запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՌԴ-ում հայերին ճնշողին սպանողին «Նուբարաշեն» ՔԿՀ-ն «սպանում է»

«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ, 43-ամյա Արկադի Պապյանն արդեն 25 օր է՝ հացադուլի մեջ է: Այս մասին hetq.am-ինահազանգել էդատապարտյալի քույրը՝ Կարինե Պապյանը՝ ասելով, որ մի քանի ամսից եղբայրը պիտի բանտից դուրս գար, բայց նրան նոր մեղադրանք են առաջադրել:

 Արկադի Պապյանը մեղադրվում է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետին կաշառք տալու մեջ:

«Եղբորս մեղադրում են չարած հանցանքի՝ իբր, բանտի պետին կաշառք տալու համար: Նրա առողջական վիճակը այնքան վատ է, որ արդեն հացադուլում գտնվելու ամեն րոպեն վտանգավոր է նրա կյանքի համար»,-ասում է Արկադի Պապյանի քույրը:

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հաստատեցին Արկադի Պապյանի հացադուլի մասին լուրը՝ մանրամասնելով՝ դատապարտյալը հացադուլի մեջ է փետրվարի 8-ից, նրա բողոքը քրեական գործին է առնչվում, գտնվում է առանձնացված խցում՝ միայնակ, հրաժարվում է բժշկական օգնությունից:   

Դատապարտյալի քույրը մեզ տեղեկացրեց, որ եղբոր ծանր առողջական վիճակի, հացադուլի մասին նամակներ է գրել ԱԺ պատգամավորներին, տարբեր մարմիններ: «Աննկարագրելի է նաև մեր` Արկադիի ընտանիքի վիճակը, քանի որ եղբայրս ընտանիքի միակ խնամակալն է: Իմ եղբոր մոտ այս շաբաթների ընթացքում ոչ մի պաշտոնավոր անձ չի գնացել և չի փորձել լսել նրա բողոքը: Խնդրում եմ ուշադրություն դարձնել արդեն գրեթե մեկ ամիս հացադուլում գտնվող եղբորս և քայլեր ձեռնարկել անարդարության դեմ»,-ասում է դատապարտյալի քույրը:

Դատապարտյալ Արկադի Պապյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից է՝ ամուսնացած, հաշվառված է ՌԴ Կիսիլյովս քաղաքում: Դատապարտվել է 2012-ին սպանության մեղադրանքով՝ 9 տարվա ազատազրկման: Ըստ դատավճռի, Արկադի Պապյանը մեղադրվել է ՌԴ Կեմերովոյի մարզում կատարված Ի.Նիկոնովի սպանության մեջ: Պապյանի ցուցմունքի համաձայն, ինքը տեղյակ է եղել, որ վերջինս հանցավոր աշխարհում հանդիսանում է հեղինակություն ունեցող անձ և լուրջ հակակրանք ու հակասություններ ունի հայազգի անձանց նկատմամբ: Վերջինիս կողմից բազմաթիվ բռնություններ և ճնշումներ են եղել հայերի նկատմամբ: Իմանալով Ի.Նիկոնովի գտնվելու վայրը` 2007թվականի դեկտեմբերի 15–ին ժամը 02–ի սահմաներում, գնացել է նրան հանդիպելու: Մոտեցել է նրան, ներկայացել որպես հայ ազգի ներկայացուցիչ: Վերջինս իմանալով, որ ինքը հայ է, հրել է մի կողմ և հայհոյել: Նիկոնովը բորբոքվել է, և ինքը չի հիշում՝ որտեղից է հանել զենքը և պահել իր վրա` տալով սպանելու սպառնալիքներ ու հայհոյանքներ: Միաժամանակ, վերջինս փակօղակը հետ է տարել և լիցքավորել ատրճանակը: Տեսնելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, ինքը հեշտությամբ զենքը խլել է Ի.Նիկոնովի ձեռքից և մի քանի անգամ կրակել նրա վրա ու փախել բարից:

Ըստ գործի նյութերի` Արկադի Պապյանը 1990–1993թ.թ. մասնակցել է Հայաստանի հյուսիս - արևելյան սահմանների ինքնապաշտպանական գործողություններին, 1991-ին մարտական գործողությունների ժամանակ, հրետակոծման հետևանքով ստացել է գլխուղեղի տրավմա, մարտական ընկերների, հրամանատարության և երկրապահ կամավորականների միության կողմից բնութագրվել է դրական, ՌԴ ռեգիոնալ տարածաշրջանների հայ համայնքների ղեկավարների, ՌԴ-ում հայերի միության նախագահության, Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքապետի, Տավուշի մարզի մի շարք գյուղական համայնքների և Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի հոգևորականների կողմից բնութագրվել է դրական:

Արկադի Պապյանը շուտով պետք է ազատվեր պատժից, սակայն նրան առաջադրվել է կաշառք տալու մեղադրանք:

Հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, թե բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, պետի տեղակալը, օպերատիվ բաժնի պետը, պատասխանատու երկու հերթապահներ, պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ: Նույն օրը կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել էին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Ի դեպ, ուշագրավ է, որ ՀՔԾ-ն հաղորդագրությունը տարածել էր հիշյալ պաշտոնյաների անուն ազգանուններով, այնինչ այլ հաղորդագրություններում անձանց անմեղության կանխավարկածի իրավունքը պաշտպանված է:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2018-ի փետրվար 26-ին կաշառքի գործը վարույթ է ընդունվել: Այն կլսվի դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ:

Աղբյուր՝ hetq.am

Հ.Գ. «Նուբարաշեն» ՔԿՀ պետ, ԱԱԾ-ական Սերոբ Հարությունյանի գործունեությունն ամբողջովին ռուսահաճո է՝ ԿԳԲ-ական հետաքրքրության շրջանակում և ոճով. նրա և նրան ՔԿՎ-ից «առաջ բռթող» ԿԳԲ-իշնիկների առաքելությունը բանտերում ազգի պաշտպաններին ճնշելն է, քրեական հեղինակություններին էլ օգտագործելով բանտարկյալների դեմ՝ նրանց միջոցով փող աշխատելն է ու միաժամանակ «փչացնելն» ու «լռեցնելը»:  

Լուսանկարում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանն է