запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Մեր ժողովուրդն արժանի է, որ լավ ապրի...». Վահան Զատիկյան

Հոկտեմբերի 22-ը Վահան Զատիկյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 63 տարեկան /կյանքից հեռացավ 1999թ.-ին/: Հզոր, լուսավոր, արդարամիտ անհատ, բյուրեղյա մաքրությամբ հրամանատար, համայնքապետ, Ազգային Ժողովի պատգամավոր...

Ազդեցիկ անձ, ով մի կողմից իր կամային հատկանիշներով սարսափ էր ժողովրդին հալածողների համար, իսկ մյուս կողմից՝ խղճի ու արդարության գերի, ժողովրդին անարդարներից ու անարդարությունից  պաշտպանող պատվար:

 Իր կյանքի վերջին հարցազրույցներում Վահան Զատիկյանը կրկնում էր՝  կյանքը պայքար է, ու կանխատեսում՝ մեր կռիվը դեռ երկար է լինելու:  Ներողություն էր խնդրում իր սիրելի ժողովրդից այն ամենի համար, ինչը դեռ չէր հասցրել անել, բայց խոստացել էր, որ կանի, որովհետև, ինչպես ինքն էր ասում՝ «մեր ժողովուրդն արժանի է, որ լավ ապրի...»: Իր ողջ գիտակցական կյանքում նա ապրեց այդ գաղափարով ու մոմի պես հալվեց հանուն այդ գաղափարի...

Ափսոս՝ չտեսավ հեղափոխությունը. Եթե այսօր նա ֆիզիկապես մեր կողքին լիներ, հետհեղափոխական Հայաստանի մի հզոր, կարող, արարող ուժ ու սյուն կլիներ: Հաստատ կլիներ, որովհետև նա մարդ էր՝ մաքուր ու ազնիվ գենով, մարզիկ էր՝ ուժեղ բազկով, ժողովրդի զավակ էր, արքա ու ծառա՝ ամբողջ հոգով, պաշտոնյա էր՝ ուժեղ կամքով, պետական մտածելակերպով: Նրա խոսքը գործ էր՝ պողպատի պես, Սպարապետ էր՝ իր տանջված, հալածված, սիրասուն ժողովրդի համար,  Գեներալ էր, բայց՝ ոչ զինվորի հացը գողացող, երկրապահ էր, բայց՝ ոչ ասֆալտի, ոչ էլ օտարերկրյա գործակալական այն ցանցի, որը հերոսներին դարձնում է հակահերոս և երկրի համար ճակատագրական պահերին դավեր նյութում թիկունքում՝ իրական երկրապահների ու պետության դեմ: 

Վահան Զատիկյան անունն արտաբերելիս, երբեմն անհնար է լինում գտնել անհրաժեշտ  բառերը. բառեր, որոնցով հնարավոր կլիներ ընթերցողին փոխանցել Վահանի հետ շփված այն մարդկանց ապրածը, զգացածը, խորագույն հարգանքը, սերը, երախտագիտությունը, ովքեր Վահանի վառած կանթեղի լուսած ճանապարհով ճեղքեցին, հաղթահարեցին մութուցուրտ տարիների հուսահատության, անզորության, անորոշության՝ անփուլ թվացող պատը:

Երբ պատերազմ էր, և ժողովուրդն անդունդի եզրին էր, Վահանը վիհերը շաղկապող կամուրջ էր: Նա Հաց ու Վահան էր այն մարդկանց համար, ովքեր չլքեցին իրենց հայրենի ու հարազատ օջախները, թույլ չտվեցին, որ հայատյաց թշնամին դրանք վերածի Տեր-զորյան անապատների:

Լռակյաց, ինքնամփոփ, կշռադատված, միևնույն ժամանակ շիտակ Մեծ Հայը լեգենդ էր դեռևս իր կենդանության օրոք: Վահանը ծնվել էր ժողովրդի սրտից, ծոցից ու եկել՝ նրա ցավերն ամոքելու: Բոլորի կողքին էր՝ անխտիր, ցավոք, նաև՝ դավաճանների, անարժանների, ովքեր նրա տված հացը դարձրին զենք՝ հենց նրա ընտանիքի դեմ... 

Վահան Զատիկյանը «Մալաթիա» ջոկատի առաջին հրամանատարն էր, Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին համայնքապետը, ՀՀ Ազգային ժողովի երկու գումարման պատգամավոր:

1999 թվականին վարչապետ Վազգեն Սարգսյանը պատրաստվում էր Երևանի քաղաքապետ նշանակել Վահան Զատիկյանին, ով իր ղեկավարած համայնքը դարձրել էր օազիս, հույսի, հավատի, համերաշխության, լավատեսության յուրօրինակ մի օջախ: Պատկերացնու՞մ եք, եթե ամբողջ Երևանը դառնար այդպիսի օազիս...

Ցանկացած կարգի ընտրությունում Վահանը մրցակից չուներ: Հենց դա էր վախեցնում ազգի թշնամուն ու տականքին, որը արյունոտ հոկտեմբերի 27-ից հետո պատրաստվում էր հոշոտել Հայաստանի տնտեսությունն ու Երևանը՝ «գերակա» տարբեր շահերի անվան տակ: Ու գուցե ամենևին էլ պատահական չէր, որ հոկտեմբերի 27-ից 20 օր առաջ, Վահան Զատիկյանի կասկածելի մահով սկսվեց Վազգեն Սարգսյանի մերձավոր, հավատարիմ հրամանատարների, շրջապատի չեզոքացման ծրագիրը:  Վահան Զատիկյանի մահը նաև գույժն էր՝ Պետության դեմ ծրագրված ահաբեկչության:  

Երբ տարածվեց Վահանի մահվան բոթը, հասարակ ժողովուրդը, նրա պաշտպանած ազգն իսկական ողբերգություն ապրեց. Մարդիկ արձագանքեցին՝ «Մենք անտեր մնացինք»: Հոկտեմբերի 27-ից սպանդից հետո ժողովուրդը նույն զգացողությունն ուներ...     

Բայց ազգի տականքը թող չուրախանա, որովհետև Վահան Զատիկյանի ձեռնարկած ամեն  գործ օրհնված է, ամեն տնկած ճյուղ՝ բեղմնավոր, շարունակական ու հաստատուն. դա է հայի գենի գոյության, երկարակեցության գաղտնիքը, բանաձևը, որը ցավոք առավելապես խարսխվում է Վահանի նման ազգընտիրների ուսերին, այն ազդեցիկ հրամանատարների, նվիրյալ զինվորների, ովքեր ստիպված եղան ավելի մեծ հայրենասեր լինել... նաև դավաճանների փոխարեն...

  Վահանը ֆիզիկապես մեր կողքին չէ՝ արդեն 20 տարի, բայց նրան հիշում են, պատվում, խոնարհվում 20 տարի և հիշելու են ընդմիշտ:

  Երևանի «Միկա» մարզահամալիրի մարզադահլիճում նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 22-ին, կրկին մարդաշատ կլինի: Վահան Զատիկյանի անվան 20-րդ միջազգային հուշամրցաշարն է:

Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սահմանված է «Վահան Զատիկյան»  կրթաթոշակ, որին արժանանում են ինստիտուտի լավագույն ուսանողները: Ըմբշամարտիկ, մեծ հայրենասեր Վահան Զատիկյանի պատվին հանրապետության Ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիան` ամեն տարի, աշնանը կազմակերպում է հուշամրցաշար, որին այս տարի կմասնակցեն Հայաստանի և արտերկրի մարզական ակումբների ըմբիշները:  

Շնորհավոր ծնունդդ բյուրեղյա Սպարապետ, Հիշատակդ՝ պայծառ, գործդ՝ անմահ, մենք էլ՝ շարունակող...  Շնորհակալ ենք Ձեր մեծ նվիրումի համար, Ձեր մեծ սիրո, ահռելի խղճի ու արդարամտության համար: Շնորհակալ ենք նաև Ձեր ընտանիքի մեծ սիրո ու նվիրումի համար, թեև դա քիչ է, թեկուզ՝ կրկնենք 100 տարի...

                                                                 Միլենա Միլիտոնյան 

Հերոսների փարիզյան լուռ զրույցն ու տառապանքը