запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Աղվան Հովսեփյանի «Խորենացին» կամ՝ հարազատին «թշնամացնողները»

Վերջերս «Խորենացու» մեդալ ստացած Դիանա Գրիգորյանի հեղինակած «Հարազատ թշնամի» սերիալի համահեղինակ կարելի է համարել նաև Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:

Չգիտեմ՝ նրանցից ով է ում հեղինակային իրավունքը «խախտել», բայց երկուսի գործունեության մեջ էլ կարծես նկատելի է հարազատներին թշնամացնելու բուռն ձգտումը...  

Հեռուստադիտողներին հոգեբանական տեռորի ենթարկած այդ սերիալի ցուցադրմանը զուգահեռ  նույնաբնույթ և սահմռկեցուցիչ սցենարներով քրեական գործեր են հայտնվել նաև Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցում:

Խոսքն այն արտառոց դեպքերի մասին է, որոնք հանրությանը ներկայացվում են որպես ամուսինների սպանություններ՝ կատարված նրանց կանանց  կողմից կամ պատվերով և առանձնակի դաժանությամբ: Սակայն, դրանք կարծես հեռու են իրականությունից, անտրամաբանական, վտանգավոր են ու ազգակործան...

Բայց դրանց հետ կապված՝ իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ կարծես իրենց հաշվարկները, շահերն ու աշխատանքի մեթոդներն ունեն. Ի սկզբանե ակտիվորեն հրապարակայնացնում են նախապես մշակված մի վարկած, հանրային կարծիք ձևավորում, իսկ հետո՝ սկսում ապացույցներ սարքել, դնել այդ վարկածի տակ կամ հարմարեցնել դրան: Այդպիսի «ծուղակ» էլ պատրաստել են 67-ամյա Մանուշակի համար...       

Եվ այսպես. 2013թ. հունվարի 18-ի գիշերը Երևանի Արաբկիր համայնքի տներից մեկում դաժանորեն սպանում են տան տիրոջը՝ Մամիկոն Ասատրյանին: Նրան  հայտնաբերում է գյուղից վերադարձած կինը՝ Մանուշակը և հայտնում ոստիկանությանը:

Քրեական գործ է հարուցվում սպանության փաստով: Սպանվածի կնոջը՝ Մանուշակին ներգրավում են որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ցուցմունքներ վերցնում նրան հայտնի տեղեկությունների մասին: Հետո վարույթը կասեցնում են՝ կասկածյալի անհայտ լինելու հիմքով և այնքան, մինչև կատարվում են հաջորդ սպանությունները/այս մեթոդը շատ է կիրառվում աղմկոտ գործերով՝ այդ ժամանակը օգտագործելով հանցագործության հետքերը թաքցնելու համար/:

2017թ. սեպտեմբերի 18-ին անհետ կորում են Հրազդան քաղաքի բնակիչներ Սամվել Ալիխանյանը և նրան խնամող Վարդուհի Սիմոնյանը:  Օրեր անց իրավապահները հայտնաբերում են նրանց դիերը՝ պոլիէթիլենային թաղանթով և կպչուն ժապավենով կապկպված:

Պարզվում է,որ նրանց սպանել են շահադիտական նպատակներով՝  Հրազդան քաղաքիբնակիչ  Գագիկ Հակոբյանի  առանձնատանը, որից հետո դիակները  տեղափոխել և թաքցրել են Երևան-Սևան ավտոմայրուղու մոտ գտնվող գազալցակայանի մերձակա դաշտում:

Սպանողը, ըստ գործի նյութերի, 32-ամյա Լյուդվիգ Հակոբյանն է՝ Գագիկի  որդին: Նրանք երկուսն էլ նախկինում դատապարտված են եղել, Լյուդվիգ Հակոբյանը՝  ուրիշի գույքի հափշտակության համար:

Նրանք լավ ծանոթ են եղել Մանուշակի ազգական, սպանված Սամվել Ալիխանյանին: Նա ևս դատապարտված է եղել, ազատ արձակվելուց հետո առողջական լուրջ խնդիրներ է ունեցել:  Մենակ է ապրել: Վարդուհի Սիմոնյանն է հաճախակի այցելել, խնամել նրան, իսկ Մանուշակի ընտանիքը 'փոքրիկ գումարով է օգնել Սամվելին, որ վերջինս կարողանա բուժման ծախսերը հոգալ:

Ընդ որում, Սամվելը մեկ անգամ Մամիկոնենց տուն է եկել Լյուդվիգի ուղեկցությամբ, երբեմն եղել է հոգեպես ճնշված վիճակում... 

Նախաքննությամբ հիմնավորվում է, որ 2017թ. սեպտեմբերի 18-ի երեկոյան, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով տուժողներին տեղափոխել է իր հայրական տուն, որտեղ ծեծել է նրանց և գումար պահանջել: Մերժում ստանալով՝ Լյուդվիգ Հակոբյանը մետաղական լարով խեղդամահ է արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:

Կատարված առանձնապես ծանր հանցանքի հետքերը վերացնելու նպատակով դիակներն ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր ու թաքցրել: Նախաքննական մարմինը պարզել է, որ այդ գործում օժանդակողներ են եղել, ովքեր հարցաքննվել են:

Լյուդվիգ Հակոբյանի բնակության վայրից հայտնաբերվել է 4 հատ «Տոզ» տեսակի փամփուշտ, մեկ պարկուճ: Նրան մեղադրանք են առաջադրել ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և կալանավորել:

Առայժմ ձեռնպահ կմնանք որոշ հանգամանքներ բացահայտելուց, բայց նկատենք, որ գործով հայտնի և դրան առնչվող մեր ունեցած տեղեկությունների համադրումից ճնշումների ուշագրավ պատկեր ու վարկած է ուրվագծվում.

Մինչ սպանվելը Մամիկոն Ասատրյանից ինչ-որ անձինք գումարներ են ուզել ՌԴ Ուֆա քաղաքում, որտեղ նա նախկինում գործարարությամբ է զբաղվել, բայց հետո գործերը վատացել են:

Ըստ երևույթի այդպիսի ճնշում է եղել նաև Հայաստանում: Այդ մասին Մամիկոնը ոչինչ չի ասել հարազատներին, քանի որ, ըստ Մանուշակի՝ամուսինը անձնական խնդիրներին հաղորդակից դարձնելու սովորություն չի ունեցել, բայց վերջին ամիսներին շատ անհանգիստ է եղել:

Մինչդեռ մեր դիտարկումները թույլ են տալիս՝ եզրակացնելու, որ լռության պատճառը կարող է նաև ինչ-որ անձանց կողմից հնչեցված իրական սպառնալիքները լինել՝ նախապատրաստված և կատարվող հանցագործությունների շղթայի հեղինակների իրական շրջանակի ու հանգամանքների հնարավոր բացահայտումը թույլ չտալու համար՝ այնքան ժամանակ, քանի դեռ ապագա զոհից ինչ-որ բան ստանալու հույս է եղել:

Հավանաբար այդ շարունակական գերճնշումների պատճառով է Մամիկոնը գլխուղեղի կաթված ստացել սպանությունից ամիսներ առաջ՝ 2012թ-ին: Որոշ ժամանակ նա տանից գրեթե դուրս չի եկել: Այսինքն, ճնշողի կամ հնարավոր հանցագործի հետ կապն ընդհատվել է:

Այդ ընթացքում, հուլիսյան մի օր, առավոտյան Մամիկոնի տան դուռը հանկարծ թակել է սև ջիպով նրանց բակ եկած մի տղամարդ, ով տուն մտնելուց հետո մի քանի խոսք է փոխանակել Մամիկոնի հետ՝ անբարյացակամ տոնով. հարցրել է՝ «էս փախած ե՞ս ման գալիս», Մամիկոնն էլ պատասխանել է, որ փախած ման չի գալիս, ուղղակի «ինսուլտ է խփել»: Րոպեներ անց այդ անձն ավելացրել է՝ «Լավ մտածի Մամիկոն, չփոշմանես», ու գնացել:

Դրանից հետո, Մամիկոնը տարօրինակ ցանկություններ է հայտնել. հիվանդության պատճառով դժվարությամբ է տեղաշարժվել, բայց ընտանիքի անդամներին ասել է, որ ուզում է մեքենա գնել, ուսումնարան բացել, ինչն իրականում ի վիճակի չի եղել անել, և որոնց համար նա անձամբ գումար չի ունեցել ... Ակնկալել է, որ հարազատները չեն մերժի, սակայն վերջիններս մերժել են՝ ելնելով նրա շահերից, բժշկի խորհրդից:

Բացի այդ, հարազատները չգիտեն, թե ինչ է եղել մինչ այդ Մամիկոնին տրված գումարները... Միայն պարտքեր ունենալու մասին աղոտ տեղեկություններ են..  

Եվ ահա 2013թ-ի հունվարի 18-ին սպանում են Մամիկոնին, իսկ տանից անհետանում են չմշակված ալմաստները: Սպանությունից օրեր անց նրանց տուն է գալիս նույն Սամվելը. Մանուշակին ասում է՝ 5000 դոլար «պտի» տաս, թեկուզ՝ պարտքով, թե չէ ինձ էլ, քեզ էլ կսպանեն...

Իսկ 2017թ-ի սեպտեմբերին, երբ արդեն անհետ կորած են լինում նույն Սամվելն ու Վարդուհին, բայց այդ մասին դեռ ստույգ տեղեկություններ չկային,Մանուշակի տուն է գալիս արդեն այլ անձ՝ մինչ այդ նրան անծանոթ Գագիկը և ասում, որ ինքը Սամվելի «մոտիկն է», նա իրենց մոտ է՝ Հոկտեմբերյանում, նրա վրա բուժման փողեր են ծախսել,  և Սամվելն ասել է իրեն, որ գա Մանուշակին տեսնի ու փող վերցնի...Սկզբում նա մերժել է, հետո շփոթմունքից, վախից, կարեկցանքից ու Գագիկի շանտաժային տոնից՝ տվել մոտի եղածը:

Իրականում այդ ժամանակ Սամվելն ու Վարդուհին արդեն սպանված են եղել:Գործի նյութերից երևում է, որ մինչ այդ նրանցից նույնպես գումարներ են պահանջել, ապա՝ սպանել, և դա եղել է հենց Գագիկի որդի Լյուդվիգը:

Ուշագրավ է, որ նախաքննական մարմինը Գագիկին քրեական գործում ներգրավել է ոչ թե որպես մեղադրյալ,թեև դրա համար կան առերևույթ հիմքեր /առնվազն՝ շորթման, հանցագործության մասին իմանալ-չհայտնելու/, այլ որպես վկա: Եվ դա ունի իր գինը...

Եթե պատկերավոր ձևակերպենք՝ կստացվի, որ հանցագործությունների պարագլուխը կամ պարագլուխները Լյուդվիգին «օգտագործել են» որպես «կվալդ», Սամվելին Վարդուհու հետ՝ որպես «նպատակակետին» մոտենալու «միջոց», իսկ Գագիկին՝ որպես «շագանակագործ», ով «թունավոր շագանակներ» է մատուցելու Մանուշակին՝ նպատակակետին հասնելու վերջին խոչընդոտը վերացնելու համար.

«Կվալդը» վերացրել է հանցավոր շղթայի վերաբերյալ որոշակի ինֆորմացիայի տիրապետող, շահագրգիռ ու անցանկալի վկաներին՝ պարագլուխների բացահայտվելու վտանգը բացառելու համար, իսկ նրա հայր Գագիկին առայժմ թողել են ազատ վկայի կարգավիճակում՝ անհրաժեշտ պահի Մանուշակի դեմ «օգտագործելու» և մեղադրանքն ամրապնդելու համար, ինչը հիմա անում են...

Նախաքննական մարմինը փոխել, սահմանափակել է սպանված Մամիկոնի կնոջ Մանուշակի իրավունքները՝ «հարձակվողից» դարձնելով «պաշտպանվող». դադարեցրել է նրա՝ տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակը՝ ներգրավելով որպես մեղադրյալ՝ ամուսնու սպանությունը պատվիրելու համար:

Սակայն իմ համոզմամբ՝ նախաքննական մարմինը գործել է հետևյալ տրամաբանությամբ. Մամիկոնի սպանությունից հետո նախաքննական մարմինը լսել է տուժողի կնոջը՝ հասկանալու համար, թե նա ինչ է գիտի սպանության հանգամանքների մասին, որպեսզի իմանա, թե հետո ինչ է թաքցնելու: Եվ քանի որ այնքան էլ անհանգստանալու բան չի ունեցել, կասեցրել են գործի վարույթը և սպասել 4 տարի՝ մինչև այդ հանցանքի մեջ ներգրավված անձինք մեկը մյուսին սպանեն: Երբ այդ փուլն էլ է ավարտվել, հանկարծ քննչական խումբը «բացահայտել է», որ Մամիկոնին սպանել է Սամվելը՝ իբր նրա կնոջ՝ Մանուշակի պատվերով, Սամվելին էլ սպանել է Լյուդվիգը:

Քննչական խումբն այդ գործերը մատրյոշկայի պես տեղավորել մեկը մյուսի մեջ, որպեսզի շատ չչարչարվեն,  չբացահայտված գործեր էլ չմնան իրենց վրա: Ու հիմա արդեն անցել են Մանուշակի դեմ հարձակման:              

Հետաքրքիր է, որ սպանության պատվերի մեղադրանքը Մանուշակին «պատվաստելու» համար քննչական մարմինը փորձել է զարգացնել, ուռճացնել խանդի, ընտանեկան բռնության միտքը՝ օգտագործելով նեղընտանեկան փոքրիկ անախորժությունը, որպեսզի հետո այն դարձնի սպանության պատվերի շարժառիթ: Թե ինչ նպատակով՝ կտեսնենք հետագայում, բայց արդեն կասկածներ կան, որ հանցագործությունների պարագլուխները պատրաստվում են ավելի մեծ որսի, իսկ մենք՝ այն խափանելու...  

                                                                                       Էլմիրա Մարտիրոսյան