запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Փախավ դռան յան ու վրից հանեց զենքը… Տենց մեր ջահելը վարի գնաց

Մարտի 13-ին, Երևան քաղաքի դատարանի Շենգավիթի նստավայրում հետազոտվեց աղմկահարույց, հրապարակային ռազբորկայի գործով կարևոր ապացույցներից մեկը Նորատուսցի Ալիկի, Չարբախցի Գեղամի՝ Պետրոս Իսրայելյանի և Արմեն Գասպարյանի դեմ:

   

Խոսքը վերոնշյալ անձանց միջև եղած հեռախոսային խոսակցությունների մասին է, որոնք նախորդել և հաջորդել են «Լիա» գեղեցկության սրահում 2016թ. նոյեմբերի 13-ին կատարված արյունոտ դեպքին՝ ավարտված Մուշեղ Մուշեղյանի ու Գևորգ Ավետիսյանի սպանությամբ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև առկա լարված հարաբերությունների մասին, 2016 թ.նոյեմբերի 13-ին, Պետրոս Իսրայելայնին դրդել, հորդորել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, «մորթել, սատկացնել, մահակներով ոտքերը ջարդել»:

«Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցեկության սրահի նկուղային հարկում  Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ միաժամանակ ապահովելով Մուշեղ  Մուշեղյանի ներկայությունը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով:

Այնուհետև Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալիկ Բանդուրյանը օժանդակել է պլանավորված   հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ  Մուշեղյանի հետ դեպքի  վայրում գտնվող քրեական հեղինակություն  հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով  հեռանալ գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնասպատճառելու գործընթացը  հեշտացնելու  նպատակով:

Վիրաբ Գասպարյանը և իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից: Դրանից հետո Պետրոս  Իսրայելյանը,  Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված անձինք, նախապես պայմանավորվելով Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը  համատեղ կատարելու մասին, ուղղակի դիտավորությամբ... միմյանց լրացնելով սուր կտրող  ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող   Մուշեղ Մուշեղյանի մարմնի տաբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել և պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ»: Մեղադրանքում նշված այս հանգամանքները պարզելուն էր ուղղված լազերային ձայնասկավառակում առկա խոսակցությունների, ինչպես նաև 2 «Մակարով» ատրճանակների, կրակված փամփուշտների, Գեղամի որդու՝ Գոռից առգրավված 2 դանակների, ամբաստանյալների հեռախոսների և իրեղեն այլ ապացույցների հետազոտումը:

Հիշեցնենք, որ ռազբորկան ծավալվել է 2000 դոլար պարտքից. Ճվճվ Արո անունով հայտնի քրեական հեղինակություն Արա Վարդանյանը փորձել է Մուշեղ Մուշեղյանի և այլ անձանց միջոցով ստանալ Վահագն Մանուկյանի մոտ մնացած 2000 դոլարը: Բայց քանի որ պարտապանն այդ պահին չի ունեցել նշված գումարը, Մուշեղն ասել է՝ տես, 2000 դոլարը 20,000 դոլար չդառնա, ինչից հետո էլ գործին խառնվել են կամ փորձել են խառնվել կողմերի «տանիքները»:

Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամը հեռախոսով ճշտում են իրավիճակն ու գործողությունները և փորձում պարզել՝ Մուշեղ Մուշեղյանի տան տեղը: Իսկ ռազբորկայից անմիջապես առաջ քրեական հեղինակություն Զապ մականունով Անդրանիկ Սողոյանը Ալիկի հորդորով, դեպքի վայրից՝  գեղեցկության սրահին կից նկուղից, խնդրում է դուրս գալ Բանգլադեշցի Վիրաբիկին՝ Վիրաբ Գասպարյանին: «Դու դրանից յան տուր ապեր»,-ասում է Զապը:

Գեղամն ասում է. «Էրեկ էդ Ճվճվին զանգում ա Ռուբոն, բա՝ արի տենանք… Մեկ էլ զանգին մեզի ասին՝ սրանք էթում են էն մոսկուլին աբռաշչատ ըլնեն… Մոսկուլը վարդաշենցի ա, սամբիստ: Մեր Արամիկին ասի՝ հելի գնա զանգի էդ Մուշոյին, ասա՝ արա՛, ուզեցել ես Գեղամին  տենաս, շեշտել ես՝ ինքնասիրության հարց ա, հենց հմի քեզ ենք սպասում… Հմի սրան /Մուշեղին/ որդե տենամ, ախպե՛ր, լխկելու եմ, համ քու, համ իմ տեղը, համ սաղի տեղը…»:

Ալիկ. «Եթե գող-բան… զանգում ես, ախպորդ ասում ես, բռա՛տ, քեզի ինչ ա պետք, անում եմ»:

Գեղամ. «Ֆյսո, ցավդ տանեմ, մենք լխկելու ենք դրան, ընգե՛ր, պա լյուբոմու տփելու ենք, ընգե՛ր… Մենակ էնքան բանի հմար, որ հենց ինքը՝ Մուշոն ա ասե Ռուբոյին՝ էսի ինքնասիրության հարց  ա դառնում, Գեղամին տենալու ունեմ… Դրա վժժունը հանելու ենք, ընգե՛ր, դրա էլ, Ճվճվի էլ… »:

Ալիկ. «Գեղամ, բայց ծեծելուց ասում ես՝ ընենց ծեծեն, ... որ հիվանդանոց էթա էլի... բիտեքով, ախպեր…»:

Գեղամ. «Հա, մերը կամ դուբինկայա կամ լապատկի կոթ»:

Արդեն դեպքից հետո քրեական հեղինակությունները խոսում են «մորգի դիակների» մասին՝ հավանաբար հասկանալու, թե ռազբորկայի մասնակիցներից դիահերձարաններում գտնվող մահացած մարդ կա, թե ոչ, և ինչպես է եղել: Դիակ փնտրողներից մեկն ասում է՝ «ստեղ 4 հատ դիակ կա»...

Գեղամը խոսում է Ալիկի թիկնապահ Արմեն Գասպարյանի՝ Բդոյի հետ. «Բդո ջան, մորթինք, երեք հոգի մեր կողմից խփվել ա: Էտի /Մուշեղը-հեղ./ մեռածի նման մարդ ա, թևն ու ոտը ջարդել ենք… Հենց էդ բ…ը ընգած տեղը խփեց… Ընգած տեղը զենքով ա խփե… Ոնց որ իմ ջահելներից մեկը մահացել ա… Չեմ ուզում հավատամ…»:

Ալիկը հարցնում է Գեղամին. «Քանի՞ հոգով էին դրանք էկել»:

Գեղամ. «Մի սուրու. մի 25 հոգի… Սաղին հանել էինք դուս… Էս Վիրաբը որ հելավ, սաղ հելան… Էդ բանը մնաց /Մուշեղը/: Դրան ես տվի ու՝ տվին, … գնաց կաշը, էլի… Էս բ…-ը փախավ դռան յան ու վրից հանեց /զենքը/… Տենց մեր ջահելը վարի գնաց»:

Ալիկ. «Շնական տասովկայա ըլնելու: Սաղին հասկացրու, որ դուք իրան /Մուշեղին/ չեք ծեծել դեմից… Շներին պդի չասվի՝ դեմից ծեծել եք, ընգե՛ր, ձեր վրեն որ չմնա թեման…»:

Գեղամ. «Էտի /Մուշեղը/ ոնց որ չկա»:

Ալիկ. «Մեռած ա՞»:

Գեղամ. «Ոնց որ…»:

Ալիկ.  «ուրեմն դուխով կարան վրեն գրեն աջուձախ…»:

Դատարանը դեռ պետք է հետազոտի Չարբախցի Գեղամի կնոջը պատկանող ու որպես իրեղեն ապացույց առգրավված «Մերսեդեսը», որե դատարան չէր բերվել անսարքության պատճառով:

Հաջորդ դատական նիստը՝ մարտի 20-ին ժամը 14,00-ին: