запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Այսօր տեղի կունենա ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորանի երդման արարողությունը

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհակալություն է հայտնել Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ստացած շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար ու նաեւ նշել է, որ ՍԴ դատավորի պաշտոնը դեռ չի ստանձնել, ինչը կանի հունիսի 20-ին նախատեսված երդման արարողությունից հետո:

«Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում եւ միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով եւ վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս 18.06.2019 թ.-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու համար ժամկետ էր անհրաժեշտ: Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնը ստանձնում է համապատասխան երդմամբ, որի արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ 20.06.2019 թ.-ի օրվա 2-րդ կեսին, Ազգային ժողովի նիստում, որին նախորդելու է իմ երդման հակիրճ ուղերձը»,- գրել է նա:

Նշել է նաեւ, որ երդմամբ անմիջապես ստանձնելու է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը եւ ձեռնամուխ է լինելու սահմանադրական լիազորությունների/պարտականությունների կատարմանը, եւ այդ պահից իր շփումը հանրության հետ լինելու է պաշտոնական կարգավիճակում՝ սրանով պայմանավորված բոլոր սահմանափակումներով:

«Մինչ այդ եւ առժամանակ կպահպանեմ իմ այս էջը, սակայն հրապարակային շփման համար բարձր դատարանի դատավորի արտահայտվելու ազատության շրջանակներում այլ ընդունելի միջոցի վրա կանգ առնելիս կփակեմ կամ կսահմանափակեմ այս էջը՝ նախօրոք տեղեկացնելով դրա մասին»,- եզրափակել է նա:

Հայաստանի ազգային ժողովը Սահմանադրական դատարանի պաշտոնում Վահե Գրիգորյանին ընտրել էր հունիսի 18-ին: