запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՀՔԱՎ-ի միջնորդությամբ վերականգնվել է սոցիալական նպաստի իրավունքը

Հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող Ս.Պ-ը 2020 թ. հունիսին դիմել է ՀՔԱՎ: Քաղաքացին տեղեկացրել է, որ 2019 թ. մարտի 26-ին Լոռու մարզի թիվ 1 Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը (ԲՍՓՀ) սահմանել է հաշմանդամության 3-րդ խումբ՝ 1 տարի ժամկետով՝ մինչև 2020 թ. մարտի 1-ը։

Վերոնշյալ ժամկետը լրանալուն պես՝ 2020 թ. մարտի 3-ին նա դիմել է Լոռու մարզի թիվ 1 ԲՍՓՀ՝ վերափորձաքննության և հաշմանդամության խումբ սահմանելու նպատակով, ներկայացրել  անհրաժեշտ փաստաթղթերը։ Հանձնաժողովից քաղաքացուն տեղեկացրել են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մարզում փորձաքննություն չի արվում: Իր գործը կուղարկվի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն: Նոր փորձաքննության մասին կտեղեկացվի հեռախոսազանգով։ Քաղաքացին 4 ամիս սպասել է վերափորձաքննությանը, որից հետո տեղեկացել, որ փորձաքննություն անցնելու համար նոր դիմում պետք է ներկայացնի,  անցած ամիսների հաշմանդամության նպաստն էլ չի կարող ստանալ։  

Քաղաքացու՝ նպաստ ստանալու իրավունքի իրացման կապակցությամբ ծագած խնդիրներն օբյեկտիվորեն կապ չունեն իր հետ: Նա դիմել է սահմանված ժամկետներում: Սակայն, բացի այն, որ նա շուրջ 4 ամիս զրկված է եղել նպաստի իր իրավունքից, բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն էլ առաջարկել է ներկայացնել նորը՝ հաշվի չառնելով նախկինում արդեն իսկ ներկայացրած դիմումի փաստը: 

 

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

ՀՔԱՎ