запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԲԴԽ-ի իրական դեմքը. գոնե Մամուլի ազատության օրը լռեիք...

Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, դատական իշխանությունը մի փոքրիկ, բայց «խոսուն» անդրադարձ է արել մամուլին, այն էլ՝ այս քաղաքական ալեկոծումների ֆոնին. դրանից կարելի է ենթադրել, որ իշխանության այս թևում ոմանք դեռ ոչինչ էլ «չեն հասկացել», և դատարաններում դեռ կարող են խորացնել հանրության զայրույթը..., թեև խոհեմ կլիներ գոնե լռելը...

Այսպես, դատական իշխանության պաշտոնական կայքի «դատական համակարգ» հավելվածում, որտեղ զետեղված են նորաստեղծ, Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդի /ԲԴԽ/ գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը, տեղ է գտել մի «Պարզաբանում»: Ներկայացնում ենք ստորև՝

http://www.court.am/index.php?link=news/3-5-18/3-5-18.htm

Օգտագործված ձևակերպումները հուշում են, որ մամուլը տրորել է դատական համակարգից /կամ ԲԴԽ-ից/ ոմանց կոշտուկը: Գուցե՝ Վճռաբեկ դատարանի դատավոր և ԲԴԽ անդամ Ռուզաննա Հակոբյանի, ում վարույթում է վիճարկվող գործը:

Իրականում «անսպասելիորեն» հիշել և անդրադարձել են տողերիս հեղինակի՝ «Ժամանակ» օրաթերթի, 1in.am, lakmoes.am լրատվական կայքերում հրապարակած հոդվածներին, սակայն այն «վերնագրել» են միայն իրենց ձեռնտու վերջին՝ ամսաթվով /որպեսզի դրան անդրադառնալու արհեստական հիմք ստեղծեն/՝ հետևյալ կերպ.   

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 29.03.2018 ԹՎԱԿԱՆԻ #58 (3536) ՀԱՄԱՐԻ՝ «ՎՃՌԱԲԵԿԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐԵԼ. ՏԶՐՈՒԿԻ ՊԵՍ «ԾԾՈՒՄ» Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐՅՈՒՆԸ» ՀՈԴՎԱԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»:

http://lakmoes.am/iravunq/3051-2018-03-25-23-06-44

Սույն հոդվածը կամ գրեթե նույնաբովանդակ հոդված տպագրվել է «Ժամանակ» օրաթերթում՝ 13.02.2018թ.-ին/«Վճռաբեկը ձգձգում է շտկված վտանգավոր նախադեպի գործը, ինչո՞ւ» հոդվածում/, այսինքն՝ բողոքը վերադաձնելու կամ առանց քննության թողնելու մեկամսյա ժամկետը լրանալուց երկու շաբաթ անց, ինչը դժվարացել է հասկանալ «Պարզաբանման» հեղինակը: Իսկ հաջորդ անդրադարձը եղել է նույն լրատվամիջոցի էլեկտրոնային 1in.am կայքում՝ 28.03.2018թ.-ին, այսինքն՝ վիճարկվող գործով բողոքի ընդունումը մերժելու կամ վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու վերջին օրը, երբ այդ մասին դեռ որևէ լուր չի եղել:Եվ մինչ հաջորդ օրը՝ մարտի 29-ին, հոդվածը կարտատպվեր նույն լրատվամիջոցի թերթային տարբերակում՝ «Ժամանակ»-ում, Վճռաբեկը «դասավորել է» գործը և հիմա մեզ ասում է՝ նախորդ օրը նայեիք «Դատալեքս»-ը, հետո գրեիք և մեզ «չմեղադրեիք» անգործության մեջ...   

Այսինքն, այս փոքրիկ ու արհեստական մանրուքը նշելով՝ «պարզաբանման» հեղինակը  մի հսկայական «հոդված» մոգոնելու առիթ է ստեղծել...34 օր անց՝ երևի զուտ պատասխանելու կամ լռեցնելու նպատակով: Ուստի ժամկետների առումով ավելորդ չեմ ծանրաբեռնի ընթերցողներին: 

Միանգամից ասեմ, իմ խորը համոզմամբ, դրանք այնքան անհեթեթ են, որ նույնիսկ  անդրադառնալու կարիքը չկա, սակայն որոշ դիտարկումներ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել:

ԲԴԽ-ի «պարզաբանման» հեղինակը, կարևորելով իրավական պետությունում խոսքի ազատության իրավունքը, նշել է, որ այն պետք է «լինի իրավաչափ և ուղղված լինի բացառապես հասարակությանը տեղեկացնելուն:

...Քիչ չեն դեպքերը, երբ մասնագիտական էթիկայի սկզբունքներին ու նորմերին անտեղյակ որոշ   լրագրողներ, միայն իրենց հայտնի դրդապատճառներով, պարբերաբար չարաշահում են խոսքի  ազատությունն   ու հետևողականփորձերենկատարումարատավորելուարդարադատությանհեղինակություննուանաչառությունը: Նման լրագրողների կողմից այդօրինակ գործելաոճ որդեգրելու ու շարունակաբար   դատավորների և դատարանների հասցեին ոչ կոռեկտ, վիրավորական, որոշ դեպքերում  անգամ զրպարտության հասնող արտահայտություններ թույլ տալը, վերջիններիս  հանդուրժող վարքագծի և յուրաքանչյուր հրապարակման առնչությամբ ադեկվատ պատասխան   չտալու հետևանք է...»:

Միանգամից հակադարձեմ. խոսելով կոնկրետ իմ՝ Էլմիրա Մարտիրոսյանի անունից, նշեմ, որ ընդհանրապես կոնկրետ գործերի վերաբերյալ հրապարակումները իրավաչափ ու համաչափ են այն իրողություններին, որոնք առկա են հանրության շրջանում և դատաիրավական համակարգում՝ ներկայումս:

Ուստի հոդվածներում արծարծվող խնդիրներն ունեն երկու նպատակ. մի կողմից՝ տվյալ գործի օրինակով հանրությանը տեղեկացնել, զգուշացնել որոշակի իրավիճակներում թաքնված հնարավոր ծուղակների մասին և կանխարգելել, զերծ պահել մարդկանց տարիներով դատարաններում հայտվելու վտանգից, անօրինություններից և ունեցվածքի, ազատության կորստից: Մյուս կողմից՝ նպատակը դատաիրավական համակարգի պատասխանատուների ուշադրությունը հրավիրելն է առկա կամ ծագող այն խնդիրներին, որոնց չշտկելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ թե' դատաիրավական պրակտիկայի, պետության, թե' քաղաքացու, և թե' հնարավոր մեղավորների համար:

Այլ բան է՝ եթե դա չեք ուզում տեսնել կամ ձեռնտու չէ, որ մարդիկ տեսնեն:

Ինչ վերաբերում է իմ մասնագիտական որակներին, ապա նրանք, ովքեր ճանաչում են ինձ որպես լրագրող՝ կհասկանան ինձ ուղղված այս «պարզաբանման» անհեթեթությունը, իսկ ովքեր չեն ճանաչում, որովհետև ինքնագովազդով զբաղվելու սովորություն չունեմ, նրանց տեղեկացնեմ հետևյալը.

Ես տեղյակ եմ լրագրողի մասնագիտական էթիկայի սկզբունքներին, նորմերին, բարեխղճությանը, պահպանում եմ դրանք համաչափորեն, դատական համակարգի կամ դատավորների հեղինակությունը պարբերաբար ու հետևողականորեն արատավորելու նպատակ, առավել ևս՝ դրա հաշվին՝ որպես լրագրող, կայանալու խնդիր չունեմ:

Դրա կարիքն էլ չկա, քանի որ դատական համակարգը՝ իր գործունեությամբ, դատավորներն իրենց դատական ակտերով իրենք են արատավորում կամ մաքրում իրենց անունը, հեղինակությունը, արժանանում հանրության, ներսի ու դրսի իրավական համայնքի գնահատանքին կամ քննադատությանը:

Պարզապես գնահատման խնդիր է. ոմանք դա համարում են «հետևողական արատավորում», մյուս կողմն էլ՝ լրագրողական հետաքննություն, հետևողականություն, որի միջոցով լրագրողն ուզում է պարզել, թե որտեղ է խզվում մարդու իրավունքը պաշտպանելու պետական օղակի և օրենքի միջև կապը:

Իսկ երբ պարզվում է, որ իրավական սխալները շատ են, կամայական, մասսայական, որոնք  մատնանշում են նաև ՄԻԵԴ-ի դատավորները, իրավապաշտպան կազմակերպությունները, փորձառու իրավաբանները, որոնք սակայն ոչ միայն չեն շտկվում, այլ նաև կրկնվում են տարիներ շարունակ՝ ամբողջ պետությանը, մարդկանց դնելով նյութական ծանր բեռի տակ, ապա ինչպե՞ս աչք փակես դրանից բխող հնարավոր վտանգների վրա. մարդը սկզբում տարակուսում է, հետո զայրանում, ապա՝ անզորությունից բղավում, իսկ հետո չգիտես, թե էլ ինչ կարող է անել... Առայժմ հաջողվում է այդ կուտակված լիցքը խաղաղ բողոքներով կառավարել...  

Այլ կերպ ասած՝ լրագրողն աշխատում է ձեռքը պահել իրավիճակի, զարգացումների զարկերակի վրա, որին դու առնչվում ես՝ ինչպես բաց նյարդի, անցկացնում քո միջով՝ որպես սթրես, և միաժամանակ ու անընդհատ զգուշացնում, հիշեցնում դատավորներին՝  անթույլատերելության սահմանի մասին:

Եվ եթե այս «պարզաբանման» հեղինակը խոհեմ գտնվեր, շնորհակալություն կհայտներ հրապարակված հոդվածների համար. դրանք գուցե երբեմն մի քիչ էմոցիոնալ, սակայն իրականում հնարավոր վտանգը կանխելու սրտացավ մտահոգություններ են, որոնք պետք չէ ընկալել կամ որակել դատարանին ճնշելու կամ արդարադատությանը խոչընդոտելու փորձ:

Ավելին, լրագրողը դատարանի վերադասը չէ, որ ճնշի. Դատավորը անկախ է,  ենթարկվում է միայն օրենքին և իրավասու է՝ իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է օրենքով: 

Այնպես որ, մենք գրում ենք՝ և' լավը, և' վատը, եթե այն առկա է, հարգում ենք այն դատարանի, դատավորի անկախությունը, ով հանուն Հայաստանի Հանրապետության դատական ակտ կայացնելիս՝ առաջինն ինքն է հարգում իրեն և այն պետությունը, որի քաղաքական կայունությունը կախված է նաև իր վճռից...

Հ. Գ. Վերջում՝ մի բարեկամական խորհուրդ՝ ԲԴԽ նախագահ, պարոն Գագիկ Հարությունյանին. Երբ Ձեզ հարցնեն Մարտի 1-ի մասին, այլևս չասեք, որ կիրառված ուժը՝ միջամտությունը համաչափ էր, ինչպես դա արեցիք մարտի 16-ին՝ ի պատասխան «Ազատություն» ռկ-ի հարցին. Դուք իրավագիտության դոկտոր եք, սխալվելու իրավունք չունեք... Իսկ եթե չեք սխալվել, ապա ԲԴԽ-ի գոյությունը ավելի վնասակար կարող է լինել, քան բացակայությունը:

https://www.azatutyun.am/a/29104102.html

Հուսամ, որ այսպիսի ազդակներով ի սկզբանե չեք ազդի կամ ուղղորդի Մարտի 1-ի կամ Ձեր ուշադրության տակ հայտնված գործերը, իսկ «պարզաբանումներ» գրողներին՝ կհորդորեք, կբացատրեք, որ հատկապես Մամուլի ազատության օրը պետք լսել ազատ խոսքը և ոչ թե լռեցնելու փորձ ձեռնարկել...

   Հարգանքներով՝ օբյեկտիվ դատական ակտերից ոգևորվող՝    Էլմիրա Մարտիրոսյան