запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ջղայնացած ե՞ս... Դե կամաց փակի էլի

 

 Նկատել ե՞ք` մեր շրջապատում որքան շատ են ջղայնացած կամ ՛՛անքթածակ՛՛ մարդիկ: Մեկը ՛՛թարս՛՛ ոտքի վրա է արթնանում, մյուսը գիշերը լավ չի քնում, երրորդին հարկերն ու վարկերն են անհանգստացնում, չորրորդին՝ ամուսինը ... Եվ շատերը հասարակական տրանսպորտի՝ գազելի դռներն այնպես են փակում, կարծես վարորդն է մեղավոր իրենց խնդիրների կամ հում ուղեղի համար: Խեղճ վարորդը առավոտյան լավ տրամադրությամբ /երբեմն նման տրամադրություն ունենում են/ դուրս է գալիս, մտնում՝ գիծ... ու դառնում ՛՛հոգեկան հիվանդ՛՛:

ԶԼՄ-ը ՛՛ստրոյբատալյոն՛՛ չէ

 Պատերազմող ու չպատերազմող երկրների մամուլը, սոցցանցերը հեղեղված են բռնությունների ու խոշտանգումների մասին տեղեկություններով: Դրանցից սթրեսի են ենթարկվում ոչ միայն հենց իրենք՝ խոշտանգվողները կամ նրանց հարազատները, այլ նաև այդ թեմաները լուսաբանող լրագրողներն ու ընթերցողները: Այդուհանդերձ, ինչու՞ պետք է լուսաբանել այդ դեպքերը և ինչպե՞ս պայքարել խոշտանգումների դեմ:

Եթե՝ ինսուլտ, հնարավոր է Պուտինն այլևս չկա…

Բոլորը ՌԴ նախագահ Վլ.Պուտինին են փնտրում ու չեն գտնում: Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ նրան վերջին անգամ տեսել են մարտի 5-ին՝ մարտի 8-ին նվիրված հանրային միջոցառման ժամանակ, որտեղ նա հոգնած տեսք է ունեցել: Դրանից հետո նրա պլանավորած միջպետական հանդիպումները, համաձայնագրերի ստորագրումը հետաձգվել կամ չեղյալ են համարվել: Այժմ ռուսական ու արտասահմանյան մամուլով տեղեկություններ են տարածվում Պուտինի լուրջ հիվանդության մասին, այդ թվում՝ ինսուլտի:

ԱԱԾ-ն ի՞նչ բեռ էր ուղեկցում մինչ Ծառուկյանի ելույթը

 Փետրվարի 9-ի գիշերը, երբ ԲՀԿ առաջնորդ /արդեն նախկին/ Գագիկ Ծառուկյանը դեռ հանդես չէր եկել իր հայտնի՝ իշխանափոխության սպառնալիքով, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Տիչինայի փողոցում մի ուշագրավ երևույթ նկատեցինք. սննդի բեռնատար ավտոմեքենան ուղեկցում էին ԱԱԾ պետհամարանիշերով և ոստիկանության տարբերանշանով երկու մեքենա:

՛՛Արթիկում՛՛ Համլետը բերանը կարել ու փորձում է ինքնասպան լինել

 ՛՛Լակմուսի՛՛ տեղեկություններով, ՛՛Արթիկ՛՛ ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը մարտի 9-ին կարել է բերանը և պատրաստվում է ինքնասպան լինել՝ եթե ՀՀ գլխավոր դատախազը, Արդարադատության նախարարը չգան իրեն տեսակցելու:

Ժողովուրդ, կզած կարդացեք՝ կրակում են..

Հայաստանը վերածվել է ամբողջովին թալանված ու դեռ տեսակը չորոշված  ՛՛անտերուդուս՛՛ մի տարածքի. այստեղ ով ում ուզում՝ թալանում, վերաթալանում, սպանում է, թաղում, ՛՛արտաշիրմում՛՛, ՛՛ընտրության է բերում՛՛, հետո էլ՝ սպառնալով կամ շանտաժ անելով՝ դիրքավորվում ու ազդեցություն ձեռք բերում ՀՀ տարածքում: