запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ոտքով ՀՀ սահմանը հատած իրանցու մոտ 2 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի նման զանգված է եղել

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները  «Ագարակ» պետական սահմանային անցման կետի մաքսային հսկողության գոտում հուլիսի 9-ին հսկողություն են իրականացրել Իրանից ոտքով ՀՀ պետական սահմանը հատած ԻԻՀ քաղաքացի Ա.Ն.-ի նկատմամբ, ով իր կասկածելի վարքագծով հայտնվել էր աշխատակիցների ուշադրության կենտրոնում, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անձնական զննման արդյունքում քաղաքացու որովայնի եւ մեջքի հատվածում հայտնաբերվել է ինքնակպչուն ժապավենով նախապես ամրացված 2 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող կոշտ զանգված: Իրանի քաղաքացին այդ կերպ փորձել է շրջանցել մաքսային հսկողությունը եւ ՀՀ սահմանով տեղափոխել մաքսանենգ ապրանք: Նա բերման է ենթարկվել եւ տեղափոխվել ՊԵԿ քննչական վարչություն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով: ԻԻՀ քաղաքացի Ա.Ն.-ն ձերբակալվել է: