запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ասա՝ թունավոր հղիություն եմ տանում.Ս. Բաբայանի գործը՝ վերաքննիչում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կայացավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ այս գործը թավշյա հեղափոխությունից հետո, Վճռաբեկ դատարանի որոշմամբ ուղարկվել է վերաքննության:

Դատական նիստի մեկնարկին դատավորը ընթերցեց գրություն, համաձայն, որի դատարանին չտրվեց օպերատիվ հետախուզական գործունեության մասին տվյալներ, որը պահանջել էր Բաբայանի պաշտպանական թիմը։

Ընթերցումից հետո Սամվել Բաբայանի պաշտպան Արման Ղլեչյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, քանի որ գործի նյութերին առավել մանրամասն ծանոթանալու անհրաժեշտություն կա։
Դատախազությունն այս միջնորդության դեմ չառարկեց։

Մինչ նիստը կհետաձգվեր ամբաստանյալ Արմեն Պողոսյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա դատարանին միջնորդեց իր գույքի արգելանքը և խափանման միջոցը վերացնել․«Որպեսզի կարողանանք բանկ դնենք, մի բան վերցնենք, ապրենք։ Երկրից կարողանամ դուրս գալ գնամ բուժման թունավոր զոբ ունեմ»։

Ամբաստանյալներից  Սանասար Գաբրիելյանն էլ  կատակեց՝ հորդորելով ընկերոջը. «Ասա թունավոր հղիություն ես տանում»։

Գաբրիելյանը եւս  միջնորդեց իր գույքը արեգլանքը վերացնել․«Խնդրում եմ կալանքից ազատ արձակեք իմ մեքենան»։

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով ասաց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, բայց գույքը արգելանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։

Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 19-ին, ժամը 14․00-ին։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) և  դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

«Հրապարակ»