запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պարոն վարչապետ, հիմա «չվեթինգե՞նք» Գոշի նախկին գյուղապետին

Արձակուրդի օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել  էր նաև պատմական Գոշ գյուղ և այցելել գյուղի նախկին համայնքապետ Հովսեփ Վերանյանի ընտանիքին պատկանող օբյեկտներից մեկը:

 Այն գյուղապետի, ով իր կարողությունները մեծացրել է գյուղապետության 10 տարիների ընթացքում՝ մինչև 2012թ.-ը, և  մարզում զբոսաշրջությունը զարգացրել նաև համագյուղացիների ժառանգական գույքի հաշվին:

Այդ տուժած քաղաքացիներից մեկը՝ տիկին Ալվարդ Գրիգորյանը, վարչապետի այցի օրը շատ երկար է սպասել դրսում՝ մինչև վարչապետը դուրս գա և լսի իր ընտանիքի բողոքը, որի մասին բարձրաձայնում են 8 տարի՝ ինչպես դատարաններում, այնպես էլ դատարաններից դուրս:  

Ցանկացել է ասել, որ Գոշավանքի վանական համալիրի դիմահայաց բլրին գտնվող տունը և հողը իրենց՝ 8 ժառանգների հայրական ժառանգությունն է, որի մեջ խցկվել է նախկին գյուղապետի ընտանիքը: Տունը գտնվում է երեք եկեղեցիների միջնամասում, որոնցից մեկում ամփոփված է հայտնի օրենսգետ Մխիթար Գոշի աճյունը:

Դեռ 70-ականներին, վանական համալիրի վերակառուցման ժամանակ, դրան հարող գյուղի կենտրոնական հրապարակը, պետության կողմից մասամբ ընդլայնվել է Գրիգորյանների հողի հաշվին՝ ելնելով համայնքի շահերից, սակայն պետական գրանցման մատյաններում այն մնացել է որպես Գրիգորյանների սեփականություն: Բայց նախկին գյուղապետը պաշտոնը լքելուց առաջ, տան ժառանգներից գաղտնի, փաստաթղթերով մի քիչ էլ է կտրել ժառանգների հողից, գրանցել է որպես համայնքի սեփականություն, իսկ հետո հասցեի կեսի հետ միասին, նեղընտանեկան աճուրդով փոխանցել որդուն՝ Սենիկ Վերանյանին՝ նրան տալով կառուցապատման իրավունք:

Ընդ որում, 2012թ.-ին գլխավոր հատակագիծը համաձայնեցված է եղել Տավուշի մարզի նախկին մարզպետ  Արմեն Ղուլարյանի օրոք, և ուշագրավ է, որ մինչ այդ և դրանից հետո, երբ Վերանյանների կողմից սկսվել է ապօրինի կառուցապատումը և դադարեցվել ժառանգների բողոքով, մարզպետարանը դեռ այն ժամանակ հերքել է ապօրինության փաստը:

2011թ.-ից մինչ օրս Գրիգորյանները դատարաններում են՝ իրենց խախտված իրավունքները և փլուզվող հայրական տունը  վերականգնելու հույսով: Եվ երբ նրանց միացած և Վերանյանի սեփականաշնորհած հրապարակում առևտուր անող  ու նախկին գյուղապետից դժգոհող գյուղացիները սկսել են բարձրաձայնել խնդիրների, իրենց վիճակի մասին, վարչապետը գյուղի երեխաների հետ մինի հանրահավաք է արել և հուսադրել...

Ու թեկուզ տիկին Ալվարդին չի հաջողվել իր խնդիրը ներկայացնել, սակայն հաջողվել է վարչապետից գոնե նրա օգնականի հեռախոսահամարը վերցնել, որը մինչ օրս չի պատասխանում հեռախոսազանգերին: Տիկին Ալվարդը նեղված ասում է՝ էդ օգնականը չի լսու՞մ հեռախոսազանգերը..., բայց հույսն էլ դեռ չի կորցնում. Ուզում է վարչապետին հարցնել՝ նախկին մարզպետն իրենց հող է տվե՞լ, որ առանց իրենց՝ ժառանգների իմացության ու համաձայնության իրենց հողը տվել է նախկին գյուղապետին՝ կառուցապատման համար...

                                                                                          Միլենա Միլիտոնյան