запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Չեմ բացառում՝ կարող է սկսվել հակահեղափոխական հեղաշրջման երկրորդ փորձը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1995 և 1996-1999 թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997 թթ. Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը։

-Պարոն Աբգարյան, ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունից և նրա հայտարարությունից հետո երկրում սահմանադրական ճգնաժամ է առաջանում։ Ըստ Ձեզ, ի՞նչ հետևանքներ կունենա այս զարգացումը։

-Համաձայն չեմ, որ երկրում սահմանադրական ճգնաժամ է առաջանում: Ավելի ճիշտ է ասելը, որ ժողովրդական հեղափոխությունը բացահայտեց այն համընդհանուր օրենսդրական ճգնաժամը, որը ստեղծվել էր վերջին 20 տարիներին՝ ղարաբաղյան կլանի և նրա տեղական լաքեյների ինքնագլուխ, անգրագետ ու շահադետ իշխանավարման կարիքները հոգալու համար: Ներկայումս գործող օրենսդրությունը, առաջնահերթորեն սկսած երկրի Սահմանադրությունից, պետք է հնարավորինս շտապ ամբողջական փոփոխությունների ենթարկել: Օրենսդրական այս փոփոխությունները շատ երկար և տարաբնույթ ընթացակարգ են ունենալու, բայց պետք է սկսել: Կարծում եմ պետք է սկսել այն ոլորտներից, որոնցում պետության ֆինանսական աղբյուրների ընդլայնման արհեստական սահմանափակումներ կան, այն ոլորտներից, որտեղ  առկա են օտար պետական սեփականություններ: Պետք է բացառել հանքերի շահագործումը մասնավոր ընկերությունների կողմից: Այս շարքում պարտադրապես պետք է ընդգրկվեն երկրի ռազմավարական ուղեգծերը՝ երկաթուղին, օդագնացությունը, մեծ տրամաչափի խողովակաշարերը և այլն: Ներկա օրենսդրության հետագա գոյությունը կլինի այն հենակետը, որը կշարունակի փրկության օղակ մնալ հայոց այսօրվա հետադիմության իրական նպատակադրությունը շղարշելու համար: Հարցն այն է լինելու, թե նոր օրենսդրության հեղինակներն այնքան գիտելիքներ, հմտություններ և շահագրգռվածություններ կունենան, որ հանուն երկրի և ժողովրդի շահերի վեր կանգնեն իրենց սուբյեկտիվ հակումներից, գաղափարախոսական պոստուլատներից ու քաղաքական կողմնորոշումներից:

Իրավակա՞ն, թե՞ քաղաքական կազուս է սա։ Ո՞ր տեսանկյունից է հարկավոր դիտարկել այս խնդիրը։

-Կարծում եմ, որ ներկայիս զարգացումները և իրավական, և քաղաքական խճճաբանության (casus) ոլորտից են, որը ստեղծվել է նախորդ իշխանության գոյատևության և մասնավոր շահերի սպասարկման համար: Մի կողմ եմ թողնում այդ հարցում Քոչարյանի և Ս. Սարգսյանի իրավական և քաղաքական բացահայտ անգրագիտության և անմեղսունակության արտահայտությունները, որոնք շաղկապված են նաև  նրանց օտար պետության գործակալ լինելու հանգամանքի հետ: Բայց որ տեսանկյունից էլ նայենք երևում են պետաքրեական հանցագործություններ, որոնց արագ բացահայտմանը խանգարում են ներկա օրենսդրության դատաիրավարական խառնիճաղանջությունը և այդ հանցագործությունների կապվածությունը ՌԴ իշխանությունների հետ:

-Ռոբերտ Քոչարյանի գործը քննող վերաքննիչ դատարանը մտել է խորհրդակցական սենյակ՝ կալանքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Արդյո՞ք դատարանը վճռականություն կդրսևորի Քոչարյանին կալանավորելու հարցում։

-Վերջին մի քանի շաբաթներում արդեն հստակորեն երևակվում է հակահեղափոխական ուժերի համախմբման և ռուսական սպառնալիքների ընդլայնման ուղեգիծը: Ես այնքան էլ հավատ չեմ ընծայում շրջանառվող այն լուրերին, թե իբր հակահեղափոխական ուժերի միջև առկա են անհամաձայնություններ,և չեմ բացառում նաև, որ շուտով կարող է սկսվել հակահեղափոխական հեղաշրջման երկրորդ փորձը: Առավել ևս, եթե դա դիտարկում ենք վրացական իրադարձությունների նկատմամբ ռուսական կոշտացող արձագանքների տեսանկյունից: Ելնելով վերոհիշյալից, դատավարության ժամանակ Քոչարյանի և նրա դատապաշտպանների  կոռեկտությունից զուրկ և հարձակողական  լկտի պահվածքից, ինչպես նաև դատավորին ոչ վայել կաշկանդվածությունից ու անվճռականությունից, ենթադրում եմ, որ Քոչարյանի կալանքի վերաբերյալ նրա որոշումը դժվար թե դրական լինի: Տա աստված, որ ես սխալվեմ:

Ձեր կարծիքով, Մոսկվայի անթաքույց աջակցությունն է թո՞ւյլ տալիս Քոչարյանին՝ դատարանին սպառնալու, թե՞ մեղադրյալը պարզապես փորձում է մինչև վերջ դիմադրել։

-Իհարկե Քոչարյանը բարձր է արժևորում նացիստ Պուտինի հետ իր հանցագործ հարաբերությունները և դրանց հետ մեծ հույսեր է կապում: Բայցև նա, ըստ  իր սովորության, արդեն դատավարության սկզբից անկյուն քշված կատվի վարքագիծն է որդեգրել՝ ֆշշացնել ու ճանկռոտել: Եթե հիշում եք հոկտեմբերի 27 դեպքերի գիշերը ևս, երբ նրան ՊՆ էին տարել, նա այս նույն վարքագիծն էր դրսևորել՝ ներս մտնելով այն սենյակը, որտեղ հավաքվել էին Վազգենի մերձավոր կողմնակիցներ: Նա արդեն դռան մոտից հարձակվել էր Շիրխանյանի վրա և լուրջ հակահարված չստանալով մինչ այդ նրան մեղադրանքներ  ներկայացնողների կողմից, դրության տերն էր դարձել: Այժմ նա դատարանում ևս այդ նույն հնարքն է բանեցնում և, դատավորի անթույլատրելի հանդուրժողականության հետևանքով, մարսում իր լկտիությունները:

Վերջին օրերին ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպումներ է ունեցել թե Քոչարյանի, թե ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի հետ։ Արդյո՞ք ՌԴ-ն փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Ի՞նչ պիտի անի գործող իշխանությունը այս ուղղությամբ։

-Ընդհանրապես վերջին 20 տարիներին ՀՀ-ում Ռուսաստանի բոլոր դեսպանները լկտիության աստիճանի սանձարձակ են եղել իրենց գործունեությունների բնագավառներում՝ հենվելով այն իրողության վրա, որ մեր երկրի վերնախավում և ժողովրդի մեջ զգալի զանգված են կազմում ռուսամետ կողմնորոշում ունեցողները: Այսպիսի կողմնորոշման աղբյուրը եղել է «մերոնց» մտավոր անճարակությունը, անվստահությունը մեր ժողովրդի կարողությունների հանդեպ և անվտանգության հետ կապված ավանդական անասնական վախը: Եթե 1988-ի Շարժման ժամանակ և  արցախյան պատերազմի ընթացքում մենք դրանցով ղեկավարվեինք՝ մեր պարտություններն անխուսափելի կլինեին։ Հեղափոխությունից հետո էլ  ակնհայտ է մնում մի բան, որ ռուսները լպիրշաբար արհամարհում են մեր իշխանություններին:  Քոչարյանի հետ իր դավադիր հանդիպումից հետո ներկայիս դեսպան Կոպիրկինը, ՀՀ ԱԳՆ կանչված լինելով  և «զգուշացված» լինելուց շատ չանցած, լկտիաբար իրեն թույլ է տալիս հանդիպել նախորդ իշխանության ևս մեկ այլ ներկայացուցչի հետ: Չեմ կարծում, որ առաջիկայում նա իր այս լպիրշ վարքագիծը կփոխի: Ռուսների հանդեպ հեղափոխական իշխանության այս ողորմելի կեցվածքը հուշում է, որ նա ի վիճակի չէ ռուսներից պաշտպանել ոչ մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը և ոչ էլ մեր ժողովրդի ազգային արժանապատվությունը: