запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԱԱԾ-ն «ժուչոկը» կպցրել է Բաբկենի դոշին և խախտել օրենքը

ԱԱԾ-ն փոխանակ իրական հանցագործություններ բացահայտի, տեսագրող «ժուչոկը» կպցրել է ամբաստանյալի հոր՝ Բաբկենի դոշին և ուղարկել փաստաբանական գրասենյակ՝ փաստաբանական գաղտնիքը խախտելու ճանապարհով «կաշառքի ապացույցներ» ստեղծելու...

 

Ապրիլի 13-ին Երևան քաղաքի դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց կաշառք տալու, միջնորդելու, ստանալու գործով մեղադրվող քաղաքացի Բաբկեն Գասպարյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և քննիչ Միքայել Զադոյանի գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի տրամաբանության՝ քաղաքացի Բաբկեն Գասպարյանը, ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ, փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ՝ միջոցով, 3000 դոլար կաշառք է «փոխանցել» քննիչ Միքայել Զադոյանին՝ իր որդի Սոս Գասպարյանին առաջադրված մեղադրանքը թեթևացնելու՝ քր. օր-ի 112-րդ հոդվածը 116-ով վերաորակելու նպատակով:

Սակայն առայժմ ոչ կաշառքը փոխանցելու ապացույց կա, ոչ էլ՝ հանցանքը թեթևացնելու...

Ապրիլի 13-ին դատարանը հետազոտեց օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում գաղտնի տեսաձայնագրությունների սկավառակները՝ կատարված 2017թ.-ի հուլիսի 18-ին և 19-ին: Դրանք իբր պետք է ապացուցեն 3000 դոլար կաշառքի պատմությունը...

Դատելով տեսագրություններից, ԱԱԾ-ն կարծես խնդիր է դրել Բաբկենի առջև՝ մտնել փաստաբան Գայանե Գալոյանի փաստաբանական գրասենյակ և քննիչ Միքայել Զադոյանի աշխատասենյակ ու Սոս Գասպարյանի գործի մասին անընդհատ և նույնաբովանդակ հարցեր տալով, հունից հանելով՝ հասնել ակնկալվող արդյունքին:

Բայց միանգամից ասենք, որ Զադոյանի մասով դա չի ստացվել: Բաբկենն  անընդհատ պտտվել է քննիչի աշխատավայրում և մատույցներում՝ մինչև նա գա, սակայն այդպես էլ քննչական բաժնում նրան հանդիպել չի հաջողվել: 

Սկավառակներում ներառված նյութի մոտ կեսը՝ որպես ապացույց, ընդհանրապես վերաբերելի չէր սույն  մեղադրանքին. Դա Բաբկեն Գասպարյանի երկժամյա գրեթե անխոս ու աննպատակ շրջապտույտն էր Նոր-Արեշում՝ Էրեբունու ոստիկանության բաժնում և դրա շրջակայքում:

Այն դիտելիս ներկաներն ուղղակի զարմանում ու զվարճանում էին:

Ինչ վերաբերում է Սոս Գասպարյանի պաշտպան /նախկին/, փաստաբան Գայանե Գալոյանին, ապա նշենք, որ Բաբկեն Գասպարյանը տեսագրող գաղտնի սարքով ուղղորդվել է նրա գրասենյակ և այսպիսի զրույցի բռնվել: Հետաքրքրվել է, թե ինչպես եղավ, որ իր որդի Սոս Գասպարյանին քր. օր-ի 112-րդ հոդվածով առաջադրված՝ դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելու մեղադրանքը չմեղմացվեց, և նա կալանավորվեց:

Փաստաբանը ձայնագրության մեջ Բաբկեն Գասպարյանին ասում է՝ ամեն ինչի մեղավորը դուք եք. «Դու եկար, խոսացիր, ինձ հունից հանեցիր, ես քեզ ասեցի՝ էս կողմ, են կողմ մի ասա, բայց իրանք ասում են՝ եկել են, արդեն դատարանում քանի հոգի ասել են /միջնորդել են-հեղ./...Ինձ ասում են՝ Գայանե, դու իրենց պաշտպանն ես, բայց այլ մարդ գնացել, միջնորդել է, որ դատարանում 3 տարի տան...Ինչի՞ պիտի ըտենց բան լինի, ու ինչի՞ գլխավորի անունը չեն տալիս»:  Ձայնագրության ընդհանուր համատեքստից հասկանալի է դառնում, որ անհայտ միջնորդը կամ միջնորդները գործել են Էրեբունու դատախազության վրա ազդեցություն կամ վերադասություն ունեցող միջին օղակներում, բայց ոչ գլխավոր:  

Բաբկեն Գասպարյանն ասում է՝ ինքը չի ասել, որևէ մեկին չի դիմել ու չգիտի, թե ով է դիմել:

Գալոյանը թերահավատորեն շարունակում է՝ կարող ա դու չես ասել, բայց էդ ասողին /միջնորդին/ կարող ա ծանր են ներկայացրել /կամ ասողն է ծանր ներկայացրել/:

Բաբկենը կրկին հարցնում է. «Խի՞ ըտենց եղավ. քո կողմից ինձ թվում ա սխալ քայլ չի եղել, իմ կողմից սխալ բան չի եղել...»:

Հետո ասաց, որ այդ անհասկանալի իրավիճակից հետո գնացել են ՔԿՀ-ում գտնվող որդուն՝ Սոսին տեսնելու և խոսելու. «Սոսի վրա հալ չկար, իմ հետ չխոսաց, մի քիչ մոր հետ խոսաց...»:

Գայանե Գալոյանն այդ պահին ընդհատելով ասաց. «ըտեղ մի խոսացեք, ձեզ ձայնագրում են»՝ չիմանալով, որ այդ պահին էլ իրեն են ձայնագրում:

Բաբկենն ասում է, որ բոլորը՝ կինը, որդին, փաստաբանն իրենից դժգոհ են ու նեղացած: Ապա սկսում է արդարանալ և բարձրաձայն մտորել. «Մենք իրավիճակը չէինք հասկանում, որովհետև էս մեր առաջին փորձությունն էր...

Երևում ա՝ պտի բաժանվեմ, գնամ ըստեղից, դառա սուտասան /խնդում ա/: Մտածում եմ՝ որտե՞ղ եմ սխալ թույլ տվել...

Մի հատ կղզի եմ ուզում... Մնում ա՝ կախվեմ, պրծնեմ»:

Գալոյանն այսպես է արձագանքում՝ ուղղակի բախտդ բերել ա, որ Սոսը մեղքս գալիս ա

Բաբկենը Գայանե Գալոյանի մոտ կասկած է հայտնում, թե՝ արդյոք հնարավոր չէ՞, որ իրենց խաբել են:

«Ինձ չեն խաբել, դու ոչ առաջինն ես, ոչ՝ վերջինը, կամ սա ի՞նչ գործ է, որ խաբեին»,-Գասպարյանին դիմելով ասում է Գայանե Գալոյանը՝ կրկին փոխանցելով լավատեղյակ անձանց՝ իրեն հայտնած կասկածը. «Եթե դու դրա մեջ կաս, և ուրիշ մեկը բան ա ասել, ուրեմն կասկածելի ա»:

Փաստաբանը խնդրում է այլևս չշարունակել, ինքը լիքը գործ ունի, սակայն Բաբկենը քիչ անց նորից հետաքրքրվում է, թե արդյոք հնարավոր չէ՞ տեսնել քննիչ Միքայել Զադոյանին ու խոսել հետը. «փորձենք էլի, ինքը մի բանով պտի օգտակար լինի, թե չէ...»:

Փաստաբանը աննպատակարամար է համարում կրկնվող այդ միտքը:

Քիչ անց գրասենյակ են մտնում Գայանե Գալոյանի այլ վստահորդներ, խոսում իրենց փաստաբանական «գաղտնիքներից», այդ ընթացքը ևս տեսանկարահանվում է, այդ թվում՝ նրա բացակայության պայմաններում, երբ Զադոյանին վերաբերող բան այնտեղ չկար:

Առաջին տեսասկավառակի վերջում Բաբկեն Գասպարյանը դուրս է գալիս փաստաբանի գրասենյակից, մտնում ոստիկանության Էրեբունու քննչական բաժին՝ տեսնելու Միքայել Զադոյանին, սակայն այդպես էլ առանց հանդիպելու դուրս է գալիս շենքից: 

Հետո հետազոտվեց երկրորդ սկավառակը, որը ներառում է հաջորդ օրվա՝ 19.07.2017թ.-ի տեսաձայնագրությունը, որի կատարման ընթացքում Բաբկենը նաև ցուցումներ է ստանում օպերատիվ-հետախուզական ծառայության ներկայացուցչից:

Գասպարյանը դարձյալ գալիս է Գալոյանի աշխատասենյակ, և նույնաբովանդակ խոսակցություններից հետո հարցնում, որ եթե ինչ- որ բան չէր փոխվելու, ապա ինչո՞ւ են տվել 3000 դոլարը:

Գալոյանը զայրանում է. «Եղիազարյանին /խոսքը սույն գործի առանձնացված մասով ամբաստանյալ, Զադոյանի վերադաս Բունիաթի մասին է-հեղ./ լավ գիտեք, գնացեք նրա հետ խոսեք... Դու քո ձեռով, քո երեխուն քցիր կրակը, չգիտեմ՝ դիտավորյա՞լ ես անում, իմ առողջությունը քեզ չի դիմանում: Բաբկեն ներվերս չի հերիքում... Ես չեմ դիմել դատախազին, դու ես դիմել...»:

Ինչ վերաբերում է նրա որդուն 3 տարի տալու «միջնորդությանը», ապա  փաստաբանը նրան բացատրում է, որ Սոսին առաջադրված մեղադրանքը՝ 112-րդ հոդվածի սանկցիան նախատեսում է նվազագույնը 3 տարվա ազատազրկում: Իսկ եթե Բաբկենն ուզում է իր որդուն օգնել, ապա թող գնա Սոսի հարվածից ծանր մարմնական վնասվածք ստացած Կուդրյաշովին խնդրի՝ խոստովանել, ասել, որ ինքն է առաջինը մի քանի անգամ խփել, ինչից հետո էլ Սոսն է նրան հարված հասցրել՝ պաշտպանվելու նպատակով: Այդ ժամանակ բան կփոխվի:  

Ուշագրավ է, որ Բաբկենը կարծես ուղղորդված հնչեցնում էր միայն Միքայել Զադոյանի անունը, իսկ նրա շեֆի՝ Բունիաթ Եղիազարյանի անունը ընդհանրապես չէր հիշատակում:

Վերը նշված տեսանյութը ամբողջությամբ չհետազոտվեց դատարանում աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Աշխատանքը կշարունակվի հաջորդ՝ ապրիլի 23-ի դատական նիստում, իսկ մինչ այդ դատարանը օրենքով սահմանված կարգով փաթեթավորեց, կնիքեց սկավառակները՝ կողմերի ստորագրությամբ երաշխավորելով դրանց ամբողջականությունը:

Սակայն պետք է նկատել, որ փաստաբանական գրասենյակում կատարված տեսագրություններով սկավառակները պետք է ճանաչել որպես անթույլատրելի ապացույց և հանել ապացույցների շարքից, քանի որ խախտվել է փաստաբական գաղտնիքի իրավունքը, ներխուժել են այլ անձանց անձնական տվյալների դաշտ՝ չունենալով դրա համար որևէ իրավական և օրինավոր հիմք:

Ստացվում է, որ տվյալ դեպքում դատարանը ստիպված եղավ հետազոտել մեղադրանքը չամրապնդող՝ ոչ վերաբերելի, ինչպես նաև օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց:

                                                                              Էլմիրա Մարտիրոսյան