запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ինչպես կվարվի վերաքննիչը շտկված վտանգավոր նախադեպի հետ

Արդարադատության համակարգը «կլինիկական մահ» է տանում, Երևանի բնակիչ Կարինե Երեմյանի բազմանդամ ընտանիքի՝ արդեն 6 տարի «դատական պարտադրված տուրիզմի» մեջ գտնվող գործը՝ ևս:

Խոսքը վիրահատության համար շտապ գումար փնտրելու պատճառով խարդախության որոգայթում հայտնված ընտանիքի մասին է, որը, մեղմ ասած՝ անբարեխիղճ  որոշ պաշտոնյաների մեղքով , մանկահասակ երեխայի հետ միասին կարող է հայտնվել դրսում. վերցրած 3,300 դոլարի դիմաց կարող է կորցնել միակ կացարանը՝ բնակարանը, եթե միջնորդ Արտակ Մարտիրոսյանի միջոցով և նրա ծանոթ Նարինե Ասատրյանի պահանջած 15,000 դոլարը չտա:  

Հաշվի առնելով խարդախության, վաշխառության տարրեր պարունակող հանցատեսակների տարածվածությունը և սույն գործով առկա  վտանգավոր նախադեպի ձևավորման հնարավորությունը՝ պայմանավորված օրինական ուժ ստացած, բայց միմյանց հակասող դատական ակտերի առկայությամբ, «lakmoes.am»-ը խոշորացույցի տակ է վերցրել այս գործը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի պատիվ դատավոր Արթուր Մկրտչյանի, կանխել է այդ վտանգավոր նախադեպը, օբյեկտիվորեն շտկել է նշյալ հակասությունը՝ հիմնվելով գործով  ձեռք բերված ապացույցների, հանգամանքների բազմակողմանի վերլուծության վրա:  Գործարքը կնքված է համարել 3,300 դոլարի մասով:

Նարինե Ասատրյանը դժգոհ է մնացել դատական ակտից և վերաքննիչ բողոք բերել դրա դեմ, ինչը երեկ քննության առավ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Կ. Հակոբյան, Ա. Մկրտչյան, Ա. Հունանյան կազմով և վերջինիս նախագահությամբ:

Բողոքաբերի բողոքի հիմնական «փաստարկն» այն է, որ առաջին ատյանի դատարանը պետք է մերժեր հայցը, որովհետև վաղեմության 3 տարվա ժամկետն անցել է. Երեմյաններն՝ իրենց խաբված լինելու մասին իմացել են 2012թ.:

Սակայն բողոքի պատասխանում Երեմյանները հակադարձել են, որ այդ ժամանակ են «գլխի ընկել» և սկսել իրենց իրավունքը պաշտպանել իրավապահներին դիմելով, դատական հայց ներկայացնելով, իսկ խարդախության փաստը հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ 2014թ-ին կայացված դատավճռով: Ուստի վաղեմության ժամկետների խախտում տեղի չի ունեցել:

Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 16-ին: Տեսնենք, թե ինչ դիրքորոշում կարտահայտի վերաքննիչ ատյանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

Գործի մանրամասները՝ «Լակմուս»-ում  

Լուսանկարում՝ դատավոր Ալվարդ Հունանյան

http://lakmoes.am/iravunq/2408-2017-08-04-06-31-16