запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դատարանը հաստատեց. քննիչ Մ. Զադոյանը ճիշտ է որակել մեղադրյալի արարքը

Մինչ երկիրը քաղաքական թավշյա թոհուբոհի մեջ էր, դեռ նախկին ռեժիմին ծառայելու տրամաբանության մեջ մնացած քննչական մարմինները կարծես փորձում են ավարտին հասցնել  նախկինում «վերցրած» «պատվերները», այդ թվում՝ յուրայիններին փուռը տալու գնով...

Երևանի դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ  նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի  նախագահությամբ շարունակվում է  «քննիչների կաշառքի» գործի  դատաքննությունը՝ կապված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի և հարակից ամբաստանյալներ՝  նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի հետ:

Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը մեղադրվում է իր որդու՝ Սոս Գասպարյանի պատասխանատվությունը մեղմացնելու նպատակով կաշառք տալու մեջ, Գայանե Գալոյանը՝ որպես միջնորդ կաշառք տալուն օժանդակելու, իսկ քննիչ Միքայել Զադոյանն ու նրա վերադաս Բունիաթ Եղիազարյանը՝ իրենց լիազորությունների շրջանակում, առանձնապես խոշոր չափի կաշառքի դիմաց Սոս Գասպարյանի օգտին որոշակի գործողություններ կատարելու մեջ:

Խոսքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված արաքը՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, ավելի մեղմ՝ 116-րդ հոդվածով/անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը/ վերաորակելու մասին է, ինչը քննիչներն իրականում չեն արել և նախաքննությունն ավարտելու գործը դատարան են ուղարկել 112-րդ հոդվածի մեղադրանքով:

Եվ ահա, օրերս «Լակմուս»-ին հասած տեղեկությունների համաձայն, նույն դատարանը՝ մեկ այլ կազմով կայացրած դատավճռով 3 տարվա ազատազրկման է դատապարտել Սոս Գասպարյանին՝ նրան մեղավոր ճանաչելով դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու /քր. օր-ի 112-րդ հոդ./ մեջ:

Այսինքն, դատարանը ևս հաստատել է, որ քննիչ  Մ. Զադոյանը քննչական խմբի հետ միասին տվել է արարքի քրեաիրավական ճիշտ որակում: Եվ դա իմաստազրկում կամ գոնե թուլացնում է քննիչի՝ կաշառք վերցնելու մեղադրանքի «հիմքերը»:

Հիշեցնենք, որ «կաշառքի գործով» կայացած վերջին դատական նիստերից մեկի ընթացքում դատարանը լսել էր սույն գործով վկա, Սերգեյ  Կուդրյաշովի և Սոս Գասպարյանի գործը հսկած դատախազ Հայկ Մովսիսյանին:

Նա ասել էր, որ գործով ամբաստանյալներին ճանաչում է գործի բերումովքննիչ Զադոյանի քննած Կուդրյաշովի գործը դատարան է ուղարկվել 112-րդ հոդվածի մեղադրանքովԱյսինքն, Սոս Գասպարյանի արարքը չի մեղմացվել:

Քրեական գործն ինքը պահանջել է Սոս Գասպարյանի կալանավորման հարցի  կապակցությամբ, երբ խափանման միջոց կալանքը գրավով  փոխարինելու  հարց է  առաջացել:

Այդ հարցը քննարկվել է և' քննիչի հետ, և' վերադաս դատախազություններում, և քննիչ Զադոյանը համամիտ է եղել իրենց հետ՝ Սոս Գասպարյանի արաքը 112-րդ հոդվածով որակելուն:

Իրավական խնդիրը եղել է նրանում, թե Կուդրյաշովին ծանր մարմնական վնասվածք հասցնելը Սոսի կողմից եղել է դիտավորությու՞ն, թե՞ իսկապես նրան ծեծել են և նա անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ է ծանր մարմնական վնասվածք հասցրել: Սակայն երկրորդ տարբերակը, ըստ դատախազի՝ հերքվել է, քանի որ Սոս Գասպարյանի մարմնի վրա ծեծի՝ օբյեկտիվ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հայկ Մովսիսյանը Զադոյանին բնութագրելիս ասաց, որ նա, իր կարծիքով, սկզբունքային քննիչ է և գործը օբյեկտիվ է քննել:

լուսանկարը՝ Արմենպրեսի

                                                                                           Միլենա Միլիտոնյան