запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դատարանը մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ 2 ամսով կալանքը երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ։

 Պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Պարոն Քոչարյանը հանգիստ արձագանքեց, շատ ավելի հանգիստ, քան իր պաշտպանները։ Պարոն Քոչարյանին  ներկայացնում էինք՝ առաջիկայում ի՞նչ ակնկալիքներ ունենք էդ հարցից լուծում գտնելու համար։ Պարտադիր բողոքարկելու ենք, հիմքերի մասին այս պահին ոչինչ ասել չեմ կարող»։ 

Հարցին՝ թե երկրորդ նախագահը հասցրե՞լ է ծանոթանալ գործի նյութերին, պաշտպանը պատասխանեց․«Պարոն Քոչարյանը մի քիչ առաջ է ընկել գործի նյութերին ծանոթանալու հարցում, քան պաշտպանները, որովհետեւ իր ժամանակն ավելի շատ է, եւ մենք բացի գործի նյութերին ծանոթանալուց բացի, բողոքներ ենք կազմում, սակայն ինքն  էլ դեռ ամբողջությամբ չի հասցրել ծանոթանալ»։

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը «Մարտի 1»-ի քրգործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։