запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Լուսացույցի տակի անցորդը ծպտյալ դատախա՞զ է եղել, թե՞ օգնական

Երբ ասում են դատավորները ծանրաբեռնված են, միանգամից մտքումս հարց է առաջանում՝ քանի՞ «սարքված» գործի պատճառով: Հաճախ այնպիսի գործեր են հայտնվում դատարանում, որոնք կարելի է համարել դատախազական ցինիզմ հանրության նկատմամբ...

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Արթուր Չախոյանը, ով նաև «Սասնա ծռերից» 11-ի գործով մեղադրողներից է, լուն դավա դարձնելու տարօրինակ ձգտումներ ունի:

Հորեղբոր որդիներ Նարեկ և Հովհաննես Թադևոսյանների վերաբերյալ քրեական գործը նա կարկտել է՝ կարմիր լույսի տակի հրմշտոցը ներկայացրել «տէցի կռուգի» «ռազբորկա», անունը դրել սառը զենքի գործադրմամբ խուլիգանություն, ու առանձնացրել, որ հատիկ-հատիկ նրանց դատի: Հետո գործերից մեկը տվել է դատախազ Մ. Նալբանդյանին, որ տանի դատարան և պաշտպանի որպես մեղադրանք:    

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ  քննել-քննել է երկու երիտասարդներից մեկի՝ Հովհաննեսի վերաբերյալ գործը ու գտել, որ մեղադրանքի տակ ապացույց համարյա չկա:   

Հիմա հասկանանք, թե դատախազներն ինչից ինչ են սարքել:

Նախաքննության մարմինը հիմնավորված է համարել հետևյալը
«Մեղադրյալ, Կոտայքի մարզի բնակիչ, 08.07.1995թ. ծնված Հովհաննես Թադևոսյանը, իր հորեղբոր որդի, գործով մյուս մեղադրյալ Նարեկ Թադևոսյանի հետ, վերջինիս կողմից վարվող «Հովեռ» մակնիշի  ավտոմեքենայով երթևեկել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով: Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում, անցնելով լուսացույցը, երթևեկությունը շարունակել են Ագաթանգեղոսի 7-րդ շենքի դիմացի հատվածով, որտեղ առկա հետիոտնային անցման վրա` ճանապարհը չզիջելու հարցի շուրջ Ն.Թադևոսյանի հետ, դիտավորյալ կերպով անտեսելով հասարակական վայրերում վարքագծի ընդունված նորմերը, բացահայտ արհամարհանք ցուցաբերելով մարդկային համակեցության կանոնների նկատմամբ և ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, վիճաբանել են Արամ Ավագի Սարգսյանի հետ, որի ընթացքում, խմբի մյուս մասնակցի` Ն.Թադևոսյանի հետ, բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա.Սարգսյանի մարմնի տարբեր հատվածներին, ինչից հետո շարունակելով դիտավորյալ կերպով խախտել հասարակության նկատմամբ հարգանքի դրսևորման տարրերը, հասարակության մյուս անդամների ներկայությամբ, գործով մեղադրյալ Ն.Թադևոսյանը, իր մեքենայի սրահից հանել է, որպես զենք օգտագործվող, փայտյա ձողը և հարվածել Ա.Սարգսյանի գլխի ձախակողմյան հատվածին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` գլխի ձախից քունքածոծրակագագաթային շրջանի սալջարդ վերքի, ձախ ականջախեցու, ձախ բազկի, աջ սրունքի շրջանների արյունազեղումների ձևով
Վերոհիշյալ արարքի կատարման համար Հովհաննես Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հիմնավորված համարելով, որ նա`«2017թ. հունվարի 30-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի 7-րդ շենքի դիմացի հատվածում, խմբի կազմում, կատարել է խուլիգանություն»:

Դատախազությունը Հովհաննես Թադևոսյանի համար պահանջել է 1 տարի 6 ամիս ազատազրկում:

Առաջադրված մեղադրանքում Հովհաննես Թադևոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և  ցուցմունքում նշել է, որ «.30.01.2017թ., ժամը 13:30-ի սահմաններում հորեղբոր որդու` Նարեկ Թադևոսյանի հետ, վերջինիս «Հովեռ» մակնիշի ավտոմեքենայով... , նշված վայրում առկա հետիոտնային անցման մոտ` ճանապարհը զիջել են մի քանի անցորդների, իսկ երբ անցորդների խումբը անցել է փողոցը Ն.Թադևոսյանը ցանկացել է շարժվել, սակայն մեկ երիտասարդ տղա և մեկ աղջիկ, նույնպես ցանկացել են անցնել փողոցը` լուսացույցի կարմիր լույսի ներքո: Չնայած այդ հանգամանքին Ն.Թադևոսյանը նրանց նույնպես զիջել է ճանապարհը: Անցնելով հետիոտնային անցումը այդ երիտասարդ տղան առանց որևէ հիմքի անպատվել է իրենց` մեքենան անկանոն վարելու համար: Այդ ժամանակ ինքը իջել է մեքենայից, մոտեցել այդ տղային և առաջարկել հանդարտվել և շարունակել ճանապարհը, որից հետո պտտվել և քայլել է դեպի մեքենան, որ նստի, սակայն այդ երիտասարդը եկել է իր հետևից և շարունակել անպատիվ արտահայտություններ հնչեցնել` հրելով իրեն, որից ինքը հավասարակշռությունը կորցրել է և վայր ընկել ասֆալտին, իսկ այդ տղան իր վրա: Հրելով այդ տղային, բարձրացել է վեր և նստելով մեքենան հեռացել են, իսկ Ն.Թադևոսյանը միջադեպի ժամանակ մեքենայի սրահից չի իջել և որևէ գործողություն չի կատարել

Անչափահաս տուժող Արամ Ավագի Սարգսյանի նախաքննական ցուցմունքներն էլ այսպես են արձանագրվել. «...Երբ լուսացույցի վրա միացել է կանաչ լույսը փորձել է անցնել փողոցը, սակայն անցման դիմաց կանգնած է եղել սև գույնի «Ջիպ» մոդելի ավտոմեքենա, որի վարորդը հեռախոսով խոսելիս է եղել: Այդ ավտոմեքենայի վարորդը մեկ եկել է առաջ, մեկ` արգելակել, այնպես, որ մեքենայի դիմացի հատվածը դիպել է իր ոտքին: Այդ պատճառով ինքը դիտողություն է արել վարորդին: Դրանից վրդովված, մեքենայի հետևի նստատեղին նստած մեկ այլ երիտասարդ իջել է մեքենայի սրահից, մոտեցել իրենց և իրենց միջև քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում այդ տղան ընկել է ասֆալտին, իսկ ինքը` նրա վրա: Երբ փորձել է բարձրանալ այդ ժամանակ բութ առարկայի հարված է զգացել գլխի հատվածում, որից հետո կրկին ընկել է ասֆալտին, քանի որ գլխից արյուն է հոսել: Իրեն ծեծելուց հետո այդ անծանոթ տղաները նստել են իրենց մեքենան և հեռացել: Պատահական անցորդներից մի քանիսը իրեն օգնություն են ցույց տվել, նրանցից մեկը, որին չի ճանաչել, իրեն է տվել փայտի կոտրված կտոր և ասել, որ դրանով են իր գլխին հարվածել այդ տղաները: Ինքը կոնկրետ չի տեսել իր գլխին փայտի կտորով հարվածողին, բայց կարծում է, որ դա կատարել է մեքենայի վարորդը, քանի որ հետևի ուղևորը ընկած է եղել ասֆալտին: Քիչ հետո եկել է շտապօգնության ավտոմեքենան և իրեն հիվանդանոց տարել»:

Սակայն Դատարանի հետազոտել է գործի նյութերը և պարզել, որ  դրանց մի մասը նախաքննության մարմինը մեղադրական եզրակացության մեջ ներկայացրել է` նշելով իրականում դրանցում չարտացոլված փաստեր և չհայտնված տեղեկություններ:

Տուժող Ա. Սարգսյանը2017թ. փետրվարի 13-ին ցուցմունք է տվել այն մասին, որ ավտոմեքենայի վարորդը ձեռքով երկու անգամ և մեկ անգամ մահակով հարվածել է իրեն, իսկ ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած երիտասարդն իրեն չի հարվածել: Ավելին` ինքն է նրան հարվածել, քանի որ ենթադրել է, որ նա նույնպես կարող է հարվածել: Վարորդի հարվածների հետևանքով ընկել է այդ երիտասարդի վրա: Հայհոյանքներ չեն եղել:
2017թ. մարտի 30-ին և ապրիլի 21-ին քննիչը տուժողին լրացուցիչ հարցաքննել և նույն հարցն է ուղղել, սակայն տուժողը կրկին հաստատապես չի պնդել, որ ուղևորն իրեն հարվածել է:
2017թ. մայիսի 13-ին տուժողի և ամբաստանյալի առերես հարցաքննության ժամանակ տուժողը հայտնել է, որ Հովհաննես Թադևոսյանին տեսնում է առաջին անգամ, միջադեպի ժամանակ իրեն երկու անգամ ձեռքով հարվածել է ավտոմեքենայի վարորդը, ինչի հետևանքով ընկել է ավտոմեքենայից իջած ուղևորի վրա: Իր հետ առերեսվողին չի հիշում և հաստատել կամ հերքել չի կարող այն հանգամանքը, որ իր հետ նա վիճաբանել է:
Առանց հաշվի առնելու վերոհիշյալ հանգամանքները` մեղադրական եզրակացությունում նշվել է, իբրև թե տուժողը ցուցմունք է տվել և առերես պնդել է, որ վարորդի կողմից իրեն հարվածելուց հետո, ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած մեկ այլ երիտասարդ մոտեցել է իրենց և մասնակցել է քաշքշուկին:

Վկա Մ. Ավագյանը հարցաքննվելովՀ. Թադևոսյանին առերես` հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից և հայտնել է, որՀ. Թադևոսյանին չի ճանաչում, իրականում ականատես է եղել ավտոմեքենայից իջած մի երիտասարդի և տուժողի միջև քաշքշոցին, որից հետո ինքը և անցորդներն աղմկել են :
Քննիչը մեղադրական եզրակացությունում արձանագրել է, իբրև թե վկա Մ. Ավագյանն իր նախաքննական ցուցմունքը պնդել է...

Մեղադրական եզրակացությունում որպես ապացույց ներկայացնելով դեպքի վայրի զննության արձանագրությունը` քննիչը նշել է, իբրև թե տուժողը դեպքի վայրը մատնացույց անելով` հայտարարել է, որ «նշված վայրում 2017թ. հունվարի 30-ին, ժամը 13:30-ի սահմաններում տեղի ունեցածվիճաբանության ժամանակ «Ջիպի» վարորդը և ուղևորը իրեն ծեծի են ենթարկել», սակայն իրականում տուժողը նման բան չի հայտարարել և արձանագրությունում այդպիսի տեղեկություններ առկա չեն :

Դեպքի վայրի զննության արդյունքում պարզվել է նաև, որ այնտեղ առկա են երեք տեսագրող սարքեր, սակայն դեպքի տեսագրությունները չեն հետազոտվել և դատարանին չեն ներկայացվել` առանց որևէ պատճառաբանության:

Այսպիսով, վերլուծելով դատարանին ներկայացված ապացույցները` դատարանը փաստել է հետևյալը.

տուժող Ա. Սարգսյանը հայտնել էՀովհաննես Թադևոսյանին չճանաչելու, ավտոմեքենայի վարորդի կողմից իրեն երկու անգամ բռունցքով հարվածելու մասին, նշելով, որ դրա հետևանքով վայր է ընկել ավտոմեքենայի հետևի նստատեղից իջած ուղևորի վրա, ով ընկած է եղել գետնին:

Վկա Մ. Ավագյանըհայտնել է, որ Հ. Թադևոսյանին չի ճանաչում, ականատես է եղել երկու երիտասարդների միջև վիճաբանությանը, մնացածը լսել է ընդհանուր խոսակցություններից:

Վկա Ն. Բաբախանյանըհայտնել է, որ տուժողի հետ վիճաբանել են ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորներ, որի ընթացքում հարվածել և քաշքշել են տուժողին, սակայն թե կոնկրետ ով ինչ գործողություն է կատարել և ինչ կապ ունի դրա հետ ամբաստանյալ Հ. Թադևոսյանը` Ն. Բաբախանյանը չի հայտնել:

Վկա Է. Գրիգորյաննընդհանուր տեղեկություններ հայտնելով երկու կամ երեք երիտասարդների կողմից տուժողին ծեծի ենթարկելու և նրանցից մեկի կողմից տուժողին փայտով հարվածելու մասին` Հ. Թադևոսյանի մասնակցության և նրա գործողությունների վերաբերյալ որևէ տեղեկություններ չի հայտնել:

Վկաներ Ա. Տեր-Ստեփանյանը և Ե. Եսայանըդեպքից հետո գալով դեպքի վայր` ընդհանուր խոսակցություններ լսել են ինչ որ ավտոմեքենայի վարորդի և ուղևորի կողմից տուժողին ծեծի ենթարկելու և նրանցից մեկի կողմից փայտով հարվածելու մասին:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ տուժողի վնասվածքներն արյունազեղումների տեսքով են և առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Թե վերոհիշյալ ապացույցներով, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված փայտի կտորով, այն զննելու մասին արձանագրությամբ ինչպես է հիմնավորվել Հ. Թադևոսյանին առաջադրված մեղադրանքը` չի պատճառաբանվել:
Նույն կերպ չի պատճառաբանվել, թե ապացույց ճանաչված`«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին կատարված ահազանգի ձայնագրությամբ, դեպքի վայրի զննության արձանագրությամբ և կրիմինալ դեպքերի մատյանն ուսումնասիրելու մասին արձանագրությամբ Հ. Թադևոսյանին առաջադրված մեղադրանքն ինչպես է հիմնավորվել, ինչ կապ ունեն դրանք այդ մեղադրանքի հետ:
Վերոշարադրյալ ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` Հ. Թադևոսյանի առնչությունը խուլիգանության դեպքին և նրա մեղավորությունը` քրեական օրենքով չթույլատրված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ:
Դատարանին որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ հասարակությանը լուրջ անհանգստություն է պատճառվել` ամբաստանյալ Հ. Թադևոսյանի արարքի հետևանքով, Հ. Թադևոսյանի գործողություններն ուղղված են եղել հասարակության դեմ, կատարվել են խուլիգանական դրդումներով, ուղղակի դիտավորությամբ:

Դատարանն արձանագրել է, որ մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Հ. Թադևոսյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և նրան մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու համար այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
Այդուհանդերձ, դատարանը վճռել է Ճանաչել և հռչակել ամբաստանյալ Հովհաննես Վարդանի Թադևոսյանի անմեղությունը` ՀՀ քր. օր-քի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան այդ մեղադրանքով արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: 
Ամբաստանյալ Հովհաննես Վարդանի Թադևոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

Այս դատավճռից դժգոհ է մնացել մեղադրող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ. Նալբանդյանը և վերաքննիչ բողոք բերել դատարան՝ պահանջելով ազատազրկել ամբաստանյալին1 տարի 6 ամիս ժամկետով:

Վերաքննիչ բողոքի պատասխան է բերել պաշտպան Սեդա Սաֆարյանը և խնդրել՝ մերժել վերաքննիչ բողոքը, քանի որ այն անհիմն է, և ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի դատական ակտը:

Եվ արի ու տես, որ վերաքննիչ քրեական դատարանը դատախազական աչքով է նայել ապացույցներին, բավարարել բողոքը և որոշել, որ երիտասարդը պետք է ազատազրկվի և անցկացնի  բանտում:

Թադևոսյանների պաշտպանը պատրաստվում է վճռաբեկ բողոք տանել երրորդ ատյան:

Իսկ առանց փաստաբանի հարցաքննված ամբաստանյալներից Նարեկ Թադևոսյանն առայժմ  հետախուզման մեջ է: Նա հետո է գլխի ընկել, որ իրեն համոզելով են գրել տվել փայտի մասին, որ հետո խիստ մեղադրանք առաջադրելու հնարավորություն ստանան:

Բացի այդ, այդպես էլ անհայտ է մնացել, թե ով է անչափահաս տուժողին տվել խնդրո առարկա փայտը, փորձել՝ համոզել, որ դրանով են իրեն հարվածել  է ... Ծպտյալ դատախա՞զը, կամ գուցե նա արդեն լուսացույցերի տակ կանգնող  օգնակա՞ն է պահում, նման դեպքերում կողքից փայտ-մայտ, քար-խաղալիք ատրճանակ գտնեն և երթևեկության վիճող մասնակիցներին համոզեն, որ այդ «սառը զենքով» են իրենք հարձակվել միմյանց  վրա ...  

Այսինքն, եթե անցորդներից մեկը մի երկաթի կտոր կամ զենքանման ինչ-որ ձող բերեր ցույց տար, նախաքննական մարմինը պետք է վերցներ և օգտագործեր որպես իրեղեն ապացու՞յց...

Բավական է՝ ցինիկ մեղադրանքներով երիտասարդներին լցնեք բանտերը... Համակերպվեք արդարադատության հետ...

                                                                       Միլենա Միլիտոնյան