запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սեֆիլյանը փայտե մահակներով էր կրակելու՞. մեղադրողները «ցնդել են»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Այսօրվա նիստին Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ պաշտպանական ճառով:

Փաստաբանը նշեց, որ իրենց համար պարզ չի՝ ինչի մեջ է մեղադրվում Ժիրայր Սեֆիլյանը. ոչ նախաքննական մարմինը, ոչ էլ դատարանը որոշում չկայացրին մեղադրանքը պարզաբանելու մասով. «Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքն անհասկանալի է, ուստի պաշտպանի գործը դժվար է: Կարող եք կարեկցել ինձ։

Մեղադրանքի հիմքում դրված իրեղեն ապացույցներն են դրոշակի ձողեր, փայտյա ձողեր, ջրատար խողովակներ, փայտյա մահակներ, երկաթի կտորներ: Այդ իրերի մեծ մասը տարիների վաղեմություն ունի: Որպեսզի ասենք, որ նա հանցագործության նախապատրաստություն է իրականացրել, պետք է փաստել, որ նա դիտավորյալ գործիքներ ու միջոցներ է ձեռք բերել դրա համար: Բայց ինչպե՞ս կարելի է պնդել, թե 5-10 տարվա վաղեմության գործիքները նա պետք է օգտագործեր 2015թ.-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Եթե զանգվածային անկարգությունները պետք է զինված դիմադրությամբ կատարվեին, ինչպես մեղադրանքում է նշված, ապա մահակներն ի՞նչ կապ ունեին դրա հետ։ Կիսագրագետ մարդու համար էլ պարզ է, որ փայտյա մահակով հնարավոր չէ կրակել»:

Փաստաբանը նաեւ անհասկանալի է համարում այն հանգամանքը, թե ինչպե՞ս կարող էր վեց տարի առաջ ձեռք բերված շինարարական կասկաներն օգտագործվել 2015թ. զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար. «Այս գործով դատաքննությունը ծիծաղաշարժ մթնոլորտում էր անցնում, թեեւ դատավորի եւ դատախազների կեցվածքը բավականին լուրջ է եղել:

Մեկ զավեշտալի փաստ նշեմ: Դրոշակների ռետինե բռնակները 50-70 գրամ են. ինչպե՞ս պետք է դրանցով ինչ֊որ մեկին վնաս տրվեր կամ մեքենայի ապակի կոտրվեր: Նշյալ իրեղեն ապացույցները չեն հիմնավորում Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը: Մեղադրանքը շինծու է, անհիմն ու անհեթեթ: Ժիրայ րՍեֆիլյանը քաղբանտարկյալ է, նրա գործունեությունը ցանկացել են սահմանափակել:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրելու ցանկությունը միայն բավարար չէ։ Հիմա արդեն նոր հանգամանքներ են հորինել Սեֆիլյանին ճաղերի ետեւում պահելու համար, պետք է հռչակվի նրա անմեղությունը»։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սեֆիլյանը մեղադրվում է նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ:

Հայրապետյանը նշեց` ոտքի չկանգնելու տարբեր պատճառներ կարող են լինել. «Եթե, օրինակ, մարդը իր կրոնական հայացքների պատճառով չի կարող ոտքի կանգնել, ի՞նչ պիտի անենք։ Սեֆիլյանի բախտը չի բերել, որ իր դատավորը Դուք եք»։

Հայրապետյանը դատարանին խնդրեց վերջնական որոշում կայացնելիս ուշադրություն դարձնել իր բերած փաստական հանգամանքներին: 

Աղբյուր՝ hraparak.am