запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Արենիի ավագանին արգելեց մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի վարչական տարածքում

Ուղիղ ժողովրդավարության գործընթացը շարունակում է թափ հավաքել Հայաստանում։ 2019թ. մայիսի 6-ին Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

 Որոշման մեջ նշված է հետևյալը․

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետիպահանջով և հաշվի առնելով Արենի համայնքի բնակիչների կողմիցկազմակերպված ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, Արենիհամայնքի ավագանին որոշում է՝

  1. Արենի համայնքը ճանաչել  էկո-տնտեսական տարածք,
  2. Այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի  շահագործման աշխատանքները»:

Արենի խոշորացված համայնքի մեջ են մտնում Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ գյուղերը, որոնց բնակիչները մայիսի 3-ին կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։ Հանրագիրն ամրագրված էր շուրջ 2900 քաղաքացիների ստորագրություններով, որով նրանք խնդրում և պահանջում էին․

1․Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Արենի համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2․Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Արենի համայնքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հանրագրի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ մինչ այս մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնականմիջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանիևս երեք համայնք՝ 2018թ գարնանը Նոյեմբերյանը, 2018թ աշնանը՝ Ջերմուկը և 2019թ ապրիլին՝ Գլաձորը։ Այդ համայնքների ավագանիները նույնպեսհամապատասխան որոշումներով հաստատել էին իրենց ընտրած բնակիչներիկամարտահայտությունը։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

ՀԲՃ