запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Լիճքի սպանության գործով «գնդակոծություն» դատարանում

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում կատարված աղմկոտ սպանության գործով որքան դատական նիստերը հետաձգվում են, այնքան կրքերը թեժանում են: Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, վերաքննիչ քրեական դատարանում կողմերի միջև հայհոյանքների փոխհրաձգություն էր...

Գործի անհարկի ձգձգումը ավելորդ անգամ նյարդային էր դարձրել տուժող կողմին:

Մինչ նիստը նախագահող Ռուզաննա Բարսեղյանը կսկսեր դատական նիստը, սխալ նշանակված ժամի անհամապատասխանության պատճառով մեկ ժամ շուտ դատարան եկած տուժող կողմի՝ Արթուր Իրիցյանի հարազատները չէին կարողանում հանդարտվել:

Երբ 5 ամբաստանյալները և «պադդերժկա գրուպան»՝ Գառնիկ Նիկողոսյանի առաջնորդությամբ մտան դահլիճ, սկզբում փոխադարձ հայհոյանքների, սպառնալիքների տեղատարափ սկսվեց, հետո՝ քաշքշուկ, Արթուրի մորաքրոջը նույնիսկ դահլիճում գտնվող տղաներից մեկը հրեց, գցեց տողերիս հեղինակի վրա: Իսկ երբ  դատական կարգադրիչները մի պահ բաժանեցին կողմերին, հակադարձ «խրամատներում» դիրքավորվածներն սկսեցին պայուսակով «գրոհել» միմյանց:

 Ի վերջո նիստն սկսվեց, բայց պարզվեց, որ այն կրկին պետք է հետաձգվի, քանի որ սույն գործով կալանքի տակ գտնվող միակ ամբաստանյալին՝ «Կոնչիտա» մականունով Արմեն Գորոյանին անհասկանալի պատճառով կամ գուցե միտումնավոր չէին բերել դատարան՝ ժամը 15,00-ին նշանակված նիստին:

Դատավորներից Մ. Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչու ամբաստանյալին չեն բերել դատարան, դատական կարգադրիչներից մեկը հայտնեց, որ դուրս են եկել, ճանապարհին են, և շուտով կհասնեն: Իսկ երբ հարցրեց, թե կոնկրետ որտեղ են հասել, և պահանջեց, որ ոստիկանության ուղեկցող գումարտակի պատասխանատուն գա՝ հայտնի, վերջինս եկավ և կարկամած ասաց, որ մեկուսարանից չեն բերել: Այնտեղ չեն իջեցրել ներքև, չգիտի՝ ինչու, իրենք էլ՝ չեն բերել:

Այնպիսի տպավորություն էր, որ նրան բերել էին դատարան, պարզապես վերջին պահին որոշել էին այդ պատճառաբանությամբ նիստ չանել:

Այդուհանդերձ, դատավարության կազմակերպմանը մասնակից յուրաքանչյուր օղակ, այդ թվում՝ ոստիկանության ուղեկցող գումարտակը, պետք է հստակ նշի օրենքով սահմանված իր գործառույթը չկատարելու պատճառը և համաչափ պատասխանատվություն կրի դատական նիստի անհարկի հետաձգման համար:Նախագահող դատավորն էլ պետք է այնպես կազմակերպի նիստը, որ ավելորդ հետաձգումներ չլինեն, մանավանդ որ մասնակիցները շատ են և նրանց մի մասը այս վատ եղանակին հեռվից է գալիս:  

Նախորդ՝ նոյեմբերի 14-ի դատական նիստը հետաձգվել էր դատավորների կազմի՝ սեմինարի մասնակցելու պատճառաբանությամբ, հոկտեմբերի 19-ին՝ թերի էր մնացել, քանի որ մեղադրողի վերաքննիչ բողոքի վերաբերյալ չէր կարողացել կարծիք ասել միայն ամբաստանյալներից Աշոտ Ավետիսյանը: Դատարանը ստիպված հետաձգեց, որ նա կարողանա իր պաշտպան Կարեն Քամալյանի հետ խորհրդակցելուց հետո կամ նրա միջոցով կարծիք հայտնել:

Ուշագրավ էր, որ երեկվա դատական նիստում նրանց կարծիքն այդպես էլ չլսեցինք, բայց նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանն ասաց, թե նրանք բոլորն իրենց կարծիքը հայտնել են, մնում է Արմեն Գորոյանը /այնպիսի տպավորություն էր, կարծես միջանկյալ ինչ-որ նիստ եղել է առանց տուժողների/: Վերջինիս պաշտպան Մելքոնյանը չցանկացավ որևէ տեսակետ հայտնել առանց իր պաշտպանյալի հետ խորհրդակցելու, և չցանկացավ, որ նիստը շարունակվի առանց նրա:

Դատարանը կրկին հետաձգեց դատական նիստը մինչև դեկտեմբերի 15-ը՝ լարվածության հերթական չափաբաժինը տալով տուժողի հարազատներին, ինչից հետո կողմերը կրկին ամենավերջին հայհոյանքներով վեճը տեղափոխեցին դատարանի միջանցք, ապա՝ բակ:

Հիշեցնենք. ըստ մեղադրանքի՝ Արմեն Գորոյանը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչներ Էդգար և Էդուարդ Սրքոյանների, Աշոտ Ավետիսյանի, Երևան քաղաքի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանի և Արիստակես Բարսեղյանի ու գործով չպարզված 4-5 անձանց հետ 2015 թ. հունվարի 26-ին` ժամը 15-ի սահմաններում, 5 ավտոմեքենաներով գնացել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի և դրան կից հասարակական սննդի սպասարկման ու ավտոտեխսպասարկման կետերի տարածք: Այնտեղ նախ դաժանաբար ծեծել են Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանին, իսկ երբ նրա եղբայր Արթուրը շտապել է օգնության, Արմեն Գորոյանը ատրճանակով կրակել և սպանել է նրան:

Հ.Գ. Չգիտես ինչու՝ Ռուզաննա Բարսեղյանի նիստերով ժամային անհամապատասխանություններ, դատական նիստերի հետաձգումները նկատելի են: Եվ դա ապտակ է հենց տուժող կողմի համար: Օրերս մի կնոջ՝ տիկին Վարսիկի ինքնազգացողությունը վատացավ նույն պատճառով: Խեղճ կինը Արմավիրի մարզից արդեն երրորդ անգամ էր հասնում Երևան՝ սպանված ամուսնու գործով մեղադրվող Հովսեփ Սարգսյանի վերաբերյալ դատավճիռը լսելու համար: Երբ հետաքրքրվեցինք՝ պարզվեց, որ Ռուզաննա Բարսեղյանը նույն ժամին՝ 14,00-ին, մեկ այլ նիստ էլ է նշանակել՝ ավտովթարի գործ:

Եվ սա անում է Արդարադատության խորհրդի անդամ դատավորը...

                                                                            Էլմիրա Մարտիրոսյան