запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Օբյեկտիվ դատական ակտը հուզեց Կարինեին...կարոտած հարազատի պես

Արսեն Մկրտչյան

Այսօր Երևանի բնակիչ Կարինե Երեմյանը՝ արդարադատությունից անակնկալի եկած, հուզմունքի արցունքներով է դուրս եկել վերաքննիչ քաղաքացիական դատարանից: Հուզվել է վաղուց մոռացված պաշտպանվածության զգացողությունից...

Արդարադատությունը անհետ կորած ու կարոտած հարազատի պես մի բան է դարձել, որի գոյությանը չես հավատում, բայց ՆԱ ի վերջո գալիս է...՝ հակասական զգացողություններով փշաքաղելով մարմինդ մինչև ոսկորներ:

Կարինեն «Լակմուսի» հետ զրույցում հուզախառն ձայնով իր ուրախությունն էր կիսում, որ իր բազմանդամ ընտանիքն ու փոքրիկ թոռնիկը դրսում չեն հայտնվի:

Առաջին ատյանի դատարանը հոգուտ նրա էր վճիռ կայացրել, և Կարինեն այն ժամանակ ևս ուրախությունից ցնցվել էր, բայց 6 տարի դատարաններում անցկացնելու դառը փորձը նրան թույլ չէր տալիս լիարժեքորեն զգալ արդարության, պաշտպանվածության բերկրանքը:       

Ալվարդ Հունանյան                  Կարինե Հակոբյան

Եվ ահա, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Արսեն Մկրտչյան, Կարինե Հակոբյան, Ալվարդ Հունանյան կազմով և վերջինիս նախագահությամբ, նոյեմբերի 16-ի դատական ակտով հաստատեց առաջին ատյանի դատարանի հիմնավորումները՝ փարատելով Կարինեի կասկածը. մերժեց Նարինե Ասատրյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Ըստ այդմ, տարածված խարդախության երևույթի մեջ հայտնված Կարինե Երեմյանի բազմանդամ ընտանիքը Նարինե Ասատրյանին կվերադաձնի փաստացի վերցրած 3300 դոլարին համարժեք գումարը և ոչ թե կզիջի միակ կացարանը՝ 15,000 դոլար՝ ուրիշի վերցրած գումարի դիմաց:   

Հ.Գ. «Lakmoes.am»-ը ուրախ է՝ իր ընթերցողներին լավ լուր հայտնելու համար, և դրա բարոյական արժեքը բազմակի մեծ է, քանի որ այն արդարադատության ոլորտից է, որն  առանցքային է՝ մեր կյանքի բոլոր ոլորտների համար: Յուրաքանչյուր օբյեկտիվ դատական ակտ հույսի, վստահության, կայունության մեծ պաշար է բոլորի՝ քաղաքացու, դատավորի, իշխանության, պետության անվտանգության ամրապնդման համար: Եվ բոլորս մեր տեղում, մեր գործով ու բարեխղճությամբ պատասխանատու ենք մեր փոքրիկ հայրենիքի անվտանգության համար, որը դեռ նոր մարտահրավերների պետք է դիմակայի:     

Գործի մանրամասները՝ «Լակմուս»-ում     

http://lakmoes.am/iravunq/2408-2017-08-04-06-31-16