запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Բոքսի քուչի Ճլեի» հովհարային վրեժը Հայկ Սարգսյանից. ստիպե՞լ են

Հանրությունն ուշադրությամբ հետևում է կոռուպցիայի դեմ պայքարի ԱԱԾ-ի բացահայտումներին, և հատկապես՝ Սերժ Սարգսյանի մերձավորների շուրջ ընթացող  զարգացումներին:

Երեկ դատարանը որոշում կայացրեց  Ալեքսանդր Սարգսյանի ավագ որդուն՝ Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին:  Նա կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ:   

Նկատենք, սակայն, որ դեպքից 11 տարի անց նրա դեմ ցուցմունք տված, «Բոքսի քուչի Ճլե» կամ «Կենտրոնի Կյաժ» մականվամբ հայտնի Դավիթ Սիմոնյանին հանրությունը կարծես առանձնապես չսատարեց՝ ծանոթանալով նրա կենսագրության  քրեա- քաղաքական էջերին:

Առանձնապես հավատ չներշնչեց նաև նրա պատճառաբանությունը, թե այն ժամանակ չի բողոքել, քանի որ վախեցել է Սարգսյանների ընտանիքից:

Անշուշտ, եղել է այդ վախի մթնոլորտը, սակայն Դավիթ Սիմոնյանի դեպքում կան «բայցեր», որոնք վիճարկելի են դարձնում նրա՝ վրեժի «շարժառիթով» տված հաղորդման անկեղծությունը և բարենպաստ հանգամանքներ ապահովում Հայկ Սարգսյանի համար: Դրանք նաև օրենքից բխող հանգամանքներ են, որոնք պետք է հաշվի առնեն նախաքննական մարմինն ու դատարանը՝ կալանքի, պատժի ու պատասխանատվության հարցերը քննելիս:  

Երեկ armtimes.com-ին տված հարցազրույցում Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բարձրաձայնել է ևս մեկ կասկածելի հանգամանքի մասին. բանտից նոր ազատված տուժող Դավիթի վրա առերեսման ժամանակ արնահոսող վնասվածքներ են եղել...

Մինչ դրանց անցնելը, հիշեցնենք դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը.

« ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վերսկսվել է 2007 թ. ապրիլին Երևանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Վերջինիս սպանելու փորձի մեջ կասկածվում է Հայկ Սարգսյանը։ 2007 թ. ապրիլի 1-ին երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների  խաչմերուկից  հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց  է   տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա. Հո.-ի Ղևոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով և հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից և զենքիհետ անզգույշ վարվելու հետևանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառելիր ընկեր Դ․Սիմոնյանին…

Իրականացված նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման   վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն   անզգուշությամբ պատճառել է Ա. Ղևոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս  հետ, 2007 թ. մայիսի 28-ին, դիմողի բողոքի   բացակայության և հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Ա.   Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական   գործով վարույթը կարճելու մասին:

2018 թ. հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն   և  Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով   դիմումն   ընդունել որպես հաղորդում։ Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել  և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղևոնդյանը, այլև Հ . Ալ.-ի   Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար   նախատեսված սենյակում։ Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա.   Ղևոնդյանի հետ, երբ Հ. Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան   արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ. Սարգսյանը  շարունակել է սպառնալիքները, Ա. Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել   ատրճանակը։

Կատարվածի մասին տեղեկացել է Հ. Սարգսյանի եղբայրը՝ Ն. Սարգսյանը, և ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է   վիրահատության։ Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղևոնդյանը, իսկ զենքը գտել են   մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. և Ն. Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի»:

Նկատենք, որ որքան էլ Սաշիկենք հանրությանը հայտնի են իրենց «բոբո» կերպարով, այդուհանդերձ, այս հաղորդագրության համատեքստում և դրանից դուրս նրանք ունեն մեղմացուցիչ հանգամանքներ. տուժածին հիվանդանոց հասցնելը, փրկելը  ու նաև դրան հետևած այլ քայլերը դատարանը պարտավոր է հաշվի առնել  պատասխանատվության և պատժի հարցը քննարկելիս:

«Լակմուս»-ին հասած տեղեկություններով՝ Սարգսյանները հոգացել են տուժողի բուժօգնության ծախսերը, աշխատել են, որ Հայաստանի լավագույն բժիշկները զբաղվեն Դավիթ Սիմոնյանի վիրահատության հարցերով և հետագա ապաքինմամբ:

Դրանից հետո նրան ապահովել են աշխատանքով՝ վստահելով իրենց հանգստյան տան տնօրենի պաշտոնը:  

Այսինքն, դեպքից հետո Սարգսյանները, ըստ էության, հաշտվել են տուժողի հետ, ինչը ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում նույնիսկ քրեական պատասխանատվությունից ազատելու օրինական հիմք է:

Սակայն այս դեպքում մենք գործ ունենք ծանր հանցագործության հետ /որը եթե հաստատվի, կարող է գործել վաղեմության ժամկետը/...

Վերոնշյալ իրավիճակում վախի հանգամանքը կարող է դուրս մղվել՝ տեղը զիջելով շահին կամ վստահությանը: Համենայնդեպս, դեպքից 2 տարի անց, Դավիթ Սիմոնյանն այնքան լավ է զգացել իրեն Սարգսյանների ՀՀԿ-ական շրջապատում, որ 2009թ-ի  ընտրությունների ընթացքում հենց «բոքսի քուչում» հարձակում է գործել ՀԱԿ-ի ակտիվիստներ Վահագն Գևորգյանի, Սարգիս Գևորգյանի և Վլադիմիր Կարապետյանի վրա, մետաղյա ձողով հարվածել է Վահագն Գևորգյանին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս, բռնություն կիրառելով նաև մյուսների նկատմամբ:

Այդ արարքների համար դատարանը Դավիթ Աշոտի Սիմոնյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օրի 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ՝ դատապարտելով տուգանքի՝ ընդհանուր 150.000 դրամի չափով:

Նրա հաջորդ «հերոսությունը»  սահմանադրական հանրաքվեի ընթացքում էր. Դավիթ Սիմոնյանը Կենտրոնի  տեղամասերից մեկում ՀՀԿ վստահված անձն էր, ով կոտրել էր «Իլուր»-ի լրագրողի տեսախցիկը, ընդհարվել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ և խոչընդոտել«Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը։

Այս դեպքում էլ դատարանը 2016թ.-ի սկզբին նրան և երկու ընկերներին դատապարտեց 500,000-ական դրամ տուգանքի՝ ցինիկաբար հայտարարելով, որ «գաղափարիհամարենկեղծիքիգնացել»:   

Փաստորեն մինչև 2016թ-ը Նարեկ և Հայկ Սարգսյանների հորեղբոր ղեկավարած ՀՀԿ-ում Կյաժն իրեն լավ է զգացել՝ նպատակ ունենալով ՀՀԿ-ի ցուցակով դառնալ ԱԺ պատգամավոր:

Սակայն ինչ-որ բան կամ ինչ-որ անձինք խանգարել են նրան՝ այդ կամ այլ նպատակի իրագործման հարցում, և Կյաժը հանկարծ «հիշել է», որ ինքը  11 տարի առաջ «վախեցել է», երբ իրեն սպառնացել են...Բայց թե ինչու է «վախից» ինքը դարձել վստահված անձ, իսկ հետո սկսել սպառնալ ու բռնանալ ուրիշների նկատմամբ, առնվազն տարօրինակ է... 

Ուրեմն ո՞րն է «Բոքսի քուչի Կյաժի» հովհարային վրեժի իրական պատճառը և պահանջը Հայկ Սարգսյանից...

Գուցե Կյաժին բաց թողնելու նախաձեռնությունը բանտում գտնվող ղումարբազ նայողների և նրանց քաղաքական ու պաշտոնական շրջանակների պապաներինն է, իսկ նախապայմանը՝ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալով՝ նրան վենդենտայի ծարավ անձանց մոտ ուղարկե՞լը...  

Գուցե այդ մտավախությունից ելնելով էր դատարանը երկար մտածում կալանքն ընտրելու-չընտրելու հարցը, քանի որ պետությունը պատասխանատվություն է կրում ցանկացած անձի անվտանգության համար, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո:

 

Հ.Գ. Վենդենտայի ցանկացած դրսևորում կարող է վարկաբեկել թավշյա հեղափոխության ամբողջ գաղափարն ու գործընթացը՝ ստեղծելով քաոտիկ վիճակ: Ուստի իրավապահ մարմինների ներկայացուցիչներն  ու հրամանի սովոր դատավորները պետք է սկսեն մտածել և օբյեկտիվորեն քննել  առկա բոլոր հանգամանքները՝ անօրինությունից պաշտպանելով ցանկացած անձի՝  անկախ նրա հանրության մեջ ունեցած դիրքից, սոցիալական վիճակից և այլն...

 

                                                                    Միլենա Միլիտոնյան