запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՄԻԵԴ-ը կորոշի՝ Մարտի 1-ի գործը նախադեպ կդառնա՞ 47 երկրի համար

«Ազատության» փոխանցմամբ՝ Երևանում մարտի 2-ին կայացել է «Մարտի 1-ի գործը միջազգային և դատական ատյաններում» թեմայով քննարկում, որի ժամանակ փաստաբան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ, Դատարան) Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ներկայացրել է գործի մանրամասներն ու առանձնահատկությունները։

Կառավարության դիրքորոշումը՝ «սպանությունները անհրաժեշտ էին»

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին ՄԻԵԴ-ում ներկայացնող Վահե Գրիգորյանի խոսքով՝ Դատարանում Կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ սպանությունները բացարձակ անհրաժեշտություն են եղել խռովությունը ճնշելու համար։

«Իրենք դա կոչում են զանգվածային անկարգություններ։ Որևէ այլ հիմքի հղում չեն տվել։ Ընդ որում իրենց դիրքորոշումները անհեթեթության սահմանն այնքան են անցել, որ խռովությունը ճնշելու անհաժեշտությամբ կատարված սպանությունների էդ ողջ սահմանումը տարածել են 9 զոհերի նկատմամբ, մինչդեռ զոհերից մեկը, հիշում եք, զորակոչիկ զինվոր էր, որը ներքին զորքերի զինվոր է եղել։ Նա ոչ մի առնչություն չպիտի ունենար զանգվածային անկարգություններին», – ասաց փաստաբան՝ հավելելով, որ այս դիրքորոշումը արտահայտելու արդյունքում Կառավարությունը եկել է եզրակացության, որ 9 զոհերի մասով կյանքի իրավունքի միջամտությունը եղել է բացարձակ անհրաժեշտ՝ առանց որևէ բացառություն անելու զորակոչիկ զինվորի համար։

«Սա ընդամենը մի անհեթեթություն մատնանշեցի, էնտեղ բազմաթիվ են այդպիսիք, ընդհուպ մինչև փաստերի շփոթը և ժամերի շփոթը օրվա ընթացքում», – ընդգծեց Վահե Գրիգորյանը։

Կյանքի իրավունքի խախտումը

Փաստաբանի խոսքով,Մարտի 1-ի ինը զոհերի գործերը դատարան են ներկայացված կյանքի իրավունքի խախտման և արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայության հիմքով։

«Կյանքի իրավունքը էն իմաստով, որ պետության ներկայացուցիչները սպանել են առանց բավարար հիմքերի և պայմանների։ Կյանքի իրավունքը բացարձակ իրավունք չէ։ Որոշ պայմաններում դրան միջամտելը թույլատրելի է, ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում նշված հիմքերի։ Մենք ասում ենք, որ հիմքերից որևէ մեկը առկա չի եղել․մարդկանց նկատմամբ մահաբեր ուժը կիրառվել է կամայականորեն, ոմանց մասով էլ մենք պնդում ենք, որ նրանք դիտավորյալ են սպանվել», – ասաց Վահե Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ Դատարանում կան գործեր, որոնք ներկայացվել են այս գործից շատ ավելի ուշ, ու դրանց քննությունն արդեն իսկ ավարտվել է։ Մարտի 1-ի ինը զոհերի հարազատների դիմումները ՄԻԵԴ են ներկայացվել 2010 թվականին՝ որպես նախնական դիմում և 2011 թվականին արդեն որպես լրացված, ամբողջական դիմումներ․-«Ես չեմ կարող ասել պատճառները որոնք են, որ 2011-ի մայիսից մինչև 2015-ի սեպտեմբեր այդ գործը էնտեղ քնել է։ Ընթացակարգի մասով, էս պահի դրությամբ մենք բոլոր դիրքորոշումների փոխանակումը ավարտել ենք և սպասում ենք դատարանի վճռին»։

Դատարանի որոշումը կարող է նախադեպային դառնալ

Փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքով, Մարտի 1-ի գործը ունի առանձնահատուկ հատված, ու եթե գործը քննվի ՄԻԵԴ Մեծ պալատում, ակնկալում են, որ այն կարող է նախադեպային վճիռ կայացնել այս գործով։

«Մեծ պալատում կարևոր է գործի քննությունը, քանի որ հետևյալ հարցի վերաբերյալ անհրաժեշտ է դատարանի նոր մոտեցումը․մեր բարձրացրած հարցադրումը հետևյալն է, որ դատարանը պետք է որոշի՝ արդյոք կառավարություններին այսուհետ թույլ է տրվելու խռովությունը ճնշելու նպատակով, ինչպես Կոնվենցիայում է նշված, կամ զանգվածային անկարգությունները ցրելու նպատակով, ինչպես Հայաստանի կառավարութունն է ներկայացրել, կիրառել մարտական հրազեն, որովհետև մարտական հրազենի ստեղծման, օգտագործման և սպառազինության մեջ լինելու նպատակը, էթիկական, փիլիսոփայական, քաղաքական առումով բոլորովին տարբեր է զանգվածային անկարգությունը ցրելու նպատակից։ Դա սպանող զենք է, մինչդեռ տեխնոլոգիական առաջընթացը թույլ է տալիս կառավարություններին օգտագործել ցանկացած այլ տեսակի միջոցներ»,- ասաց Վահե Գրիգորյանը։

Փաստաբանի դիտարկմամբ, այս հարցը բարձրացնելը նաև միջոց է գործը տանել Մեծ պալատի հարթություն, որը և՛ իր հեղինակությամբ, և՛ իր վճռի ազդեցությամբ շատ ավելի բարձր է, քան մյուս պալատների վճիռները․-«Էդ ասպեկտները մենք կարծում ենք, որ նախադեպային են լինելու 47 անդամ բոլոր պետությունների իրավունքի համար, և հենց էդ հիմքով խնդրել ենք, որ Դատարանի Մեծ պալատը քննի գործը։ Դա Դատարանի ամենաբարձր կազմավորումն է՝ դա իրավունքը փոփոխող, նոր իրավունք հաստատող կազմավորումն է։ Էս պահի դրությամբ Դատարանի առաջին բաժինն է քննելու գործը՝ 7 հոգանոց դատական կազմով։

Մենք հավատում ենք, որ Մարտի 1-ի գործը արժանի է Մեծ պալատի քննությանը և պիտի քննվի բանավոր լսումներով, որը հեռարձակվում է աշխարհով մեկ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում