запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Նոր մեղադրանք Պավել Մանուկյանին`դատավորին «ցռան մոզի» ասելու համար

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 9-ին «Սասնա ծռերից» Պավել Մանուկյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ Քր.օր.-ի 343 հոդվածի երրորդ մասով՝ այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 26-ի դատական նիստի ժամանակ չի ենթարկվել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի պահանջին՝ տեղից չխոսելու վերաբերյալ:

 Դատավորը սանկցիա է կիրառել Պավել Մանուկյանին 10 ժամով դատարանի դահլիճից հեռացնելու վերաբերյալ: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, դատավորի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգելով՝ Պավել Մանուկյանը դատավորին անվանել է «ցռան մոզի»:

Ինեսա Պետրոսյանի տեղեկություններով՝ Պավել Մանուկյանը այս մեղադրանքով հրաժարվել է ցուցմունքներ տալ և հրաժարվել է ստորագրել որևէ փաստաթուղթ: Այսօր Ինեսա Պետրոսյանը ներգրավվել է որպես Պավել Մանուկյանի շահերի պաշտպան: Նախաքննությունը այսօր հայտարարվել է ավարտված:

Ինեսա Պետրոսյանի տեղեկություններով՝ դատավոր Գաբրիելյանը այս մեղադրանքով տուժող ճանաչված չէ, նույնիսկ հարցաքննված չէ: Հարցաքննվել են միայն դատարանի կարգադրիչները:

Ավելի կոնկրետ դիրքորոշում փաստաբանը կհայտնի գործի նյութերին ծանոթանալուց հետո: