запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Բաբկենը ԱԱԾ-ի համար հո «Նատաշա» չի՞. գոնե Բաբկենին փող տվել ե՞ք

Երևանի դատարանում շարունակվում է ՔԿ-ի քննիչ  Միքայել Զադոյանի, նրա վերադաս Բունիաթ Եղիազարյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի գործով դատաքննությունը:

 

Բաբկենն իբր փաստաբանի միջոցով 3000 դոլար է փոխանցել  քննիչներին, որ իր որդուն՝ Սոս Գասպարյանին մեղադրանք առաջադրեն ոչ թե քր. օր-ի 112 հոդվածով՝ դիտավորությամբ  ծանր մարմնական վնասվածք հասցնելու, այլ ավելի մեղմ՝ անհրաժեշտ պաշտպանության անցումով՝ առողջությանը պատճառված վնասի համար, ինչը քննիչները չեն արել:       

Կայացած վերջին  նիստում դատարանը շարունակեց որպես ապացույց ներկայացված տեսանյութի հետազոտումը:

Տեսանյութի «սցենարիստը» ԱԱԾ-ն էր, որը կրկին տեսանկարահանող սարքը կպցրել էր ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի դոշին և ուղարկել սույն գոծով մյուս ամբաստանյալներ Միքայել Զադոյանի և փաստաբան Գայանե Գալոյանի  մոտ՝ ենթադրյալ վերցված կաշառքի վերաբերյալ կոմպրոմատներ հավաքելու: 

Եվ այսպես, Բաբկենը դուրս է գալիս «աշխատանքի»՝ Էրեբունի համայնքում գտնվող Գայանեի փաստաբանական գրասենյակ-պուլպուլակ-ոստիկանություն /Միքայելի մոտ/ երթուղով:

Միանգամից ասեմ, որ 42 րոպեանոց տեսանյութի մոտ 35 րոպեն մեղադրանքին վերաբերելի տվյալ չէր պարունակում, մնացած 7 րոպեի կեսը՝ փաստաբանական գրասենյակում  արված տեսաձայնագրումը ձեռք էր բերվել օրենքի խախտմամբ և որպես ապացույց՝ անթույլատրելի է մեղադրանքի հիմքում դնելու համար: Դրանով խախտվել էր նաև փաստաբանական գաղտնիքի մասին օրենքը, այլ անձանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը: 7 րոպեի մնացած հատվածում էլ Մ. Զադոյանը կա, բայց պրովոկացիոն և վատ ձայնագրված զրույցի մեջ որևէ էական բան չկա:     

Սկզբում Բաբկենին գործի ուղարկողները «ինստրուկտաժ» են անում հեռախոսով /նաև՝  օպերացիայի ընթացքում/, հետո՝ Բաբկենը մոտենում է Գայանեի գրասենյակի մատույցներին և ակամայից նկարում գործի հետ բացարձակ կապ չունեցող այլ անձի:

Այնուհետև փողոցում այնքան է «սադկի» նստում, մինչև քննիչ Զադոյանը գալիս է և սկսում է նրա հետ փողոցում մի քանի նախադասություն փոխանակել, որոնք պարզ չէին լսվում: Այդուհանդերձ, հաջողվեց  մի քանի նախադասություն որսալ: Զադոյանը հարցնում է՝ «վերջը քեզ ի՞նչ ասեց »: Բաբկենը «խոտանված պլաստինկայի» նման կրկնում է՝ «ընչի՞ սենց եղավ»...Չի լսվում...  Զադոյանն է խոսում՝ «Հիմա դու ինձ ընենց բան ես ասում, որ ես չգիտեմ՝ Գայանեն ինչ ա ասում: Ես չհասկացա՝ դու ինչ ես ասում: Կասեմ՝ թող նորմալ բացատրի»:

Բաբկեն. «Գայանն ասում ա՝ գնացել հազար մարդու բան ես ասել /Բաբկենի մասին է խոսքը-հեղ./»:  Կարճ զրույցից հետո Զադոյանը հեռանում է:

Բաբկենը մտնում է Գայանեի փաստաբանական գրասենյակ և խոսում նրա հետ՝ փաստաբանական ծառայությունից օգտվող այլ անձի ներկայությամբ: Բաբկենը դիմում է Գայանեին. «Դու եկար, ասեցիր՝ 450,000 իմ գործի համար, 3000 էլ՝ ասիր գործի համար /չի հասկացվում/... Կնիկս ինձ էսօր դեբիլ ա ասում»:

Գայանե. «Բաբկեն, գոնե սուտ մի խոսա, ես քո լակոտը չեմ: Ինչ ասել ես՝ դու ես ասել, ես ոչ մեկին ոչ մի բան չեմ ասել: Ի՞նչ ես ինձանից ուզում»:

Բաբկեն. «Ուզում եմ իսկությունն իմանամ...»:

Գայանե. «Իսկություն չկա...Չես թողնում, որ սիրով որդուդ օգնենք»:

Բաբկեն. «Ախր ես էլ ուզում եմ ճշտեմ»:

 «Բաբկեն, ներվեր չունեմ: Գնա»,-զայրանում է Գալոյանը:

Բաբկեն. «Փոխանակ ես մունաթ գամ, դու ես մունաթ գալի՞ս»: Այդ ընթացքում գրասենյակում այլ քաղաքացու անձնական խոսակցությունն է տեսաձայնագրվում:

Որոշ ժամանակ անց  Բաբկենը նորից դիմում է Գայանեին. «Գայ, կարա՞նք ես ու դու գնանք քննիչի մոտ»:

Գայանե. «Տեղը գիտես՝ գնա, ես գամ՝ ի՞նչ անեմ»:

Բաբկենը դուրս է գալիս գրասենյակից, մատույցներում պտտվում է, իրեն հրահանգավորողից հեռախոսազանգեր ստանում: Սկզբում զեկուցում է, որ շեշտել է 450,000 բառը, և որ նորից է մտնելու մոտը: Նորից են զանգում: Բաբկենը ենթակայի պես ասում է՝ «լսում եմ, ահա, հասկացա, եղավ», ու շարժվում՝ պուլպուլակով դեպի ոստիկանություն:

Սկզբում չի հաջողվում մտնել Միքայել Զադոյանի մոտ: «Ասեցին՝ զբաղված ա. Կարող ա՞ մի բան կասկածել ա»,- իրեն զանգողին ասում է Բաբկենը և կրկին բարձրանում  Զադոյանի մոտ: Վերջինս հարցնում է՝ «Խոսացի՞ր. ի՞նչ ա ասել»: Այլ անձինք են խոսում, ընդմիջվում է, լավ չի լսվում: Հետո Բաբկենը դիմում է Մ. Զադոյանին և խնդրում՝ տղա ջան, մի հատ ճշտես, որ իմանամ՝ ինչ եմ անում...

Զադոյան. «Ըտենց բան մի ասա ախպերս: Լավ , կգաս թարգմանչի հետ պայմանագիր կկնքես /կատակելով/ , որ ես ձեր մեջ՝  քո ու Գայանի միջև  թարգմանիչ աշխատեմ: Լավ, ես կխոսամ Գայանի հետ, հասկանամ՝  ինչ ա եղել, չեմ հասկանում»:

Այդ կարճ խոսակցության ընթացքում Բաբկենը պրովոկացիոն արտահայտություն է անում՝«փողի մասին չխոսա՞մ», ինչին Մ. Զադոյանն արձագանքում է ձեռքը բարձրացնելով: Վերջինիս պաշտպաններից Հրանտ Անանյանը դա մեկնաբանեց այսպես՝ այդ մասին խոսելը տհաճ է: Միաժամանակ նշեց, որ Բաբկենը խոսում է իր և երրորդ անձի՝ Գայանեի միջև եղած խոսակցության մասին, և կազմակերպիչների ցուցումով մանիպուլյացիա է արվել:

Բաբկենը դարձել է օպերատիվ-հետախուզական ծառայության ակտիվ աշխատակից, ինչից բխում է «գրանցված»-«չգրանցված» լինելու, վարձատրվելու  հարցերը...    

Զադոյանի մյուս պաշտպան Սիմոն Ամիրխանյանն էլ տեսանյութի առնչությամբ հայտարարեց, որ նախապես ծրագրված ներքին և արտաքին դիտման երկու օրերի ընթացքում Բաբկեն Գասպարյանը նպատակասլացորեն հրահանգ է ստացել և գնացել այն կատարելու, ինչը վկայում է, որ նա եղել է ուղղորդված: Իսկ դա հակասում է «Օպերատիվ-հետախուզական ծառայության մասին» օրենքին:

Ինչ վերաբերում է իբր Գայանեի միջոցով քննիչին 3000 դոլար փոխանցելուն, ապա, ըստ պաշտպանի, տեսանյութում չկա Զադոյանին «կաշառք» գումար տալու կամ փոխանցելու, հետ պահանջելու մասին որևէ խոսակցություն, որևէ փաստ և, այդ ապացույցը չի բխում գործի նյութերից: Այն արհեստական ապացույց է:

Բաբկեն Գասպարյանը դիտավորյալ է ասել՝ «Հա, փողի մասին չխոսա՞մ», որ տեղավորեն հրահանգողների սցենարի մեջ, և դա մեղքը հաստատող վերաբերելի ապացույց չէ: Զադոյանը թույլ չի տվել՝ խոսել փողի մասին՝ ինչպես ցանկացած իրեն հարգող քննիչ: Բացի այդ նա ունեցել է նաև աշխատանքային ծանրաբեռնվածության խնդիր. 16 քր. գործ է ունեցել վարույթում:  

Գայանե Գալոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը ևս նշեց, որ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, Բ. Գասպարյանը ուղղորդված է եղել, միայն արտահայտած մտքերն են գումարի մասին, չկա հստակ խոսակցություն՝ կոնկրետություն, որ ես բերեցի, տվեցի...

Գայանե Գալոյանն էլ ասաց, որ ներքին դիտման ընթացքում խախտվել է փաստաբանական գաղտնիքի իրավունքը՝ այլ անձանց անձնական տվյալների մասով: Բացի այդ գումար տված անձը առաջինը փողն է հետ պահանջում: Իրենք չեն պահանջել:

Մեղադրող Արա Մնացականյանն ասաց, որ այդ ապացույցին կանդրադառնա իր ճառում:

Հ.Գ. Խեղճ Բաբկեն. Կինը «դեբիլ ա» ասում, ԱԱԾ-ն նրան համ որպես ամբաստանյալ է ներգրավում, համ՝ որպես ակտիվ «գործակալ»՝ հայտնի ֆիլմի տրամաբանության օրինակով՝ «ա տեպեր յա Նատաշա...»: Էդքան բանը Բաբկենի գլխին «սարքել եք» /նրա միջոցով՝ մյուսների/, գոնե փողը տվել ե՞ք...    

Հաջորդ նիստը՝ հունիսի 4-ին:

                                                                                Էլմիրա Մարտիրոսյան