запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

ԱԽ-ի որոշումից կպարզվի՝ Սերժ Սարգսյանը կո՞ղմ է դատավորի կեղծիքին

Lրագրող Էլմիրա Մարտիրոսյանը դիմել է ՀՀ Արդարադատության խորհուրդ՝ դատավոր Լիլիթ Կատվալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Առաջիկա 10-օրյակում որոշում կկայացվի...

Դատավորը որոշել է ամեն գնով լրատվամիջոցի դեմ հայցը քննել դռնփակ կարգով այն բանից հետո, երբ լրագրողը միջնորդել է որպես երրորդ կողմ  ներգրավել ՔԿ-ի նախագահ Աղվան Հովսեփյանին և պարզել, թե ինչու՞ է նա իր որոշ քննիչների հետ  «անձնվիրաբար հովանավորել» հայտնի փաստաբաններ Արամազդ Կիվիրյանի, Լուսինե Սահակյանի և նրա մերձավորների գործողությունները՝ արհամարհելով վերահսկող դատախազի՝ պատշաճ քննություն կատարելու մասին ցուցումները:  

Դատարանը նախազգուշացման թերթիկի մեջ որդեգրման գաղտնիքի մասին կեղծ տվյալ մտցնելով փորձել է՝ լրագրողին ստորագրել տալ՝ հրապարակումների արգելքն ու  դռնփակ դատական նիստ անցկացնելու իր որոշումն «օրինականցնելու» համար: Ու թեև լրագրողի պահանջով դա հեռացվել է թերթիկից, սակայն դատավորը կայացրել է նիստը դռնփակ անցկացնելու  որոշում՝ դրա համար չունենալով որևէ իրավական հիմնավորում:

Սա ևս մեկ անգամ հաստատում է այն կասկածը, որ Աղվան Հովսեփյանը,  Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանը գերգաղտնի համագործակցության եզրեր ունեն /եթե ոչ ճակատ/ ու այդ ամենը թաքցնելու խնդիր, ինչը լուծելու համար իշխանության տարբեր ներկայացուցիչների հովանավորությունն են վայելում:  

Հիշեցնենք, որ փաստաբան Լուսինե Սահակյանն իր մերձավորների հետ, փաստաբան Արամազդ Կիվիրյանի միջոցով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի և «Լակմուս» Հ/Կ-ի, որին պատկանում է նույնանուն կայքը:

Հայցվորներին անհանգստացրել է 10.06.2017թ. «Lakmoes.am» կայքում հրապարակված՝ «Ռազմական բժշկին ունեզրկել են, որդուն՝ խլել. որքա՞ն է Աղվանի լռելու գինը» վերտառությամբ հոդվածը: Խոսքը բժիշկ Աշլի Մինասի անհետացած 600,000 դոլարի, խլված որդու, ունեցվածքի մասին է:

Հայցվորների համոզմամբ՝ այնտեղ նշված որոշ հանգամանքներ զրպարտություն, վիրավորանք են պարունակում, որոնցով արատավորվում է իրենց՝ Արմինե  Արտաշեսի Պողոսյանի, Արմեն Արտաշեսի Պողոսյանի, Կարինե Արտաշեսի Ավետյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև Լուսինե Սահակյանի գործարար համբավը: Եվ այդ համբավն ուզում են գաղտնի պաշտպանել:

Հայցվորները պահանջում են հերքել տեղեկատվությունը, ներողություն խնդրել, հրապարակել գործով կայացվելիք վճիռը և որպես փոխհատուցում վճարել 1.000.000 դրամ:

Հայցապահանջի հետ մեկտեղ միջնորդել են՝ արգելանք դնել պատասխանողներին  պատկանող դրամական միջոցների և գույքի վրա:

Պատասխանող կողմը չի ընդունել հայցապահանջն ամբողջությամբ, և առաջիկա նիստի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու դատավորին:

Պատասխանող կողմը այդ ամենի մասին ուղեկցական նամակով իրազեկել է Սերժ Սարգսյանին: Նշվել է, որ իր կողմից լիազորած անձինք խախտել և խախտում են ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, մարդկանց իրավունքներն ու ազատ խոսքի իրավունքը:

Թեև նախագահականից ստացվել է ստանդարտ պատասխան, ըստ որի դատավորը ենթարկվում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին /թեև տվյալ դեպքում չի ենթարկվել/, և իրենք  չեն միջամտում դատաքննության փուլում գտնվող գործերին, այդուհանդերձ Պատասխանող կողմը Արդարադատության խորհրդի որոշումը կընդունի որպես Սերժ Սարգսյանի դիրքորոշում՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի մասով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում:

ԱԽ-ի որոշումից կպարզվի՝ Սերժ Սարգսյանը կո՞ղմ է պաշտոնեական անգործությանն ու կեղծիքներին, թե ոչ:

 Lakmoes.am