запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Լավ «պարող» փաստաբանին խանգարում է հարսն ու շահը՞... $ 600.000-ի

Արդեն 10 տարի է, որ սփյուռքահայ ռազմական բժիշկ Աշլի Մինասը չի կարողանում դուրս պրծնել դատական քաշքշուկներից, վերադարձնել իր անշարժ ու շարժական գույքերը և հարազատ երեխային:

Պատճառը իր երկրորդ կինն է՝ Արմինե Պողոսյանը, նրա հարազատները, ազգական փաստաբան Լուսինե Սահակյանը և նրա տեգր, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Վերջինը սկզբում՝ 2008թ-ին, դատարանում ներկայացրել է Աշլի Մինասի շահերը, երբ նա ամուսնալուծվել է առաջին կնոջից՝ Ֆլորա Մինասից  և բաժանել համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը՝ պատրաստվելով ամուսնանալ Արմինե Պողոսյանի հետ:

Իսկ հետո նույն փաստաբան Արամազդ Կիվիրյանը հանդես է եկել իր նախկին վստահորդի՝ Աշլի Մինասի դեմ, երբ նա ամուսնալուծվել է երկրորդ կնոջից՝ Արմինե Պողոսյանից և բաժանել առաջին կնոջ հետ ձեռք բերված և մեկ անգամ արդեն բաժանված գույքը, և քննության առնվել դրանից հետո Աշլիի՝ արտեկրում վաստակած 600,000 դոլար գումարի անհետացման հարցը, որը  նա ուղարկել է աներոջ ձագ Արմեն Պողոսյանին:

Պայմանավորվածության համաձայն, այդ գումարով Արմեն Պողոսյանը պետք է տուն գներ Աշլիի համար, մեքենաներ և որոշ այլ ծախսեր:

Սակայն, երբ Աշլին կնոջ՝ Արմինեի հետ, Աֆրիկայից վերադարձել է Հայաստան, պարզվել է, որ աներոջ ձագ Արմենը չի կատարել իրենց պայմանավորվածությունը, գումարը մսխվել է...

Աշլին հանցագործության մասին հաղորդում է տվել իրավապահ մարմիններին, սակայն քննչական մարմիններում հայտնվել է Լուսինե Սահակյանը և հանդես եկել Արմեն Պողոսյանի շահերից: Քննչական կոմիտեն հետևողականորեն աչք է փակել հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող արարքների վրա և այդպես էլ մինչ օրս պատշաճ քննություն չի իրականացնում առկա ակնհայտ փաստերի, ցուցմունքների շրջանակում:

Ապրիլի 12-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Հարություն Ենոքյան, Գագիկ Խանդանյան, Լևոն Գրիգորյան կազմով և վերջինիս նախագահությամբ, լսեց Աշլի Մինասի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 16.10.2017թ. վճռի դեմ՝ գումար բռնագանձելու և սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ:

Ըստ այդ վճռի՝ Հայցվորի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը 03.11.2016 թվականին դիմելով դատարան խնդրել է ճանաչել Աշլի Մինասի սեփականության իրավունքը «Honda» մակնիշի, AA104 հաշվառման համարանիշի մոտոցիկլետի նկատմամբ՝ պարտավորեցնելով Արմեն Արտաշեսի Պողոսյանին նշված գույքը ձևակերպել Աշլի Վանիկ Մինասի անվամբ:
04.11.2016 թ. դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և դատական նիստը նշանակվել է 15.02.2017 թվականին: 
Պատասխանողի ներկայացուցիչը դատական նշանակված նիստից 7 ամիս անց՝ 28.09.2017 թ-ին, ներկայացրել է հայցադիմումի վերաբերյալ գրավոր փաստարկներ:

Հայցվորի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ Արմեն Պողոսյանը Աշլի Մինասի նախկին կնոջ եղբայրն է: 2008թ. մինչ 2013թ. Աշլի Մինասը գտնվել է Աֆրիկայի Նիգերիա քաղաքում և աշխատել որպես ռազմական բժիշկ:

Հայցվորի և պատասխանողի միջև փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ հայցվորի Նիգերիայում աշխատելու ժամանակահատվածում` հայցվորն իր աշխատավարձն ամեն ամիս պետք է ուղարկի պատասխանողին, վերջինիս կողմից իր համար ՀՀ-ում շարժական և անշարժ գույք ձեռք բերելու նպատակով:

Հայցվորին պատկանող հաշվեհամարի 9 էջանոց` ներառող 04.09.2008թ-ից մինչև 11.09.2013թ, և 11 էջանոց` ներառող 01.01.2008թ. մինչև 31.10.2013թ. քաղվածքները հստակ փաստում են, թե երբ և որքան գումար է ստացել պատասխանողը հայցվորից: Թիվ 14814213 քրեական գործով նույնպես հիմնավորվել է հայցվորի կողմից գումարներ ուղարկելու հանգամանքը, սույն գործով պատասխանողի կողմից որպես վկա, այնուհետև հայցվորի հետ առերեսման հարցաքննության ժամանակ ընդունվել է այն փաստը, որ Հայցվորի կողմից պատասխանողին պարբերաբար գումարներ է ուղարկվել և այդ ուղարկված գումարներով, վերջինիս համար պետք է գնվեր շարժական և անշարժ գույքեր, սակայն գնել է «Honda» մակնիշի, AA104 հաշվառման համարանիշի մոտոցիկլետը, որն էլ ձևակերպել է իր՝ Արմենի անունով:

Հայցվորը բազմիցս բանավոր , ինչպես նաև 2013թ. այնուհետև 26.05.2016թ. գրավոր կարգով պահանջել է, որ իր անվամբ գնված գույքերի վերաբերյալ պատասխանողի կողմից ներկայացվի հաշվետվություն, որից և պարզ է դարձել, որ հայցվորի կողմից ուղարկված գումարներն իրենց նպատակին չեն ծառայել:

Հայցվորի ուղարկված ողջ գումարից գնվել է միայն մոտոցիկլետ, սակայն այն ձևակերպվել է պատասխանողի անվանբ: Ներկայումս մոտոցիկլետը գտնվում է հայցվորի տիրապետության ներքո, չի գործածվում, սակայն ձևակերպված է պատասխանողի անվամբ:

Պատասխանողն ընդունում է, որ մոտոցիկլետը գնել է հայցվորի համար վերջինիս ուղարկած գումարով, սակայն այն ձևակերպված է պատասխանողի անվամբ և իրավական տեսանկյունից պատկանում է պատասխանողին, չնայած, որ գտնվում է հայցվորի տիրապետության ներքո:

Ստացվում է, որ պատասխանողը փաստացի ընդունում է այն փաստը, որ մոտոցիկլետն իրականում պատկանում է հայցվորին և դրա իրական սեփականատերը հանդիսանում է հայցվորը և միայն իրավական առումով մոտոցիկլետ մինչև մինչ օրս ձևակերպված է իր անունով:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345, 347, 273 հոդվածները խնդրել է` ճանաչել Աշլի Վանիկ Մինասի սեփականության իրավունքը «Honda» մակնիշի, AA104 հաշվառման համարանիշի, մոտոցիկլետի նկատմամբ՝ պարտավորեցնելով Արմեն Արտաշեսի Պողոսյանին նշված գույքը ձևակերպել Աշլի Մինասի անվամբ:

Սակայն դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժել է Աշլի Վանիկ Մինասի հայցն ընդդեմ Արմեն Պողոսյանի` սեփականության իրավունքը ճանաչելու և գույքը հայցվորի անվամբ ձևակերպելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել հայցվոր կողմը:

Արմեն Պողոսյանը վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացրել և ոչ ինքը և ոչ էլ նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը ապրիլի 12-ի նիստին չէին ներկայացել դատարան՝ չնայած, ըստ դատավոր Լևոն Գրիգորյանի, պատշաճ ծանուցված էին եղել:

Հայցվոր կողմը վերաքննիչ բողոքում նշել է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, սխալ է մեկնաբանել կիրառելի հոդվածի պահանջը և չի պահպանել նախադեպային որոշումների պահանջները:  

Դատարանը չի պահանջել նաև քրեական գործի նյութերը, որտեղ Արմեն Պողոսյանի քույրերն իրենց ցուցմունքներում նշել են, որ Աշլի Մինասի ուղարկած գումարներով որոշակի գույքեր են ձեռք բերվել, որոնք  համապատասախանում են Աշլի Մինասի ներկայացրած տեղեկություններին, և որոնք էական նշանակություն ունեն վեճի լուծման համար: Մինչդեռ դրանք անտեսվել են և խախտվել է ՄԻԵ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի /արդար դատաքննության իրավունք/ պահանջները:

Խնդրել է՝ բեկանել վճիռը, փոփոխել, հայցը բավարարել, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Դատական ակտը կհրապարակվի ապրիլի 19-ին, ժամը 12.50-ին:   

Հիշեցնենք, որ Լուսինե Սահակյանի և նրա՝ վերոնշյալ ազգակաների և Արամազդ Կիվիրյանի պատճառով «քաշվելու» վտանգի տակ հայտվեց նաև դատավոր Լիլիթ Կատվալյանը: Նրա վարույթում է գտնվում Լուսինե Սահակյանի և մյուսների հայցն ընդդեմ «Լակմուս» ՀԿ-ի և տողերիս հեղինակ Էլմիրա Մարտիրոսյանի, ինչպես նաև մեր հակընդդեմ հայցը ընդդեմ այդ «կլանի»:

Հակընդդեմ հայցի պատասխան նրանք չեն ներկայացրել ու արդեն չեն ներկայանում դատարան, որովհետև ամենայն հավանականությամբ հակափաստարկներ չունեն:

Եթե էական փաստերի և ընդհանրապես փաստերի բացակայության պայմաններում դատարանները և քննչական մարմինները սովորաբար և հօգուտ Աշլի Մինասին ունեզրկողների դատական ակտեր և որոշումներ են կայացնում, դրանով բացահայտում են իրենց՝  «հովանավորողների» գրեթե ողջ ցանցը:

Տեսնենք՝ վերաքննիչը կհովանավորի՞ Լուսինե Սահակյանի բարեկամներին...

                                                                                                      Էլմիրա Մարտիրոսյան