запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Թթվածին՝ դատական համակարգից. շտկվեց վտանգավոր նախադեպը

Արդարադատության սովից Հայաստանը հայտնվել է իշխանափոխության եզրին և ցանկացած արդար, օբյեկտիվ դատական ակտ թթվածնի նշանակություն ունի քաղաքական հնարավոր վտանգը հեռացնելու համար:

Այդպիսի թթվածնի մի չափաքանակ էլ ապահովեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը: Հուլիսի 13-ին կայացրած վճռով նա ոչ միայն Երեմյաններին փրկեց բնակարանը կորցնելու և փողոցում հայտնվելու վտանգից, այլ նաև կանխեց խայտառակ նախադեպ՝ փրկելով դատական համակարգի հեղինակությունը:

Հովանավորվող խարդախների և վաշխառուների պատճառով մարդիկ մասսայաբար զրկվում են իրենց միակ կացարաններից՝ մեծացնելով սոցիալական բունտի հնարավորությունը:

Երևանի բնակիչ Կարինե Երեմյանի ընտանիքն էլ նման իրավիճակում էր հայտնվել իրենց ազգականի ծանոթի պատճառով:       

Կարինե Երեմյանին մոտ 3500 դոլար էր շտապ անհրաժեշտ եղել: Այն ստանալու համար ընտանիքն իրենց բնակարանը գրավի և փոխառության պայմանագրով  Արտակ Մարտիրոսյանի միջնորդությամբ և նոտարական կարգով այն փոխանցել էր վերջինիս ծանոթ Նարինե Ասատրյանին: Սակայն մոտ երկու ամիս անց Երեմյաններն անակնկալի էին եկել, երբ 3.300 դոլարի փոխարեն Նարինեն իրենցից պահանջել էր 15.000 դոլար:

Հասկանալով, որ իրենց խաբել են, Երեմյանները դիմել էին ոստիկանություն և քաղհայցով մտել դատարան՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով՝ նշելով, թե իրենք 3.300 դոլար են վերցրել Արտակից, ով այդ գումարը ստացել է Նարինեից: Սակայն 2011թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատարանը հաստատված էր համարել 15.000 դոլար տալու հանգամանքը և մերժել հայցապահանջը:

Դրանից հետո, քրեական գործով պարզվել էր, որ այդտեղ Արտակ Մարտիրոսյանն էր խարդախություն կատարել. 2014թ-ի մարտի 31-ի դատավճռով հաստատվել էր, որ Նարինեն խնդրո առարկա տան դիմաց Արտակ Մարտիրոսյանին տվել է 11.000 դոլար, որից միայն 3.300 դոլարն է փոխանցվել տուժող Կարինե Երեմյանի որդուն, իսկ մնացած 7.700 դոլարն Արտակը խարդախությամբ հափշտակել է: Խոշոր չափով խարդախության համար Շենգավիթի դատարանի դատավոր Ալեքսան Ազարյանը Արտակ Մարտիրոսյանին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման և համաներում կիրառել՝ չնայած այդ վնասը նա չի հատուցել մինչ օրս:

Ձեռքի տակ ունենալով օրինական ուժի մեջ մտած այս դատավճիռը՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք, Երեմյանները կրկին դիմել էին Մալաթիա-Սեբաստիայի դատարան` ընդդեմ Նարինե Ասատրյանի, երրորդ անձ Արտակ Մարտիրոսյանի և Շենգավիթի նոտարական գրասենյակի՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջովՍակայն դատավորը, չնայած իր վճռում հիշատակել էր այդ դատավճիռը, բայց կարճել գործի վարույթը` պատճառաբանելով, որ նույն անձանց միջև, նույն առարկայի շուրջ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ /15.000 դոլարի/:

Այսինքն առաջին ատյանի երկու դատարաններից յուրաքանչյուրը դատական վեճը լուծել էր իրեն հարմար տարբերակով՝ անտեսելով կարևոր հանգամանքները և չհարթելով գործում առկա հակասությունները. Արդյունքում ստացվել էր երկու՝ միմյանց հակասող դատական ակտ՝՛՛15.000 դոլարանոց՛՛ վճիռ և ՛՛11.000 դոլարանոց՛՛ դատավճիռ:  Դրանք մտել էին օրինական ուժի մեջ և արդարադատությունը մտցրել փակուղի. Դատական ակտերով չէր կարգավորվել հարցը, թե ի վերջո ո՞վ, ու՞մ և որքա՞ն պետք է փոխհատուցի, եթե 11.000 դոլարից Երեմյանները ստացել են ընդամենը 3.300 դոլար, Արտակը  խարդախությամբ հափշտակել և ծախսել է 7.700 դոլարը, որի համար արդեն դատապարտվել է, համաներվել ու հիմա էլ փոխհատուցելու գումար չունի: Արդյունքում՝ Երեմյանների բնակարանն էր հայտնվել վտանգի տակ:

Այս իրավական հակասությունն ակնհայտ դարձնելու և դատարանների շրջանցած, անտեսած հանգամանքները հստակեցնելու համար Երեմյանների ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը սկզբունքային հետևողականությամբ ստիպված էր եղել տարիներ շարունակ անցնել առաջին ատյան- վերաքննիչ դատարաններ վայրիվերումների միջով: Մի բան, որը բացակայում փաստաբանների գերակշիռ մասի մոտ:

Արդեն վերջին հայցով, Սեդա Սաֆարյանը Մալաթիա-Սբաստիա դատարանից /այլ դատավորից/ պահանջել էր 2011թ.մարտի 12 ին նոտարական հաստատմամբ կնքված բնակարանի գրավի և փոխառության պայմանագիրը 4.300.000 ՀՀ դրամ գումարի մասով համարել չկնքված և կողմերի միջև կնքված գրավի և փոխառության իրավունքը սահմանել 1.200.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ /3300 ԱՄՆ դոլարին համարժեք/:

Եվ ահա դատավոր Արթուր Մկրտչյանը, շատ օբյեկտիվորեն, բազմակողմանիորեն և նրբանկատորեն վերլուծելով կոլեգաների դատական ակտերով ձեռք բերված ապացույցները, ցուցմունքները գտել է, որ պահանջը հիմնավոր է և այն պետք է բավարարվի:

Դատարանը վճիռ կայացնելիս հղումներ է արել Վճռաբեկ դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումներին և օրենքներին, որոնք արտացոլում և լուծում են Երեմյանների տան հետ կապված խնդրահարույց հանգամանքները:

Դատարանը մատնանշել էր ՀՀ քաղ. Օրի 882-րդ հոդվածը, ըստ որի «Փոխատուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: ... երբ պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի, փոխառուի ներկայացուցչի և փոխատուի չարամիտ համաձայնությամբ կամ այլ ծանր հանգամանքների բերումով:... Եթե պայմանագիրը ... /քաղաքացիական վեճի կարգով/ վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով»:

Այլ կերպ ասած՝ դատարանը վերացրել է Երեմյանների՝ որպես գրավադրված անշարժ գույքի սեփականատերերի  իրավունքի խախտումը:

Դատարանը միաժամանակ և արդարացիորեն մերժել է հայցային վաղեմություն կիրառելու պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը, քանի որ խարդախության փաստը տուժող կողմին հայտնի է դարձել 2014թ.-ին կայացված և 08.08.2014-ին օրինական ուժ ստացած դատավճռից:

Օբյեկտիվ դատական ակտ՝ կայացված հանուն Հայաստանի Հանրապետության և դատական համակարգի հեղինակության: Արդարադատություն, որը, առանց չափազանցության, թթվածնի պես անհրաժեշտ է հանրությանն ու պետությանը՝ Հայաստանին սպառնացող ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու համար:       

                                                                     Էլմիրա Մարտիրոսյան