запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի գործը ձգձգվում է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդեն 3 ամիս է, որ չի կարողանում դատական նիստ անել մի աղմկահարույց սպանության գործով, քանի որ կողմերը կարծես համերաշխորեն չեն ներկայանում դատական նիստին:

ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանի գործով՝ նոյեմբերի 21-ին նշանակված դատական նիստը կրկին անհարկի հետաձգվեց մոտ մեկ ամսով:

Չնայած այս անգամ կողմերը ներկայացել էին դատարան և սպասում էին, որ նախորդող նիստն ավարտվի, սակայն ամբաստանյալի պաշտպան Վարդուհի Էլբակյանը մինչ նիստն սկսելն ասաց, որ ինքը դեռ չի ստացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և առանց այն ստանալու հեռացավ:

Դա զարմացրեց նիստը նախագահող դատավոր Մհեր Արղամանյանին. Նախ զարմացավ, որ դեռ հունիս ամսին կայացված դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը 4 ամսվա ընթացքում չի ստացել, հետո էլ զարմացավ, որ ի վերջո դատարան ներկայացած տիկին Էլբակյանը 5-10 րոպե չսպասեց այն ստանալու համար:

Ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը չցանկացավ առանց իր պաշտպանի դատական նիստ անել, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը չառարկեց, մեղադրող Վահագն Պողոսյանը՝ ևս, սակայն վերջինս առաջարկեց՝ պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ բողոքը չի հասել հասցեատիրոջը, որպեսզի այլևս հետաձգումներ չլինեն:

Դատարանը ստիպված հետաձգեց դատական նիստը՝ մինչև դեկտեմբերի 15-ը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Եվ այժմ Վերաքննիչ քրեական դատարանը գործը քննելու է երկու կողմերի բողոքների շրջանակներում. Տուժող կողմը պահանջում է ավելի խիստ պատիժ, իսկ պաշտպանական կողմը, գործը ձգձգելով, արդարացման դատավճիռ է ակնկալում:  

Հիշեցնենք նաև, Զատիկյան եղբայրներից Սեդրակին սպանել էին 2006թ. հունիսի 22-ին, օրը ցերեկով, ինքնաձիգի կրակոցներով՝ «բանկի կռուգ» կոչվող տարածքում, մարդաշատ վայրում՝ սպանելով նաև պատահական մի անցորդի: Իսկ Անդրանիկ Զատիկյանի դին գտել էին 2013թ. հունվարի 13-ի առավոտյան՝ սպանության մյուս պատվիրատու Ստեփան Հակոբյանի գործով նշանակված առաջին դատական նիստի օրը:

Ի դեպ, այդ գործը չեն բացահայտել, և նախաքննական մարմինը ցանկություն էլ չունի այն բացահայտելու...արդեն 4 տարի, թեև Սեդրակ Զատիկյանի գործով ձեռք բերված ապացույցներ կան, որ պատվիրատուները 100,000 դոլար են խոստացել մարդասպանին՝ երկու եղբայրներին սպանելու համար: