запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Այս տարի ՄԻԵԴ-ից Մարտի 1-ի գործերով 1-2 վճիռներ կակնկալենք»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը համոզված է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ հայտարարության ընդունումը որևէ ազդեցություն չի ունենա այդ քրեական գործի ընթացքի վրա:

«Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում Կոստանյանը նշել է. «Եկեք, ամեն օր հայտարարություն hրապարակենք` ԱԺ անունից այդ թվում, օրը 10 հատ` մենք դատապարտում ենք, կոչ ենք անում գլխավոր դատախազին կամ քննչական ծառայության պետին: Շատ լավ, բայց նրանք ունեն օրենքով իրենց վրա դրված պարտավորություններ:

Անկախ նրանից` մենք ինչ հայտարարություն անենք, դա ոչ ավելացնելու է իրենց իրավունքների, ոչ էլ պարտականությունների ծավալը»:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերի քննությանը, նա նշել է. «Եթե խախտումներ արձանագրվեն, այդ գործերն արդեն կոնկրետ իրավիճակներում ենթակա են վերաբացման: Ես կարծում եմ` մենք այս տարի կամ այս տարվա վերջ կակնկալենք 1-2 գործերով վճիռներ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: