի քիչ ուտոպիա կլինի, որովհետև նրանք շատ խորը հիմնավորված են արտերկրում, եթե մարդն այնտեղ 7-8 հազար դոլար աշխատավարձ է ստանում, ունի տուն, բիզնես, ի՞նչ պետք է առաջարկես, որ գա այստեղ:

Միտում է նկատվում, որ Եվրամիության անդամ երկրներ մեկնած և ապաստան հայցող հայաստանցիներին են հետ ուղարկում: Դուք ի՞նչ եք արձանագրում, և արդյոք պետությունը պատրա՞ստ է այսօր նրանց ընդունելու:

Այո, բավական մեծ թվով մարդկանց են հետ ուղարկելու եվրոպական երկրներից: Բայց այդ մարդիկ, ցավոք սրտի, շատ խնդրահարույց հայրենակիցներ են: Իրենց այն մարդիկ են, ովքեր չեն կարողացել այնտեղ աշխատանք գտնել, հիմնավորվել, նաև ունեն իրենց վրա հանցագործությունների բազա, խախտումներ են թույլ տվել: Այնտեղ աշխատող մարդուն, եթե մարդ կարողացել է կեցություն ձեռք բերել, աշխատել, երբեք հետ չեն ուղարկում: Միգրացիոն ծառայությունը պետք է զբաղվի այդ գործով, թե ովքեր են գալիս Եվրոպայից: Իրենք այստեղ մեծամասանբ տուն չունեն, Եվրոպա գնալուց վաճառել են իրենց ամբողջ ունեցվածքը, քանի որ գնալ-հանձնվելու համար մեծ փողեր էին պետք: Հիմա Եվրոպան իրավացիորեն ասում է՝ ձեզ պետք է հետ ուղարկենք, իսկ մենք պետք է պատրաստ լինենք հետ ընդունենք:

Եվրոպական երկրներից ավելի ինտենսիվ կերպով մարդկանց հետ ուղարկելը նաև հեղափոխության հե՞տ է կապված: Արդեն տեղեկություններ կան, որ հեղափոխությունից հետո ավելի է արագացել գործընթացը:

ԵՄ հետ կնքված համաձայնագրով մենք մեզ վրա ենք վերցրել նաև այդ պարտավորությունները: Հեղափոխությունից առաջ, պարզ է, կային օբյեկտիվ պայմաններ, որ մարդիկ գնում էին, պատճառաբանում քաղաքական հետապնդումներ, դատապարտումներ: Որոշ մարդկանց մոտ դա իրականություն էր, որոշ մարդիկ էլ, օգտվելով դրանից, գնում էին այնտեղ ու ներկայանում որպես քաղաքական հալածյալներ: Հիմա պարզ է, որ այդ գործոնները չկան, ներկայում եվորպական երկրներ գնացողը չի կարող գնալ այնտեղ ու ասել՝ ինձ հալածում են: Եվ բնականաբար, դա արդեն մերժում է ենթադրում: Այո, բնականաբար, հեղափոխությունը, իրավիճակի փոփոխությունն ազդել են այդ իրադրության վրա: Այսօր Եվրոպան հանում է այն մարդկանց, ովքեր չեն ինտեգրվել իր հասարակության մեջ: