запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Բանտում լավ հաց են տալիս: «Ախորժակս գրգռեցիք»

Այսօր կառավարության նիստին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այնպես գովեց քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը, որ Նիկոլ Փաշինյանի ախորժակը գրգռվեց։

 

Վարչապետը նախ հետաքրքրվեց, թե սննդի որակի հարցում որևէ փոփոխություն ունե՞նք, թե՞ ոչ։ Զեյնալյանն էլ ասաց, որ էական փոփոխություն է կրել սննդի որակը, դա դրսևորվում է նաև հանձնուքների քանակի էական նվազմամբ։ Վարչապետի հարցին՝ ինքը հիմա երաշխավորո՞ւմ է, որ ՔԿՀ-ներում նորմալ, ուտելի սնունդ է տրվում կալանավորված անձանց։ Զեյնալյանն ասաց, որ ինքն անձամբ բազմիցս համտեսել է այդ սնունդից, մշտապես ստուգումներ իրականացվում է, և այս պահի դրությամբ որևէ դիտողություն այդ հարցով չունեն։ Նախարարի խոսքով՝ այս պահին իրենք մտածում են սննդի հարցը տրամադրել մասնավոր ընկերություններկին, և նմանատիպ մի պիլոտային ծրագիր արդեն իրականացնում են Գորիսի ՔԿՀ-ում, և, ըստ Զեյնալյանի, շատ որակյալ սնունդ է մատուցվում այնտեղ։

«Ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես կարող է մի օր մտնեմ, որևէ քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, էնքան պատկերավոր նկարագրեցիք ՔԿՀ-ների սնունդը»,- արձագանքեց վարչապետը։