запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վալերի Օսիպյանը՝ ակցիաների և Վլ. Գասպարյանի եղբոր մասին

«Այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի Հայաստանում, այդ թվում՝ ես, լինելով ոստիկանապետ, եթե որևէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր մասնակցությամբ Վարդավառի օրը տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք՝ Վարդավառի օրը Կոտայքի մարզում բակում խաղացող երեխաները ջուր են լցրել Կարեն Գասպարյանի մեքենայի վրա, ինչից հետո տեղի է ունցել վեճ, ապա տուժողների պնդմամբ, նաև ծեծկռտուք:

Հարցին՝ եթե Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել այս հարցին, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ոստիկանությունը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի այս հարցում»:

Անդրադառնալով Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպին, երբ կաթողիկոսի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել էին դիվանատուն, ՀՀ ոստիկանապետն ասաց, որ Ոստիկանությունն այս պահին ոչ մի գործողություն չի իրականացնում:

«Չենք պատրաստվում այս պահին որևէ բան իրականացնել, ակցիայի շրջանակներում մասնակիցներն իրենց պահում են օրենքին համապատասխան ու որևէ հարց չկա միջամտության համար»,-նշեց նա: