запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Նորակառույց շենք՝ «Գրանդ Հոլդինգի» կողմից՝ աշխատակիցների համար

Այսօր՝ Մարտի 18-ին, տեղի ունեցավ «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից՝ իր աշխատակիցների համար կառուցված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, հյուրեր:

Շենքի կառուցման գաղափարի հեղինակը լուսահոգի Հրանտ Վարդանյանն է: Այն կյանքի կոչեցին նրա որդիները` «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները: Նախաձեռնության նպատակն է լուծել «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրները: «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը եկամուտ չեն հետապնդել: Հարմարավետ նորակառույցում բնակարանները տրամադրվել են ինքնարժեքով, առանց կանխավճարի և տոկոսադրույքի: Բնակիչները բնակարանի գումարը պետք է մարեն 12 տարվա ընթացքում՝ փոքր ամսավճարներով:

Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող 17 հարկանի շենքի շինարարությունը սկսվել է 2015թ.-ին: Շենքն ունի մեկից մինչև չորս սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Հարևանությամբ կառուցվել է խաղահրապարակ: Շենքի շինարարության համար «Գրանդ Հոլդինգը» ծախսել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար: