запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

ՀՔԾ-ից՝ փաստաբանություն, հետո՝ ԱԱԾ

«Հրապարակ»-ը գրում է.«Հատուկ քննչական ծառայության պետի նախկին տեղակալ Արմեն Նադիրյանը դարձյալ վերադարձել է ուժային համակարգ։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Նադիրյանն զբաղվում էր փաստաբանությամբ, իսկ վերջերս դադարեցրել է լիցենզիան՝ պետական ծառայության հետ անհամատեղելի լինելու պատճառով։

Մեր տեղեկություններով՝ Նադիրյանն աշխատանքի է անցել ԱԱԾ-ում, սակայն նրա պաշտոնը գաղտնի են պահում։ Ինքը՝ նախկին փաստաբանն էլ առաջվա պես հասանելի չէ, հեռախոսազանգերին արդեն չի պատասխանում։

Նշենք, որ Նադիրյանը մասնակցում էր մի շարք աղմկոտ գործերով, օրինակ՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի, լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության եւ այլն։ Նա երկար տարիներ աշխատել է ՀՔԾ-ում՝ սկզբում որպես քննիչ, ապա՝ 2012թ․, նշանակվել է ՀՔԾ պետի տեղակալ՝ փոխարինելով իր աշխատասենյակում սրտի կաթվածից հանկարծամահ եղած Մարսել Մաթեւոսյանին։

Նա ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից ազատվել է 2014-ին՝ Վահրամ Շահինյանի պետ նշանակվելուց որոշ ժամանակ անց, պաշտոնական ձեւակերպմամբ՝ իր դիմումի համաձայն կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»։

Նյութի աղբյուրը` hraparak.am