запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հակակոռուպցիոն նոր մարմինը կկիրառի միջազգային փորձը. Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով` հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը և տեսությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ այդ միջազգային փորձը տեղայնացվելու է:

«Մենք պետք է փորձենք դա տեղայնացնել համաձայնեցնել, քննարկել, գալ ընդհանուր հայտարարի և այն ներդնել Հայաստանում: Մենք պատրաստակամ ենք իրականացնել դա»,- ասաց Զեյնալյանը:

Հարցին` թե ինչով է այս մարմինը տարբերվելու նախորդ հակակոռուպցիոն մարմիններից` նա պատասխանեց. «Սա դեռ հայեցակարգ է և պետք է մշակվի: Կհաջողե՞նք, արդյոք, թե չենք հաջողի՝ պայմանավորված է, թե ինչպես կաշխատենք, ինչպիսի միջոցներ կներդնենք և ինչպիսի աջակցություն կստանանք, այդ թվում նաև ԶԼՄ-ների կողմից»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք կլինե՞ն հին կոռուպցիոն գործերով բացահայտումներ, Զեյնալյանն ասաց, որ այդ գործերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները :

«Մեր տեսակետը հետևյալն է, և մենք ևս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ գործելու է ոչ թե կոռուպցիայի կանխավարկածը, այլ անմեղության կանխավարկածը: Որևէ շեղում անմեղության կանխավարկածից և արդար դատաքննության սկզբունքներից թույլ չենք տալու: Եթե այդպիսիք երբևէ եղել են, դրանց շղթան կկտրվի»,- եզրափակեց նա: