запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պատգամավորն ու վկաներն իրենց գլխին՝ ՛՛սարքում են՛՛

 

  Արարատի և Վայոց  Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանում Արթուր Զադոյանի վերաբերյալ քրգործի դատաքննությունը վերածվել է զավեշտի. ուզում են մեղադրանքը հիմնավորեն, բայց այլ հանցագործությունների մասին հաղորդումներ, հայտարարություններ են տալիս, որոնց հետևանքով և՛ պատգամավորը, և՛ վկաները, և՛ գործը քննած քննիչները, դատախազները և այլ պաշտոնյաներ կարող են հայտնվել ճաղերի հետևում:

՛՛Օրենքով գողերը՛՛՝ բանտ, բանտարկյալները՝ բանակ

  

 Դոնեցկի Ազգային Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկների բազմաթիվ դատապարտյալներ որոշել են համալրել նորաստեղծ հանրապետության բանակը: Նախաձեռնությունը հանրապետության ղեկավարի և Գերագույն խորհրդի անդամների՝ նոյեմբերի 2-ին անցկացված ընտրությունների արդյունքում ձևավորված   իշխանությանն է:

Ցապկայի բանդայի 4 անդամների մահը՝ բանտում

  

   ՌԴ Գերագույն դատարանն օրերս դադարեցրել է քրեական հետապնդումը ՛՛Կուշևյան՛՛ բանդայի պարագլուխ Սերգեյ Ցապկայի և նրա համերկրացի Իգոր Չեռնիխի նկատմամբ՝ կապված նրանց մահվան հետ: Նրանք երկուսն էլ կյանքին հրաժեշտ են տվել բանտում՝ ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո:

Փողով ե՞ք դատավոր դարձել, թե՞ ինչ-որ անասունի հրահանգն եք անում

  

  Իրավաբանական բարձրագույն կրթություն ստացած մի դատավոր՝ կայացրել, իսկ երեքը ուժի մեջ են թողել անտրամաբանական մի դատավճիռ, որի իրականացման մեխանիզմից նույնիսկ իրավաբանները գլուխ չեն հանում: Քաղհայցի ապահովման կրկնակի միջոց է կիրառված եղել, բայց մարդուն չեն համաներել, քրեական գործով տուժող-քաղհայցվորը դատարանում հրաժարվել է իր պահանջած փողը վերցնել, և վերաքննիչ քրեական դատարանը փոխանակ քաղաքացիական հայցով վարույթը կարճի, դատավճիռն ամբողջությամբ թողել է ուժի մեջ՝ երիկամային ծանր հիվանդությամբ տառապող անձին զրկելով Գերմանիայում բուժումը շարունակելու հնարավորությունից:

՛՛...Կրակեց, մտածեցի՝ կարող ա շուռ գա մեզ էլ խփի, ու փախանք՛՛

  

 Եթե գլխավոր դատախազության կողմից հովանավորչություն չլինի, ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանին երևի ՛՛ճակատագրական՛՛ երկու վկաներն էլ չփրկեն. Դեպքից 5 տարի անց ՛՛պեղված՛՛, հարցաքննված Ռոբերտ Մովսիսյանն  ու Էդուարդ Թարվերդյանը հոկտեմբերի 20-ին եկել էին դատարան, որ իրենց ցուցմունքներով հավաստեին Կարո Կարապետյանի՝ ՛՛իրական ՛՛ տուժող լինելու հանգամանքը: Բայց ցուցմունքներից պարզվեց, որ նրանց ևս կարելի է Կարո Կարապետյանից տուժող ճանաչել, քանի որ խեղճերը, երբ տեսել էին պատգամավորը հրազենով կրակել է Արթուր Զադոյանի վրա, իրենց ասելով՝ միանգամից փախել էին:

 

՛՛Բրաբուսը տոռմուզ տվեց ու ճոճվեց. մտածեցի՝ սեքսով են զբաղվում՛՛

  Այն, ինչ Այնթափ գյուղի բնակիչ Ռոբերտ Մովսիսյանն ու խարբերդցի Էդուարդ Թարվերդյանը տեսել էին կինոներում,  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանը ցույց տվեց իրականում... բայց մի քիչ ՛՛սցենարը՛՛ փոխած: