запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կոռուպցիայի հոտը գործերը «թթու դնող» դատավորներից է գալիս

ԲԴԽ-ն ու դատական դեպարտամենտը պետք է վերջ տան դատական համակարգում առկա լուրջ, արմատական խնդիրները ձևական հայտարարություններով քողարկելուն և ԱՆ-ի հետ միասին պաշտոնազրկեն այն բոլոր դատավորներին, ովքեր անհիմն կերպով դռնփակ դատական նիստեր են անում կամ գործերը «թթու դնում» տարիներով՝ խոշտանգելով մարդկանց:

Օրերս ԲԴԽ- ի դատական դեպարտամենտի կայքում հերթական նյարդայնացնող հայտարարությունը հայտնաբերեցի՝ տողերիս հեղինակի հոդվածի առնչությամբ: Եթե այն տեղին լիներ՝ կընդունեի, բայց սա արդեն ԲԴԽ-ի կողմից հին կլանը պաշտպանելու շարունակական դիմադրության տպավորություն է ստեղծում:

Ահա դեպարտամենտի խնդրո առարկա հայտարարությունը.

«1in.am կայքի հուլիսի 11-ի «ԲԴԽ-ն լուծարե՞լ, թե՞ դատավորներին հանել, որ Վլադի գործն առաջ գնա» https://www.1in.am/2388811.html հրապարակման մեջ   տեղ գտած ապատեղեկատվությունը, թե «…դատավոր Արմեն Բեկթաշյանի   նախագահությամբ պետք է կայանար ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին ևմեկ տասնյակից ավելի անձանց  «քցած» Վլադիսլավ Մանգասարյանի գործով   դատական նիստը, սակայն, արատավոր ավանդույթի համաձայն, այն կրկին չկայացավ անհայտ պատճառով», անհիմն է և իրականությանը   չի համապատասխանում:

Նիստը կայացել է նշված օրն ու ժամին և հետաձգվել մեղադրողի բացակայության   պատճառով։ Կից ներկայացնում ենք նաև 11.07.2018 թ կայացած նիստի   արձանագրության քաղվածքը։ Առկա է նաև ձայնագրությունը: Ըստ պահանջի՝  կարող ենք ներկայացնել նաև ձայնագրությունը:

Ի դեպ, Բարձրագույն դատական խորհուրդը բազմիցս է հայտարարել  լրագրողների և լրատվամիջոցների հետ բաց ու թափանցիկ աշխատելու իր որդեգրածգործելաոճի մասին: Ուստի, խորհուրդ կտանք մեր գործընկերներին հետևել   աշխատանքի արհեստավարժ գործելակերպի կանոններին, այն է՝ մինչև   հրապարակումը ստուգել տեղեկատվության հավաստիությունն առաջին աղբյուրից»:

Այստեղ զայրացուցիչն այն է, որ այս պատասխանը գրողը կամ գրողները կարծես փորձում են իրենց կարճ խելքով հիմարի տեղ դնել հանրությանը և տեղում աշխատած լրագրողին:

Պատասխանը գրելիս շրջանցել են լրագրողի մատնանշած՝ առաջին աղբյուրից ճշտելու հանգամանքները. այն, որ նիստի ժամին՝ դատարանի դուռը փակ է եղել, փորձ է արվել ներքին հեռախոսով անմիջապես դատավոր Բեկթաշյանի աշխատակազմից պարզել չկայանալու պատճառը, խոստացել են պատասխանել, սակայն հետո այդպես էլ չեն պատասխանել հեռախոսազանգերին, կողմերից որևէ մեկը դատարանում չի եղել:  Լրագրողը փորձել է հարցը ճշտել փաստաբանից: Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է, որ նիստի չկայանալու մասին ինքը իմացել է գործով մեղադրողից և չի եկել դատարան: Իսկ թե որն է եղել դատական նիստի չկայացման, հետաձգման պաշտոնական հիմնավորումը, փաստաբանը տեղյակ չի եղել և չի հայտնել:

Եվ, իմիջիայլոց, եթե ինֆորմացիան ստուգելու առաջին աղբյուրը ոչ թե տեղում գտնվելով պարզելն է, այլ ԲԴԽ-ն, որը գիտի, որ ԲԴԽ անդամ դատավորն այդ օրը չի կարողանալու դատական նիստեր անել,  որովհետև ԲԴԽ նիստեր պետք է արվեն՝ Երևանում, մարզերում նոր դատավորներ նշանակելու համար, ապա միանգամից ասեք՝ Գագիկ Հարությունյանից ճշտենք... 

Ինչ վերաբերում է պատասախանին կից ներկայացված դատական նիստի արձանագրության քաղվածքին, ապա դա կարելի է տեսականորեն և' նախապես ձայնագրել, և' հետո: Իսկ եթե նիստի ժամին է արձանագրվել, ուրեմն ստացվում է դուռը ներսից փակել են և, առանց համապատասխան որոշման՝ «անօրինական» կարգով դռնփակ նիստ են արել:

Ես չեմ զարմանա, եթե մի օր էլ ԲԴԽ պատասխան գրի և դատական նիստի արձանագրության քաղվածք, ձայնագրություն ներկայացնի նույն ժամին, նույն դատավորի կողմից, նույն կամ տարբեր դատարաններում, տարբեր գործերով անցկացրած նիստերի մասին:

Ի դեպ, տարիներ առաջ, երբ ԵԽՄարդուիրավունքներիհանձնակատար ԹոմասՀամարբերգին հարցրի, թե հնարավո՞ր է, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկվող դատական գործերը կամայականորեն ճիշտ չներկայացվեն եվրոպացի դատավորներին, ֆիլտրվեն, և ՄԻԵԴ-ը դրանք չընդունի վարույթ, զրուցակիցս պատասխանեց՝ եթե տեսականորեն հնարավոր է, ուրեմն՝ հնարավոր է:

Իսկ ընդհարապես, դատական գործերը  անհիմն  հետաձգելու, անհասկանալի կամ ոչ հավաստի տվյալ մտցնելով դռնփակ նիստ անելու, տարիներով գործերը «թթու դնելու»  դեպքերը շատ են:

Օրինակ, Երևան քաղաքի դատարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նստավայրի դատավոր Լիլիթ Կատվալյանը «բավարարում է» նշված երեք «չափանիշներին»:  Այս ցանկում է նաև  դատավոր Զ. Նախշքարյանը...

Հիմնավորեմ.

Դեպք 1. Կարինե Երեմյանի գործով նշանակված դատական նիստի ժամին դատավարության կողմերից  մեկը  եղել է դատարանում, ես՝ նույնպես: Նիստերի դահլիճի դուռը ներսից փակ է եղել: Սպասել ենք 1 ժամ, և ստիպված հեռացել: Հետո կողմի ստացած որոշման մեջ տեսել եմ նշումը, թե՝ նշանակված ժամին կողմը չէր ներկայացել դատարան:

Դեպք 2. Մեկ այլ գործով Կատվալյանը 2017թ-ի սեպտեմբերի 4-ին նշանակել է փորձաքննություն, մեկ ամիս անց փորձագետը պահանջել է փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն Կատվալյանն այդպես էլ չի ուղարկել: Ամիսներ անց ստիպված կողմն է ներկայացրել, սակայն հաջորդ դատական նիստը դատավորը նշանակել է մեկ տարի հետո՝ 2018թ. սեպտեմբերին:        

Դեպք 3. Աղմկահարույց գործերում հայտնվող փաստաբան Լուսինե Սահակյանն ու նրա ազգականներն ընդդեմ «Լակմուս» ՀԿ-ի և տողերիս հեղինակ Էլմիրա Մարտիրոսյանի՝ պատվի արժանապատվության գործարար համբավն արատավորելու վերաբերյալ գործով, դատավորը,  հիմնվելով հայցվոր կողմի բանավոր ու լղոզված միջնորդության վրա և չունենալով որդեգրության մասին գեթ մեկ փաստ, նախ փորձել է նախազգուշացման թերթիկում այդպիսի կեղծիք  մտցնել և դրա տակ ինձ ստորագրել տալով՝ ապահովել դռնփակ նիստ անելու իրենց նախաձեռնությունը: Ու թեև  այդպես էլ  չստացան լրագրողի ստորագրությունը, այդուհանդերձ դատավոր Կատվալյանը որոշեց դռնփակ դատական նիստ անել:

Վերադաս ատյանի որևէ դատավոր, ԱԽ-ի որևէ անդամ, անկախ՝ ստացած դիպլոմի գույնից ու գիտական աստիճանից, չտեսավ կամ չցանկացավ տեսնել մեր մատնանշած հանգամանքները: Արդեն 1 տարի այդ դատավորի վարույթում գտնվող գործը, որն այս տարի նշանակվում է 2-3 ամիսը մեկ անգամ նույնիսկ  նախնական դատական նիստի բովանդակության մասով չի ավարտվել: /Ընթերցողին չծանրաբեռնելու համար այս գործի մանրամասներին կանդրադառնանք առանձին և շատ հանգամանալից/:  

Ի դեպ, դռնփակ նիստերի մասով առանձնանում է Սյունիքի մարզի դատարանը: Գործերի գրեթե 90 տոկոսը դատալեքսում նշված են որպես դռնփակ: Սա լուրջ ուսումնասիրության նյութ է. կարելի է ենթադրել, որ Սյունիքում կամ զինվորական հանցագործություններ են, բռնաբարություններ կամ օրենքով հրապարակայնությունը սահմանափակված այլ բնույթի գործեր: Բայց տպավորություն կա, որ այստեղ ևս կամայականորեն են նիստերը դռնփակ անում՝ հանրությունից թաքցնելու համար:

Ուստի, ճիշտ կլինի, որ ԲԴԽ-ն պատասխաններ գրելու, հապշտապ դատավորներ նշանակելու փոխարեն թույլ տա՝ դատավորներն իրենց դատական նիստերով զբաղվեն: Ստուգի դռնփակ դատական գործերի հիմնավորվածությունը, պատասխանատվության ենթարկի ողջամիտ ժամկետները խախտող դատավորներին... Մարդիկ չեն կարող անվերջ սպասել:

Թե չէ՝ դռները ներսից փակում եք, գործերը՝ «թթու դնում», հետո էլ ասում՝ մենք լրատվամիջոցների հետ բաց ենք աշխատում: Դուք դռները բացեք՝ մենք բաց կաշխատենք... 

                                                                    Էլմիրա Մարտիրոսյան