запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ղազախստանում իսրայելցիներին ասիացիների երիկամներ են ապօրինաբար փոխպատվաստել

Ղազախստանի Շըմկենթ քաղաքում թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աբիլայ Դոնբայը ձերբակալվել է։ Նա կասկածվում է անօրինական գործողություններ կատարելու՝մարդու օրգանները արտասահմանցի շատ քաղաքացիների, այդ թվում՝ Իսրայելի քաղաքացիներին փոխպատվաստելու մեջ: Այդմասին հաղորդում է interfax-ը ՝ վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ ՆԳՆ-ի՝ 2017-2018 թվականներին հանրապետությունում գործել է մարդու օրգանների փոխպատվաստում կատարող հանցավոր խումբ, որի կազմակերպիչները օտարերկրյա քաղաքացիներ են եղել:

Ինչպես նշվում է, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի քաղաքացիները պայմանավորվել են դոնոր դառնալ՝ ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով, նրանք վաճառել են երիկամները:

Դոնբայը մեղադրվում է Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն տրանսազգային հանցավոր խմբին) և 116-րդ հոդվածի (մարդու օրգանիզմների ապօրինի հեռացում) 3-րդ մասով: