запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Ընկերակցության մարտիկ» մրցումները

Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում անցկացվելու են «Ընկերակցության մարտիկ» մրցումները:

Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

«Ընկերակցության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Նյութի աղբյուրը՝ «Թերթ»

 

Զոհրաբյանը դիմել է վարչապետին՝ համաներման առաջարկով

Նաիրա Զոհրաբյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համաներում իրականացնելու առաջարկով:

Ըստ Զոհրաբյանի, Հայաստանում համաներում վերջին անգամ հայտարարվել է 2013 թվականին ու քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, որոշ դատապարտյալների` այլևս հանրային վտանգավորություն չներկայացնելը, բազմաթիվ դեպքերում առողջական խնդրի եւ կալանքի անհամատեղելիությունը ուղղակի առաջացնում են համաներման անհրաժեշտություն:

Առաջարկի մեջ նշվում է.

23 հուլիսի 2018թ.

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ 
Պարոն Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վաչապետ,
Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաև պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները, կարծում եմ երկրում հասունացել է համաներում հայտարարելու պահը:

Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին վկայում են երկրի իրավաբանների ու փաստաբանների մեծամասնությունը: Անշուշտ, պետության կողմից նման կարևոր քայլ կատարելուց առաջ պետք է համադրվեն այն բոլոր նրբություններն ու հարցադրումները, որոնց համակողմանի վերլուծությունը կարող է միայն հուշել արդարադատության շահերի ու մարդկանց իրավունքների ողջամիտ հավասարակշռմամբ համաներում հայտարարելու իրավաչափության մասին:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս մարդասիրական քայլը նախ՝ հնարավորություն կստեղծի փոքր-ինչ թեթևացնել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, մանավանդ, որ նախորդ իշխանությունների օրոք բազմաթիվ են հանրության համար նվազ վտանգավորություն ունեցող հանցագործությունների համար բավական խիստ պատժաչափերով դատապարտված անձանց թիվը, և ամենակարևորը՝ հանցագործություն կատարած անձանց կտա ուղղվելու և վերասոցիալականացմանը նպաստելու ևս մեկ հնարավորություն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Սիսիանում փորձում են խափանել թավշյա բարեփոխումները

Ինչ-որ անձինք կարծես աչք  ունեն Սիսիանի հիվանդանոցի կամ նրա զբաղեցրած տարածքի վրա և փորձում են ամեն գնով խափանել  այնտեղ սկսված թավշյա բարեփոխումների գործընթացը՝ ոստիկանությանը ներքաշելով  նախկին կառավարության սկսած, բայց ձախողած անառողջ խաղի մեջ...

Թրամփի՝ «Պատրաստված է Ամերիկայում» երեկույթի ժամանակ հյուրերն օգտվել են «Պատրաստված է Չինաստանում» սպասքից

ԱՄՆ Դոնալդ Թրամփի՝ «Պատրաստված է Ամերիկայում» արտադրողների համար ընդունելության ժամանակ հյուրերն օգտվել են Չինաստանում պատրաստված սպասքի պարագաներից, հաղորդում է The Week-ը։

Դա նկատել է Sherrill Manufacturing ընկերության նախագահ Մեթ Ռոբերթսը, որը ներկա էր ընդունելությանը։ Երբ Ռոբերթսը ցուցադրել է իր ընկերության արտադրանքը, նրան է մոտեցել սենատորը՝ ձեռքին աղանդերով գդալ, որի վրա մակագրված էր․ «Պատրաստված է Չինաստանում»։

Պարզվել է, որ սպասքն արտադրել է Oneida ընկերությունը՝ ամերիկյան կորպորացիա, որն արտադրությունը Չինաստան է տեղափոխել։

Ավտովթար Երևանի Դավիթ Բեկի փողոցում. կա տուժած

Հուլիսի 24-ին՝ ժամը 22:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 106/5 հասցեում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Բ. Մ., 1974 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և վնասելով ծառերը (8 հատ) բախվել նշված հասցեում գտնվող «Պարտեզ» ռեստորանահյուրանոցային համալիրի պատին, ինչի հետևանքով վնասվել են պատը (մոտ 1 քմ), ռեստորանի պատուհանները (2 հատ): 

Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից: 

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության ավարտվելը:

Հնդկաստանում մահապատժի են դատապարտել մանկապիղծին, որը 7 ամսական երեխայի է բռնաբարել

Հնդկաստանում 19-ամյա երիտասարդին մահապատժի են դատապարտել՝ 7 ամսական աղջնակին բռնաբարելու համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ռաջաստան քաղաքում Պինտու անունով տղամարդը գիշերով կույր կնոջ տուն է ներթափանցել և առևանգել նրա թոռնուհուն։ Հետո նա տեղի դպրոցի շենքում բռնաբարել է երեխային։

Հանցագործը մեղավոր է ճանաչվել 30 օր տևած դատական պարզաբանումներից հետո՝ 12 տարեկանից ցածր երեխաների բռնաբարության մասին օրենքի համապատասխան։