запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՀՔԾ-ն, Յուվեցի Կարոն՝ «Կոռուպցիան՝ Զադոյանների դեմ» սերիալում

Այն պաշտոնյաները, ովքեր փորձում են ԱԺ նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի հրահանգով կամ «սիրուն աչքերի» «խաթր» ունեզրկել, հերթով ազատազրկել, բռնաճնշել Զադոյաններին, պետք է իմանան՝ նա ձեզ «մատնել է»...

«Զոռբայությամբ» մարդկանց ունեցվածքը խլելով հայտնի Կարոն դեռ 3, 5 տարի առաջ էր դատարանում՝ լրագրողների տեսախցիկների, փաստաբանների, դատավորի ու դատախազի առաջ  սպառնացել իր կրակոցներից տուժած Արթուր Զադոյանին՝ «ամենավերջին վատությունն» անել նրա որդուն՝ Միքայել Զադոյանին, եթե «համը հանի» /դրան կանդրադառնանք ներքևում/:

Այժմ կարծես ՀՔԾ-ն կատարում է այդ հրահանգը «Զադոյան-2» կամ «պլան-Բ»-ի տարբերակով.  ՔԿ-ի Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնի քննիչ Միքայել Զադոյանը կալանավորվեց և նրա ամբողջ գույքն արգելանքի տակ վերցվեց այն ժամանակ, երբ դատարաններն արդարացրին նրա հորը առաջադրված մեղադրանքներից երկուսի՝ մասով, իսկ մեկով՝ կարճեցին՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Դատարանը չբավարարեց նաև Յուվեցի Կարոյի՝ 60,000 դոլարի պահանջը, քանի որ հրապարակային դատավարության ընթացքում համապատասխան ապացույցներ պարզապես չհայտնաբերվեցին:

Հիմա կարծես թե գործի է դրվել այդ գումարը «ստանալու» և Զադոյաններին պատժելու «Բ» տարբերակը: Ահա՝ «Կոռուպցիան՝ ընդդեմ Զադոյանների»՝ հայկական չստացված սերիալից մի հատված:

Մարտի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն վարչական շրջանի դատարանում շարունակվեց Միքայել Զադոյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ  փաստաբան Գայանե Գալոյանը մեղադրվում էՔԿ-ի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող իր պաշտպանյալ Սոս Գասպարյանի օգտին կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

Քննիչ Միքայել Զադոյանը մեղադրվում էիր վարույթում քննվող քրգործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ քաղաքացի Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափի՝ 3000 դոլարի կաշառք ստանալու մեջ :

Բաբկեն Գասպարյանն էլ մեղադրվում է  կաշառք տալու մեջ:

Մարտի 2-ի նիստում ցուցմունք տվեցին Բաբկեն Գասպարյանի 2 որդիները՝ գործով վկաներ Հովհաննես և Սոս Գասպարյանները:

Սոս Գասպարյանը դատարանում պատմեց, որ 2016թ. դեկտեմբերի 20-ին, չորս հոգի հետապնդել են իրենց, եկել իրենց բակ, ծեծի ենթարկել իրեն և եղբորը, ինքն էլ մարմնական վնասվածք է հասցրել նրանցից մեկին /որը հետո քննիչի կողմից որակվել է քր. օր.-ի 112-րդ հոդվածով՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելը/:

Դեպքից հետո ոստիկանությունից նրանց ծանուցել են, որ ներկայանան քննչական բաժին: Դեկտեմբերի 29-ին, ինքը, եղբայրը, հայրը, մայրը գնացել են ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ: Հայրը բարձրացել է քննիչի մոտ՝ որդու գործով «բարեխոսելու», հետո մտել են մոտակայքում գտնվող փաստաբանական գրասենյակ՝ Գայանե Գալոյանի մոտ ու եկել տուն:

Տանը հայրն ասել է, որ քննիչն իրեն փաստաբան Գալոյանի հեռախոսահամարն է տվել, գումար ուզել, որ նրա որդուն՝ Սոսին, չձերբակալի: Վկայի խոսքով՝ հայրն էլ «բնականաբար» տվել է, բայց հունվարի 10-ին իրեն ձերբակալել են, պահել 3 օր, հետո գրավով բաց թողել, դատախազը բողոքարկել է այդ որոշումը, և իրեն կրկին արգելանքի տակ են վերցրել՝ կալանավորել:

Դատարանը հետաձգեց Սոս Գասպարյանի հարցաքննությունը՝ դատավարության կողմերի՝ այլ նիստերով մասնակցությանը չխոչընդոտելու համար, իսկ մինչ այդ լսեց նրա եղբորը՝ վկա Հովհաննես Գասպարյանին, ով խաչաձև հարցադրումների տարափի տակ՝ ակամայից որոշ հանգամանքներ «բացահայտեց»:

Հովհաննեսն ասաց, որ տեղյակ է եղել իրավապահների կողմից՝ հոր հետ կատարվող օպերատիվ-հետախուզական գործողությունների՝ արտաքին դիտման մասին, բայց, թե ինչպիսին է եղել նրա արձագանքը դրա առնչությամբ՝ չգիտի: Ասել է՝ արխային եղի, լավ կլինի: Այնուհետև պատասխանելով ամբաստանյալ Գայանե Գալոյանի հարցերին՝ ասաց, որ գումարը Գալոյանի միջոցով պետք է տրվեր քննիչին, որպեսզի նա Սոսի մեղադրանքը /112 հոդվածով/ վերաորակեր և ավելի մեղմ՝ 116 «հոդվածը դներ» /սակայն մինչ օրս հարցաքննված վկաների ցուցմունքներով չի հաստատվում, որ գումար է տրվել քննիչին/:  

Նա նաև չբացառեց, որ առանց գումարի էլ կարող էր հարցը լուծվել:

Վկայի խոսքով, դեկտեմբերի 29-ին, երբ իրենք եկել են փաստաբանական գրասենյակ, պահանջված գումարը տվել են Գալոյանին, որպեսզի բարձրանան քննիչի մոտ: Փաստաբանն այդ օրը թույլ չի տվել վկայի եղբորը՝ կասկածյալի կարգավիճակով Սոսին, բարձրանալ քննիչի մոտ. Ասել է՝ եթե բարձրանա, կձերբակալեն: Ասել է՝ ես բարձրանամ քննչական բաժին՝ տեսնեմ Սոսի հետ կապված ինչ կարանք անենք:

Հովհաննեսն ասաց, որ քննիչի մոտ ինքն է վկայի կարգավիճակով բարձրացել Գալոյանի հետ, ում ձեռքին միայն հեռախոս է եղել: Վկան չէր հիշում՝ փաստաբանն այդ գումարը «վերցնելուց» հետո որտեղ դրեց, ինչ արեց այն, ինչպես տվեց քննիչին, բայց ենթադրում էր, որ պետք է տված լինի:

Պաշտպանական կողմը հարցրեց, թե ինչո՞վ էր վկան համոզված, որ 112-րդ հոդվածը պետք է դրվեր /այդ ժամանակ դեռ մեղադրանք առաջադրված չի եղել/ և վերաորակվեր: Չնայած դատարանն այդ հարցը համարեց ենթադրությունների շարքից, հանեց՝ ազատելով իրավական տերմինաբանություններին չտիրապետող վկային պատասխանելու պարտականությունից, սակայն վկան չուներ դրա պատասխանը:

Գալոյանը շարունակեց հարցադրումները. Եթե գումարը տրվել էր քննիչին, ապա ինչու՞պետք է ձերբակալեին Սոսին, իսկ ավելի ուշ՝ կալանավորին, բա այդ մասին չեք հարցրե՞լ փաստաբանին, հայրը փողը հետ չի պահանջե՞լ, ձեր տանը նման խոսակցություն չի եղե՞լ...  

Վկա Հովհաննեսն ասաց, որ իրենց տանը, իր ներկայությամբ նման խոսակցություններ չեն եղել՝ ով ում ինչ գումար է տվել, փաստաբանի հետ նման վեճ չի լսել, չգիտի՝ հայրը նրան հարցրե՞լ է, փողը հետ պահանջե՞լ է, թե՞ ոչ: Բայց նշեց, որ եղբոր կալանավորումից հետո հոր և փաստաբանի խոսակցությունը պահանջատիրական տոնով չի եղել:

Վկան ցուցմունքների ուղղորդման հետ կապված՝ որևէ բան չէր հիշում:

Գայանե Գալոյանի պաշտպան Ա. Հոբոսյանը նկատեց, որ հակասություն կա վկայի և նրա մոր տված ցուցմունքների միջև. Մայրը նախորդ նիստի ժամանակ ասել էր, որ երբ իրենք գնացել են քննչական բաժին, քննիչը տեղում չի եղել, հայրն ասել է՝ տեղում է եղել /կաշառքն առաջարկելիս/, վկան էլ ասում է, որ քննիչը հեռախոսահամար է փոխանցել հորը՝ Գալոյանի հետ կապնվելու համար:  Ու՞մ ցուցմունքն է ճիշտ՝ այդ օրը քննիչը տեղում եղե՞լ է, թե՞ ոչ:

Վկան ասաց՝ գուցե 2 անգամ են գնացել-եկել...

Ստացվում է, որ այդ ամբողջ օրը իրավասու և շահագրգիռ անձինք օպերատիվ- հետախուզական գործողություններ՝ արտաքին դիտում են արել Զադոյանի հետ հանդիպումը կազմակերպելու դրվագն «ապահովելու» համար և դրան նախապատրաստվել են փաստորեն Գասպարյանների դեպքից հետո՝ դեկտեմբերի 20-ից  սկսած 9  օրվա ընթացքում:

Այլապես կասկածելի է, թե ինչպես է Բաբկեն Գասպարյանը հասցրել մեկ օրում և' կաշառք առաջարկել, և' հաղորդում տալ ՀՔԾ, և' կազմակերպել տալ արտաքին դիտումը, ինչը ժամանակ և նախապատրաստական աշխատանք է պահանջում...

Բացի այդ, դեկտեմբերի 29-ին, երբ դեռ Գասպարյանները հարցաքննված չեն եղել, մեղադրանք առաջադրված չի եղել, ո՞վ է նրանց համոզել, ուղղորդել, որ Սոսին մեղադրանք է առաջադրվելու 112-րդ հոդվածով՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, և կարելի է այն վերաորակել...

Ուշագրավ այլ զուգադիպություններ էլ կան հայր և որդի Զադոյանների գործերի միջև.

2016թ. նոյեմբերի 24-ին Առաջին ատյանի դատարանը արդարացրել էր Արթուր Զադոյանին: Իսկ մեղադրանքի չարդարացված մասով բողոքարկման ժամկետը լրանում էր դեկտեմբերի 24-ին: Չի բացառվում, որ բողոքարկումից գրեթե անմիջապես հետո սկսել են աշխատել Միքայել Զադոյանի դեմ, իսկ երբ վերաքննիչը նրա հոր վերաբերյալ դատավճիռը թողել է ուժի մեջ, արդեն մտածել են կալանավորման մասին:   

Ի դեպ,  Միքայել Զադոյանի ձերբակալությունից հետո էլ լրատվական հարթակներից մեկում /m.mamul.am/ գործի հանգամանքների մեջ տեղավորվող և տրամաբանական մի մեկնաբանություն վարկած էլ կար, որը ներկայացնում ենք առանց խմբագրման և որը իրավունք ունի գոյություն ունենալու, քանի դեռ չի հերքվել.

«...Ձեռբակալված քննիչը Միքայել Զադոյանն է, նույն Արթուր  Զադոյանի որդին, որի վրա 2009 թ- ին կրակել  և վիրավորել էր Յուվեցի Կարոն։  Նախկին ՀՔԾ  պետ Անդրանիկ Միրզոյանի  ժամանակ Զադոյանը ճանաչվել էր տուժող, իսկ Յուվեցի Կարոյին անձեռնմխելիությունից  զրկելու հարցով արդեն Գլխավոր  դատախազը պատրաստվում էր դիմել ԱԺ-ին։  Սակայն Անդրանիկ Միրզոյանի փոխարեն ՀՔԾ պետ նշանակվեց Վահրամ Շահինյանը և գործը 180 աստիճանով շուռ եկավ... 
     Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, որ Յուվեցի Կարոն Վահրամ Շահինյանին  վճարել է 1.200.000 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակ   ՀՔԾ-ում կարճվեց նաև Յուվեցի Կարոյի  և նրա եղբոր դեմ հարուցված ևս մեկ՝ ՀՀ գողացված ավտոմեքենաների ներկրման, նույնականացման համարների կեղծման և ապօրինի գրանցման փաստերով հարուցված գործը։ 
Այն ժամանակ մամուլը նշում էր, որ 1.200.000 ԱՄՆ դոլարը վճարվել է երկու գործերի համար։ 
2016 թ-ին Արթուր Զադոյանը Մասիսի դատարանի  կողմից սպանության սպառնալիքով  առաջադրված մեղադրանքում արդարացվեց, իսկ միջին ծանրության վնասվածք հասցնելու  մեղադրանքը կարճվեց վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։ 
 Այդ ժամանակ էլ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Յուվեցի Կարոն մեղադրում  է  ՀՔԾ պետին խարդախության մեջ և նրանից հետ է պահանջում 1.200.000 ԱՄՆ դոլար գումարը, հակառակ դեպքում սպառնում է իրականությունը պատմել ՀՀ Նախագահին կամ գումարները   ստանալ ՀՔԾ պետից ուժային ճանապարհով (չորով) ։ Սակայն աղմուկը շատ արագ նստեց  և լուրեր տարածվեցին, որ կողմերը  եկել  են  համաձայնությանայնմասին, որ ՀՔԾ պետը ոչ մի գումար Յուվեցի Կարոյին հետ չի տալիս, իսկ գումարի դիմաց գործ է սարքում  և դատապարտում   Արթուր Զադոյանի որդուն՝ Միքայել Զադոյանին, որը Էրեբունու բաժնում քննիչ է աշխատում։
     Հարկ է նշել, որ Վահրամ Շահինյանը ազնվորեն լծվել էր  իր ստանձնած   պարտավորությունների կատարմանը՝  միայն թե գումար հետ չտար։
     Մեկ տարվա ընթացքում Միքայել Զադոյանի դեմ ՀՔԾ-ում հարուցվեցին   մեկ տասնյակից ավել գործեր, բայց արդյունք դեռ չկար։
   Վերջերս լուրեր տարածվեցին, որ Յուվեցի Կարոն իրեն հատուկ ֆալկլյորով, շատ կոպիտ  խոսակցություն է ունեցել ՀՔԾ պետի հետ, նորից նրան մեղադրել  է խարդախության  և  իրեն քցելու մեջ և ներկայացրել է ուլտիմատում, կամ Վահրամ Շահինյանը   վերադարձնում է  1.200.000 ԱՄՆ դոլարը կամ   Միքայել Զադոյանը   մինչև սույն թվականի Հոկտեմբերի 1-ը  պետք   է կալանավորվի։ Հենց այս հանգամանքն էլ ստիպեց Վահրամ Շահինյանին գնալ արագ և   չմտածված գործողության՝ Միքայել Զադոյանի ապօրինի ձեռբակալմանը։
     Սակայն այսօր դատարանը բաց թողեց Միքայել Զադոյանին, որը  ինքնին  լրջագույն  խնդրի առջևէ կանգնեցնում ՀՔԾ պետին։ Այսօր արդեն սեպտեմբերի 29 -ն է, եթե երկու օրում Շահինյանը չկարողանա կալանավորի Զադոյանին, ապա պետք է Յուվեցի Կարոյին վճարի 1.200.000 ԱՄՆ դոլար։ 
     Չվճարել չի կարող, Յուվեցի Կարոն այնպիսի աղմուկ կբարձրացնի, որ Շահինյանը կզրկվի իր պաշտոնից, որից հետո արդեն Արարատի նկուղներից մեկում փակված միևնույն է ստիպված կվճարի։
     Այսինքն այսօր հարցը դրված է այսպես, կամ Շահինյանը պետք է հետ վերադարձնի  Յուվեցի Կարոյին 1.200.000 ԱՄՆ դոլար կամ պետք է ամեն գնով հասնի Միքայել  Զադոյանի  կալանավորմանը։
     Այս պատմությունը երևի այսքան զզվելի չլիներ, եթե Վահրամ Շահինյանը չհամարվեր ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը։
     Հարկ է նշել, որ վերջերս մամուլը հեղեղված է ՀՔԾ պետի կողմից իր պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով՝   գումարով՝ պատվիրված քր. գործեր սարքելու մասին տեղեկություններով։ 
     
     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական  դատավարության  օրենսգրքով  սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
»

Հիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերին Կարո Կարապետյանը իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակից 5 անգամ կրակել էր Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի վրա, ում հետ վեճի էր բռնվել իր մեքենայի մեջ: Պատգամավորի արձակած կրակոցներից վնասվել էին Զադոյանի ուսն ու ոտքը:  

Հարուցվեց քրեական գործ, սակայն պատգամավորն այդպես էլ չզրկվեց պատգամավորական անձեռնմխելությունից, չկալանավորվեց: Ավելի ուշ, երբ ՀՔԾ պետն արդեն Վ. Շահինյանն էր, քրեական այդ գործը 180 աստիճանով շրջվեց, պատգամավորը դարձավ տուժող, իսկ կրակոցներից տուժած Զադոյանը՝ մեղադրյալ:

2016թ.-ի նոյեմբերի 24-ին, սակայն, դատարանը, ապացույցների ճնշման և ամբողջ դատավարությունը լուսաբանած «Լակմուս»-ի ուշադիր աչքի ներքո ստիպված եղավ Ա. Զադոյանին առաջադրված 3 հոդվածներից՝ միջին ծանրության վնասվածք հասցնելու, ապօրինի զենք կրելու և սպանության սպառնալիքներ տալու, վերջին երկուսի մասով արդարացնել Զադոյանին:

Երևի հենց դա էլ հենց հունից հանել է Յուվեցի Կարոյին, վատ դրության մեջ դրել Վահրամ Շահինյանին, և Միքայել Զադոյանի դեմ գործ սկսելու առիթ է դարձել:

Համենայնդեպս, 2014թ. հոկտեմբերի 14-ին, դատավարության ժամանակ, իր ցուցմունքը տալուց հետո Կարո Կարապետյանը հրապարակավ՝ դատավորի, դատախազի, փաստաբանների, լրագրողների և տեսախցիկների առջև դատարանում բարձրաձայն սպառնաց Արթուր Զադոյանին՝ հետևյալ արտահայտությամբ. « Էդ իրավական մարմինները ինձ հետաքրքիր չեն, դա իմ կյանքի հետ կապված հարց ա եղել: Իրավական մարմինը ես եմ հիմա, որ ես պիտի էդ որոշումը կայացնեմ: ... Եթե մյուս անգամ ինքը համը հանեց, ամենավերջին վատությունը անելու եմ հենց իրա էրեխուն: Էտի ես ասեմ, ինքը թող հասկանա»:

 

                                                                                               Է. Մարտիրոսյան