запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ս. Ալեքսանյանը կամազ չի նվիրել, բայց կարող է նվիրել

Երեւանի ավագանու նոյեմբերի 26-ի նիստից առաջ «Լույս» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ:  Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ ավելի վաղ արված իր հայտարարություններից մեկին, այն է՝ՀՀԿ - ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կամազներ է նվիրել Երեւանի քաղաքապետարանին ինչը ամիսներ շարունակ գաղտնի է պահվել: 

Նախքան լրագրողների հետ այդ մասին խոսելը, Խաժակյանը շեշտեց, որ ներկայիս Կառավարությունն Ալեքսանյանին այլեւս չի ընդունում որպես ՀՀԿ-ական նախկին գործարար, այլ ընդունում է որպես խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյան: «Ինձ ապշեցնում է, այն իրողությունը, որ այն ուժը, որը յուրաքանչյուր ստացած տեխնիկա նկարում եւ ֆեյսբուքում էր տարածում այժմ չի ցանկանում անդրադառնալ այն հարցին, թե այդ 2 տասնյակից ավելի մեքենաներն ումից է նվեր ստացել: Եթե նախապես հայտարարեին, որ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը ցանկանում է իրենց նվեր անել ես կհասկանայի, քանի որ բաց կլիներ ու թափանցիկ, բայց եթե ամիսներ շարունակ նրանք դա պաhել են, այստեղ ես խնդիր եմ տեսնում»- ասաց Խաժակյանը:

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց Սամվել Ալեքսանյանը որեւէ նվեր չի արել եւ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:«Եթե ապագայում պարոն Ալեքսանյանը կամ որեւէ գործարար կորոշեն օժանդակել քաղաքային տնտեսությանը կամ նվեր մատուցել, քաղաքը միայն շնորհակալ կլնի դրանից»,-նշեց խոսնակը: