запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դավիթ Տոնոյանի ամանորյա ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայոց բանակի սիրելի՛ ծառայակից ընկերներ

2018 թվականը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում դարձավ բացառիկ: Բուռն քաղաքական գարունը սկիզբ դրեց գործընթացների, որոնք դեռ երկար իրենց հետքը կթողնեն պետական համակարգի բոլոր ոլորտներում և բոլորիցս կպահանջեն ուժերի առավելագույն լարում` համազգային մեր նպատակներն իրագործելու համար: Այս տարի էր, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ավարտվեց անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ժողովրդավարության ու ազատ կամարտա­հայտման աննախադեպ օրինակ էին:

Երկրի նոր կառավարման համակարգ, նոր ռազմաքաղաքական ղեկավարություն, սակայն նույնն է մեր խնդիրը՝ բարձր պատրաստականությամբ ապահովել Հայաս­տանի ու Արցախի խաղաղու­թյունը: Նույնն է մեր խնդիրը՝ շարունակ ուժեղա­նալ՝ առավել բարձր որակավորմամբ և մարտու­նակ զինված ուժեր ունենալու համար: Նույնն է մեր խնդիրը՝ իշխանության համար լինել հզոր պատվար Արցախյան հարցի լուծման բանակցություններում: Եվ, ի վերջո, նույնն է մեր խնդիրը` պատմության միջով և սերնդեսերունդ մեզ հասած հայրե­նիքը պատվով, արժանապատ­վությամբ ու անսասան փոխանցել հա­ջորդ սերունդ­ներին:

Ուզում եմ գիտակցեք, որ երկրում տեղի ունեցող ցանկացած իրողություն իրա­կանում երկրորդվում, երրորդվում է անվտանգության ապահովման խնդիրներին, որոնց կենտրոնում մեր ժամանակակից բանակն է՝ արդիական սպառազինությամբ, կենսունակ և արդյունավետ նյութատեխնիկական ապահովմամբ: Եվ ինչպես մեր երկրում ամեն ինչ, Ամանորը նույնպես սկսվում է սահմանից ու բանակից. խաղաղ կդիմավորեք դուք նոր տարին, խաղաղ կդիմավորենք նաև մենք ազգովի, և եթե ուզում ենք տարվա ընթացքում հաջողել, դրա կարևորագույն պայմանն այն է, որ հաջողեք դուք…

Այն, որ այս ճշմարտությունները Հայաստանի ու Արցախի քաղաքացուն, Սփյուռքում ապրող մեր հայրենակցին ավելորդ անգամ հիշեց­նել պետք չէ, և, վստահաբար, 2019 թվականի շեմին բաժակ բարձրաց­նելիս բոլոր ընտանիքներում առաջին հերթին երախտագիտության ու օրհնան­քի մաղթանքներ են հղվելու ձեզ, մեր համաժո­ղովրդական մեծագույն ձեռքբերումն է ու մեր անպարտելի­ու­թյան գլխավոր նախապայմանը: Եվ այս ընդհանուր գաղափարակցությունն ամենա­ակնառու ապացույցն է, որ մենք իրականում ճիշտ ուղու վրա ենք:

Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ամենայն բարիք եմ մաղթում ձեզ ու ձեր հարազատներին: Երախտագիտությամբ նայենք անցյալին, հավատով՝ ապագային, և թող 2019 թվականը դառնա նվիրական երազանքների իրականացման տարի, թե՛ ծառա­յության մեջ, թե՛ անձնական կյանքում բերի մեծ հաղթանակներ, ուրախության ու հպարտության բազում առիթներ»: