запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մակյան, դուխով. քայլ արա՝ մերժի'ր «զանգողին»

Դժվարությամբ է առաջ շարժվում դատավորների անկախացման գործընթացը: Այն կանխարգելողը դատաիրավական ավանդական կապերն են, ՀՔԾ-ՔԿ-գլխավոր դատախազություն բերմունդյան եռանկյունին, որտեղ «շինված» շատ գործերի ձեռքը դատավորներն ուղղակի կրակն են ընկնում:

Երևան քաղաքի դատարանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատավոր Մեսրոպ Մակյանը ևս հայտնվել է վատ վիճակում. չի համարձակվում օբյեկտիվ դատական ակտ կայացնել «քննիչների կաշառքի» գործով և մարդուն ազատել անհիմն կալանքից:

Հունիսի 4-ին շարունակվեց ոստիկանության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի քննիչ Միքայել Զադոյանի և հարակից ամբաստանյալների գործով դատաքննությունը: Ըստ մեղադրանքի՝ Մ. Զադոյանը իր վերադաս Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ, փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով «կաշառք են վերցրել» քաղաքացի Բաբկեն Գասպարյանից՝ նրա որդուն Սոս Գասպարյանին նախատեսվածից ավելի մեղմ մեղադրանք առաջադրելու համար, ինչը քննիչները չեն արել:

Ինչ-որ մեկն էլ Բաբկենին բզբզել է, որ գնա ԱԱԾ և հանցագործության մասին հաղորդում տա,  հետն էլ՝ որդու մասնակցությամբ կատարված դանակահարության դեպքից ամիսներ անց, ԱԱԾ-ի գաղտնի տեսանկարահանող սարքը կպցնի դոշին ու «կոմպրոմատներ» ստեղծի կոնկրետ Միքայել Զադոյանի և Գայանե Գալոյանի դեմ:

Եվ ահա 4 ամբաստանյալներից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, բոլորն ազատության մեջ են, բացի՝ Զադոյանից:  

Հունիսի 4-ին նրա պաշտպանները կրկին հանդես եկան իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ:

Պաշտպան Սիմոն Ամիրխանյանը նշեց, որ 2017թ.-ի դեկտեմբերից լրացել է խափանման միջոց կալանքի ժամկետը, չկան դրա հիմքերը, և Մ. Զադոյանն ապօրինի է պահվում անազատության մեջ:

«Պաշտպանոթյան կողմը գտնում է, որ նման պարագայում 2017թվականի դեկտեմբերի 30-ից սկսած՝ այսինքն լրացուցիչ  ժամկետի ավարտից հետո ...Միքայել  Զադոյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը չի ընտրվել, չի փոխվել, և նա փաստացի անազատության մեջ է: Խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու որոշումը անօրինական է ոչ իրավաչափ: Բացակայում են հետագա կալանքի տակ պահելու հիմքերը», -նշեցՍիմոն Ամիրխանյանը՝ հավելելով, որ այն պետք է փոխարինվի անազատության հետ չկապված խափանման միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նրա խոսքով՝ դատարանի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, ՄԻԵԿ-ի 5-րդ հոդվածի դրույթներոն, ՄԻԵԴ-ի՝ Խոդորկովսիկին ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ-ի արտահայտած դիրքորոշումներին:

Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել կալանքի տակ պահելու հիմքերին, կալանավորված անձի բնութագրին, նրան մասնակից չի դարձրել այդ հարցի քննարկմանը: Նման որոշումը Կոնվենցիայի առումով անօրինական է, ներօրենսդրական առումով՝ ոչ օրինաչափ:

Դատարանը չպետք է միաձնյա՝ իր աշխատասենյակում նստած խափանման միջոցի հարց լուծի: Դատաքննության նախապատրաստելու որոշման մեջ նշված չէ կալանքի առավելագույն ժամկետ... 27-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է կալանքի ողջամիտ ժամկետի հարցը. անձը իրավունք ունի՝ վիճարկելու այն: Դատարանը պարտավոր է սահմանված կարգով և ժամկետում ազատել անձին, եթե կալանքի տակ պահելը ոչ իրավաչափ է:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, պետք է պահպանվեն կողմերի զենքերի հավասարության, մրցակցության սկզբունքը, անձի լսված լինելու իրավունքը:  ՄԻԵԴ-ը հստակ դիրքորոշում ունի անորոշ ժամկետով խափանման միջոցի վերաբերյալ. անձին կալանքի տակ պահելու ժամկետային սահմանափակում չսահմանելով՝ դատարանը դիմողին դնում է անորոշության մեջ՝ չտալով կամայականություններից պաշտպանվելու հնարավորություն:

Պաշտպանը հիշատակեց նաև վերջերս ազատ արձակված Անդրեաս Ղուկասյանի գործը, ում ազատության իրավունքը ևս խախտվել էր, և վճռաբեկ դատարանը ՍԴ-ում վիճարկում է դրա համար հիմք հանդիսացած քր. դատ. օր-ի 300-րդ հոդվածի սահմանադրականության համապատասխանության հարցը:

Պաշտպանը հիշեցրեց, որ Զադոյանը Սոս Գասպարյանի վերաբերյալ քրեական գործը քննել է օբյեկտիվորեն՝ 112-րդ հոդվածի շրջանակում: Նա լավ կենսագրություն ունի, խնամքի տակ են երկու մանկահասակ երեխաները, կինը, հաշմանդամ ծնողները: Նա պատշաճ կներկայանա դատարան, չի խոչընդոտի քննությանը, խնդրեց դատարանին՝ կալանքը փոխել ստորագրությամբ:

Միքայել Զադոյանը միացավ միջնորդությանը:

Զադոյանի մյուս պաշտպան Հրանտ Անանյանը ևս միացավ միջնորդությանըև նշեց. ս. թ. փետրվար ամսին դատարանը կալանքի միջնորդությունը մերժելիս կարևորել է վկաների հարցաքննության ավարտը: Այդ փուլն ավարտվել է: Իսկ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի վրա ներազդելը իրատեսական չէ, քանի որ ներքին դիտման տեսանյութից պարզվեց, որ նա համագործակցում է ԱԱԾ-ի հետ: Բացի այդ, նա արդեն բազմիցս հարցաքննվել է, այդ թվում՝ գործի անջատված մասով՝ Բունիաթ Եղիազարյանի վերաբերյալ գործով, և Զադոյանի ազատ արձակումը չի կարող  ազդել Բաբկենի վրա, նրա ցուցմունքն էլ՝  գործի ելքի վրա:

Պաշտպանը նաև նշեց, որ սույն գործով բոլոր ամբաստանյալները ազատության մեջ են, բացի՝ Զադոյանից, ինչը նսեմացնում է նրան և ստացվում է, որ մեղադրանքի պատասխանատվությունը միայն նա է կրում: Ինչպես Գայանե Գալոյանը ազատության մեջ հայտնվելով չի ներազդում գործի ընթացքի վրա, այնպես էլ կարող է լինել իր պաշտպանյալի դեպքում. Նշեց, որ դատաքննությունը կարելի է շարունակել Զադոյանի ազատ լինելու պայմաններում: Խնդրեց քննարկել նրա կալանքի հարցը նաև 1 մլն. /կամ ավելի/  դրամով փոխարինելու տարբերակով:

Պաշտպանական կողմը, այդ թվում՝ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը, նրա պաշտպանը կողմ էին միջնորդությանը: Բաբկենն ասաց, որ բոլորը պետք է ազատության մեջ լինեն, քանի դեռ ապացուցված չէ նրանց մեղքը:

Միայն մեղադրող Արա Մնացակայանն էր դեմ:Նա ասաց, որ դրա համար որևէ իրավական հիմք չի փոխվել, նոր հանգամանք, փաստական հիմք ի հայտ չի եկել, չի նվազել Զադոյանի կողմից պատշաճ վարքագիծ ապահովելու վտանգը, միջնորդության հիմքերն էլ նույնական են:

Հրանտ Անանյանը հակադարձեց. ասաց, որ մեղադրողը լավ չի հասկացել: Նախկինում կալանքի միջնորդության մեջ պաշտպանական կողմը նշել է օրենսդրական փոփոխությունը, որով վերացել է կալանքի տակ պահելու հիմքը: Նախկինում գրավով փոխարինելու հայց չի քննարկվել: Այսինքն, նույն հանգամանքներով, հիմքերով չի ներկայացվել միջնորդությունը: Բացի այդ, Զադոյանի դեմ ցուցմունք տված Բաբկեն Գասպարյանը և նրա պաշտպանը ևս այդ մասով մտահոգություն չհայտնեցին, ինչը Հ. Անանյանը կարևոր համարեց: Ամիրխանյաննէլ հավելեց, որ նոր նախադեպեր են մատնանշվել:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ և մոտ 1 ժամ անց մերժեց միջնորդությունը: Պատճառաբանությունների շարքում նշեց, որ միատեսակ դատական պրակտիկա պետք է կիրառվի, Բունիաթ Եղիազարյանը դեռ չի հարցաքննվել, նաև՝ իր վերաբերյալ գործով, Բաբկեն Գասպարյանը ևս դատարանում դեռ չի հարցաքննվել: Զադոյանի  նկատմամբ առավել խիստ խափանման միջոցը չի նսեմացնում նրան, ու ազատության մեջ մնալով նա կարող է ազդել Բունիաթի վրա: Գրավը չի կարող զսպել նրա վարքը: ՍԴ-նն էլ դեռ Անդրեաս Ղուկասյանի գործով վերջնական որոշում չի կայացրել:

Այնպիսի տպավորություն էր, որ դատարանի որոշման նախագիծն արդեն պատրաստ էր՝ մինչ միջնորդության քննարկումը, և վերջին շտկումներն արվեցին կողմերին հանձնելուց առաջ...  

Հետո դատարանն անցավ գործի նյութերի հետազոտմանը: Դատախազի հազիվ մի քանի փաստաթղթային «ապացույց» պեղեց հրապարակելու համար. Բաբկեն Գասպարյանի դիմումը՝ ուղղված ԱԱԾ հակահետախուզության ներկայացուցիչ՝ Մկրտչյանին, որտեղ գրել էր, որ որդու կատարած հանցանքից հետո,երբ խոսել է Զադոյանի հետ և ասել, որ իր որդին դանակահարությամբ ավարտված վեճի ժամանակ ինքնապաշտպանվել է, Զադոյանն ասել, որ եթե ինքնապաշտպանվել է, ուրեմն 116-րդ հոդվածն է կիրառելի: Ինքն էլ դա ընկալել է որպես ակնարկ և առանց Զադոյանի հետ քննարկելու, պարզապես գնացել է տուն, հավաքել տանն այդ պահին եղած փողը՝ փաստաբան Գալոյանի միջոցով իբր քննիչին փոխանցելու համար:

Մատնանշվեց ԱԱԾ-ի կողմից ներքին և արտաքին դիտումներ անելու միջնորդությունները և դատարանի որոշումը՝ թույլտվության մասին:

Հրանտ Անանյանն այդ առիթով հայտարարեց, որ միջնորդության մեջ չի նշվել, թե կոնկրետ որտեղ պետք է ներքին դիտում արվի, որտեղ ինչ չափով պետք է սահմանափակվի /ավելի շուտ՝ խախտվի-հեղ/ անձի սեփականության, գրասենյակի անձեռնմխելիության իրավունքը: /Այսինքն ամեն տեղ կարող էին մտնել/:

Հաջորդը՝ հանցագործության մասին Բաբկենի հաղորդումն էր՝ ԱԱԾ-ում:

Անանյանն ասաց, որ այդ տեսաձայնագրության մեջ անհամապատասխանություն կա. ներառված չէ՝ դրսում Բաբկենի հանձնարարություններ ստանալու և նպատակայնորեն կրկին Զադոյանի մոտ ուղևորվելու հատվածները: /Բունիաթի մոտ չեն ուղարկել/:

Այսինքն բոլոր առումներով խտրական վերաբերմունքը Զադոյանի նկատմամբ՝ ակնհայտ է. ինչ-որ անձինք չափազանց շահագրգռված են  կոնկրետ Զադոյանին կալանքի տակ պահելու մեջ /ինչին մենք կանդրադառնանք հետագայում/ և ամենայն հավանականությամբ հենց նրանք էլ բացասաբար են ազդում դատավոր Մեսրոպ Մակյանի կարիերայի վրա: Նա գրագետ դատավոր է, բայց կաշկանդված է...

Մեզ մնում է հորդորել՝ պարո'ն Մակյան, դուխով. քայլ արա՝ մերժի'ր «զանգողին»...

                                                                                        Էլմիրա Մարտիրոսյան