запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Թրամփի վարկանիշը ռեկորդային ցուցանիշի է հասել նրա պաշտոնավարման սկզբից ի վեր

 

Ամերիկացիների առնվազն 45 տոկոսը հավանության է արժանացնում նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը։ Այս մասին են վկայում Gallup poll վերլուծական գործակալության հարցման տվյալները։ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է։

Նրա գործունեությունը հավանության արժանացնողների 90 տոկոսը հանրապետականներ են։ Նշվում է, որ անկախ գործունեությունից՝ Թրամփը հազիվ թե կարողանա դեմոկրատների աջակցությունը ստանալ։

Gallup poll-ը հայտնում է նաև, որ նախագահության ամբողջ ժամկետի ընթացքում Թրամփի վարկանիշը նախորդներից զգալիորեն ցածր է եղել։

Հունիսի 11-17-ը տեղի ունեցած հեռախոսային հարցմանը 1511 մարդ է մասնակցել։

Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ գիշերը վատթարացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. կտրուկ բարձրացել է նրա արյան ճնշումը և արյան մեջ շաքարի պարունակությունը:

Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Սարգսյանը զրկվեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից

 

Գյումրու ավագանին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկեց Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին:

Նախագծերը Գյումրու ավագանու օրակարգ ներկայացրել էր ԳԱԼԱ խմբակցությունը:

Խմբակցությունը չորս նախագիծ էր բերել, որոնցից մեկը մերժվեց: Խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին գյումրեցու պատվավոր կոչումից զրկելու մասին նախագիծն էր:

Նյութի աղբյուրը՝ «Լրագիր»

Երևանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման առաջին կետը

 

Մայրաքաղաքի Նալբանդյան 2/1 հասցեում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարակից այգու սկզբնամասում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր բացվել է Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման առաջին կետը:

Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կետում այցելուներին անվճար կտրամադրվեն Երևանի երկլեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, ուղեցույցներ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ ուղեցույցեր կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ:

Կետի աշխատակցուհիներն արդեն իսկ սկսել են իրենց աշխատանքը և, սկսած այսօրվանից, յուրաքանչյուր օր՝ժամը 10:00-22:00-ն սպասարկելու են մայրաքաղաքի հյուրերին և բնակիչներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նյութի աղբյուրը՝ «Լրագիր»

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց

Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրառում է արել Facebook-ի էջում՝ գրելով. «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»։

ԱԱԾ-ի աշխատակիցները մտել են Մանվել Գրիգորյանի առանձնատուն

 

Այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացնում Ակնալիճ գյուղում գտնվող ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում:

Լրագրողների հետ զրույցում ԱԱԾ լրատվության վարչության պետ Գալստյանը հաստատեց, որ այս պահին որոշակի գործողություններ են իրականացվում Էջմիածնում, մասնավորապես՝ Գրիգորյանի առանձնատանը: Սամսոն Գալստյանը հայտնեց, որ ԱԱԾ-ի հատուկ գործողությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

Էջմիածնում առավոտյան տեսել են, որ իրավապահ մարմինների աշխատակիցների Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի առանձնատան դիմաց են: 

Նյութի աղբյուրը՝ «Առավոտ»